Լեզվի բազմազանության ռեսուրսային ցանց
Լեզվի բազմազանության ռեսուրսների ցանց (անգլ.՝ Resource Network for Linguistic Diversity, RNLD), միջազգային ոչ առևտրային կազմակերպություն, որը ստեղծվել է Ավստրալիայի բնիկ լեզուների պահպանությունն ապահովելու համար։
Հիմնադրվել է 2004 թվականին ավստրալիացի լեզվաբաններ Մարգարետ Ֆլորիի և Նիկոլաս Տիբերգերի կողմից որպես ռեսուրսային կազմակերպություն, որի նպատակն է աջակցել լեզվական բազմազանությանը՝ օգտագործելով մի շարք կրթական ծրագրեր, հեշտացնել լեզվի պահպանման մասնագետների միջև փոխգործակցությունը և տարբեր ռեսուրսներով աջակցել վեբ-կայքին։ RNLD-ն գրանցված է Ավստրալիայի Վիկտորիա նահանգում, որպես ոչ հարկվող կազմակերպություն[1][2]։ Rnld-ի գործունեությունը հիմնականում աջակցում է Ավստրալիայի կառավարության բնիկ լեզուների (ILS) աջակցության դրամաշնորհային ծրագրերին[3]։
Առաքելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեզվական բազմազանության ռեսուրսային ցանցը սահմանում է իր առաքելությունը։ Դրական ներդրում ունենալ բնիկների համայնքների կենսունակության, առողջության, բարեկեցության և մշակութային ինքնատիպության մեջ՝ բնիկ ժողովուրդների լեզուների կայունության ապահովման միջոցով[4]։
Ռեսուրսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]RNLD-ը տրամադրում է մի շարք ռեսուրսներ լեզվական փաստաթղթերի աջակցության և միջոցառումների իրականացման համար, ներառյալ լեզվաբանական հետազոտությունների ֆինանսավորման ազգային և միջազգային աղբյուրների մասին տեղեկատվությունը[5], հղումներ բլոգերին և ցանցերին[6], RNLD-ի փոստային ցանկի[7] և այլ ռեսուրսներ լեզվական փաստաթղթերի վարման և միջոցառումների իրականացման համար, ինչպիսիք են ծրագրային ապահովման, տվյալների կառավարման, սարքավորումների, լեզվական նյութերի, լեզվի կենտրոնների, ուսումնական ծրագրերի և նախագծերի վերաբերյալ տեղեկատվությունը[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «RNLD - About». Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Resource Network for Linguistic Diversity». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Indigenous Languages Support recipients». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «RNLD - National and International Funding opportunities for language work». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
- ↑ «RNLD - Blogs and networks». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
- ↑ «r-n-l-d A list aimed at supporting language recording and reintroduction for endangered languages». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Resources for language documentation and revitalisation». Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.