Լիդիա Կաչո
Լիդիա Կաչո | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 12, 1963[1][2] (61 տարեկան) |
Ծննդավայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1] |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Երկեր | The Demons of Eden? |
Մասնագիտություն | լրագրող, իրավապաշտպան և գրող |
Պարգևներ և մրցանակներ | |
Lydia Cacho Վիքիպահեստում |
Լիդիա Մարիա Կաչո Ռիբեյրո ( իսպ.՝ Lydia María Cacho Ribeiro ապրիլի 12, 1963[1][2], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1]), մեքսիկացի լրագրող, իրավապաշտպան, ֆեմինիստ, կանանց նկատմամբ սեռական բռնության դեմ պայքարող ակտիվիստ[10]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիդիա Մարիա Կաչո Ռիբեյրոն ծնվել է 1963 թվականին Մեխիկոյում։ Լիդիայի հայրը մեքսիկացի ինժեներ էր։ Մայրը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայից տեղափոխվել է Մեքսիկա։ Նրա խոսքով՝ հենց մայրն է ոգեշնչել իրեն դառնալ ֆեմինիստ և մարդու իրավունքների համար պայքարող ակտիվիստ[11]։ Լիդիան իր երիտասարդության տարիներին ապրել է Փարիզում, սովորել Փարիզի համալսարանում։ Մեքսիկա վերադառնալուց հետո սկսել է զբաղվել լրագրողական գործունեությամբ։ Novedades de Cancun պարբերականում գրել է հոդվածներ կանանց նկատմամբ բռնության մասին[12]։ Կաչոն մշտապես սպառնալիքներ է ստացել իր գործունեության պատճառով։ 1999 թվականին ավտոբուսի կանգառում նրան բռնաբարել են[13]։
2003 թվականին Կաչոն հրապարակել է «Դրախտի սատանաներ» հոդվածների շարքը, որտեղ բացահայտել է մանկական պոռնոգրաֆիայի ցանցը և ոստիկանության անգործությունը։ 2005 թվականին լույս է տեսել նրա համանուն գիրքը, որում նա մեղադրել է մի քանի բարձրաստիճան անձանց, այդ թվում՝ հյուրանոցի սեփականատեր Ժան Սակկար Կուրիին և գործարար Կամել Նասիֆ Բորգեին՝ մանկական պոռնոգրաֆիայի ցանցին մասնակցելու համար։ Դրանից հետո նա ձերբակալվել է։ Մի շարք միջազգային կազմակերպություններ Մեքսիկայի կառավարությանը կոչ են արել ապահովել նրա անվտանգությունը[13]։ Մարդու իրավունքների խորհուրդը խորհուրդ է տվել նրան լքել երկիրը։ 2011 թվականին Կուրին դատապարտվել էր 112 տարվա ազատազրկման՝ բռնաբարության և մանկապղծության համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #137292910 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 SNAC — 2010.
- ↑ կայք — 1990.
- ↑ news website
- ↑ news website
- ↑ կայք — 1990.
- ↑ Tucholskypriset — Swedish PEN Club.
- ↑ կայք — 1990.
- ↑ https://www.iwmf.org/awards/courage-in-journalism-awards/
- ↑ Monica Campbell (2008 թ․ սեպտեմբերի 9). «Battling the Demons of Eden». Amnesty International. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Cameron Scott (2007 թ․ մայիսի 1). «Mexico's Most Wanted Journalist». Mother Jones. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Monica Campbell (2008 թ․ սեպտեմբերի 9). «Battling the Demons of Eden». Amnesty International. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ 13,0 13,1 «Журналистика – одна из опаснейших профессий в мире». Управление Верховного комиссара ООН по правам человека. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիդիա Կաչո» հոդվածին։ |