Jump to content

Լիզա Մերկաուսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիզա Մերկաուսկի
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն[1]
Կրթություն՝ Ջորջթաունի համալսարան (1980)[2], Willamette University? (1977)[2], Willamette University College of Law? (1985)[2] և Monroe Catholic High School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[3]
Ծննդյան օր մայիսի 22, 1957(1957-05-22) (67 տարեկան)
Ծննդավայր Ketchikan, Ալյասկա, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Հայր Frank Murkowski?
Ամուսին Verne Martell?
 
Կայք՝ murkowski.senate.gov
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Լիզա Էն Մերկաուսկի (անգլ.՝ Lisa Ann Murkowski, մայիսի 22, 1957(1957-05-22), Ketchikan, Ալյասկա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, 2002 թվականից ԱՄՆ սենատոր Ալյասկա նահանգից։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ։ ԱՄՆ նախկին սենատոր և Ալյասկայի նահանգապետ Ֆրենկ Մերկաուսկի դուստրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1957 թվականին Ալյասկայում գտնվող Կետչիկան փոքրիկ քաղաքում։ Ավարտել է Ալյասկայի Ֆերբանքս քաղաքում Մոնրոյի միջնակարգ դպրոցը։ 1975-1977 թվականներին սովորել է Սիլամետի համալսարանում (Օրեգոն նահանգ)։ 1980 թվականին Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանից ստացել է տնտեսագիտության բակալավրի աստիճան, 1985 թվականին՝ իրավունքի դոկտորի աստիճան Ուիլյամետի Իրավաբանական քոլեջից։

Աշխատել է որպես իրավաբան։ 1987-1989 թվականներին աշխատել է Անքորիջի շրջանային դատարանում, 1989-1996 թվականներին զբաղվել է մասնավոր պրակտիկայով։ 1997-1998 թվականներին եղել է Անկորիջայի իրավահավասարության հանձնաժողովի անդամ։ 1999-2002 թվականներին աշխատել է Ալյասկայի նահանգի Ներկայացուցիչների պալատում։ 2002 թվականի դեկտեմբերի 20-ին աշխատանքի է անցել ԱՄՆ Սենատում, որպեսզի համալրի թափուր պաշտոնը, որն առաջացել էր հոր՝ Ֆրենկ Մերկաուսկի Ալյասկայի նահանգապետի պաշտոնում նշանակվելուց հետո։

2004 թվականին ընտրվել է ԱՄՆ Սենատի կազմում, որտեղ գործունեությունն ավարտել է 2011 թվականի հունվարի 3-ին։

2010 թվականի օգոստոսի 24-ին Հանրապետական կուսակցության փրայմերիզների ժամանակ պարտություն է կրել պահպանողական թեկնածու Ջո Միլլերից[6]։ Այնուամենայնիվ, մասնակցել է Սենատի ընտրություններին (ընտրողներն օգտվել են քվեաթերթիկում չընդգրկված թեկնածուի անունը գրելու իրավունքից) և հաղթել 39,5 % ձայներով, թեև Միլերը դատարանում վիճարկել է քվեարկության արդյունքները[7]։

2015 թվականի հունվարի 3-ին Էներգետիկայի և բնական պաշարների կոմիտեի նախագահի պաշտոնում փոխարինել է Սենատի կազմ ճանցած Մերի Լենդրյուին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիզա Մերկաուսկի» հոդվածին։