Լեդի Ֆեոդորա Գլայխեն
Լեդի Ֆեոդորա Գլայխեն | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1861[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] |
Մահացել է | փետրվարի 22, 1922[1][2][3][…] (60 տարեկան) |
Վախճանի վայրը | Սենտ Ջեյմս պալատ, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Ստեղծագործություն(ներ) | Statue of Florence Nightingale? |
Մասնագիտություն | քանդակագործ և արվեստագետ |
Ծնողներ | հայր՝ Prince Victor of Hohenlohe-Langenburg?, մայր՝ Արքայադուստր Հոենլո-Լանգենբուրգցի |
Պարգևներ և մրցանակներ | |
Feodora Gleichen Վիքիպահեստում |
Լեդի Ֆեոդորա Ջորջինա Մաուդ Գլայխեն (դեկտեմբերի 20, 1861[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - փետրվարի 22, 1922[1][2][3][…], Սենտ Ջեյմս պալատ, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), բրիտանացի քանդակագործ և դեկորատիվ առարկաների դիզայներ։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմսուհի Ֆեոդորա Ջորջիանա Մաուդ ֆոն Գլայխենը Հոենլո-Լանգենբուրգի արքայազն Վիկտորի (բրիտանացի ծովային սպա և քանդակագործ, և Վիկտորյա թագուհու զարմիկ) և նրա մորգանատիկական կնոջ`Լորա Սեյմուրի (Հենրի VIII-ի թագուհու` Ջեյն Սեյմուրի հեռավոր ազգականի՝ ծովակալ սըր Ջորջ Սեյմուրի դստեր[4]) ավագ դուստրն էր։ Ընտանիքը նրան անվանում էր Ֆեո։ Թագուհին Սուրբ Ջեյմսի թագավորական արքունիքում նրա ընտանիքի համար ստեղծել է բարենպաստ պայմաններ։ Նրա եղբայրը`Լորդ Էդվարդ Գլայխենը, դարձել է ռազմական սպա և գրող։ Նրա քույրը`Լեդի Էլենա Էմիլի Գլայխենը դարձել է դիմանկարիչ։
1885 թվականի դեկտեմբերի 15-ին, արքունական շրջաբերականում տպագրվել է թագուհու թույլտվությունն առ այն, որ Ֆեոդորայի մայրը կարող է կրել ամուսնու տիտղոսը Սուրբ Ջեյմսի արքունիքում, որից հետո նրանք հայտնի են դարձել որպես նորին պայծառություններ արքայազն և արքայադուստր Վիկտոր Հոենլո-Լանգենբուրգներ։ Բայց թագուհին այդ արտոնությունը չի տարածել նրանց չորս երեխաների վրա, չնայած նա հաստատել է նրանց գերմանական տիտղոսների՝ որպես կոմս ու կոմսուհիներ, կիրառությունը։ 1889 թվականին Ֆեոդորան և նրա քույրեր Վալդան և Էլենան հարսնաքույրերն էին Լուիզա Բրիտանացի Ֆայֆի դքսուհու և Ֆայֆի 1-ին հերցոգ Ալեքսանդր Դաֆի հարսանիքին։ 1913 թվականի հունիսի 12-ին Ֆեոդորան և նրա քույրերը լեդիների կարգավիճակ են ստացել Գեորգ V-ից։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլայխենը արվեստ է ուսումնասիրել իր հոր արվեստանոցում, իսկ ավելի ուշ՝ Ալֆոնս Լեգրոյի ղեկավարությամբ Լոնդոնի Սլեյդ գեղարվեստի դպրոցում։ Հոր արվեստանոցում նա ծանոթացել է այնպիսի առաջատար արվեստագետների հետ, ինչպիսիք էին Քենզինգթոնի պարտեզներում Պիտեր Պանի արձանի հեղինակ սըր Ջորջ Ֆրամփթոնը։ 1891 թվականին Հռոմում ավարտել է ուսումնառությունը և 1892 թվականից պարբերաբար ցուցադրել իր աշխատանքները Գեղարվեստի թագավորական ակադեմիայում և Նյու Դուդլիի պատկերասրահում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1891 թվականին հոր մահից հետո նա ղեկավարել է հոր՝ Սուրբ Ջեյմսի պալատում գտնվող արվեստանոցը[5][6]։
Գլայխենը բազմաժանր քանդակագործ էր. ստեղծել է մեծ քանդակներ հասարակական վայրերի, ինչպես նաև փոքր օբյեկտների համար[7], կիսանդրիներ[8][9], գծագրեր[10][11], փոքր բրոնզներ[12] և բաս ռելիեֆներ։ Թագավորական ընտանիքի օգտագործման համար ստեղծել է նաև բազմաթիվ դեկորատիվ առարկաներ, ինչպիսիք են լուսանկարների շրջանակները[13] և փոքր քանդակները[14]։ Փարիզում 1900 թվականին անցկացված համաշխարհային ցուցահանդեսում նրա նեֆրիտից ու բրոնզից պատրաստված բաս-ռելիեֆը արժանացել է բրոնզե մեդալի[15]։ Նաև օգնել է պատկերազարդել 1904 թվականին դեպի Տիբեթ իրականացվող բրիտանական արշավը։
Հիմնական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիկտորյա թագուհու արձանը, որը շրջատատված էր երեխաներով Ռոյալ Վիկտորյա հիվանդանոց, Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա 1895 թվականին[16]։
- Դիանայի բրոնզե արձանը Հայդ պարկում, Միացյալ Թագավորություն 1906 թվականին[17][18]։
- Ռելիեֆ, Նոր Հարավային Ուելսի արվեստի պատկերասրահ, Սիդնեյ, Ավստրալիա, 1906 թվականին[15]։
- Էդուարդ VII-ի հուշարձանը, Վինձոր, Միացյալ Թագավորություն 1912 թվականին[19]։
- Ֆլորենս Նայթինգեյլի արձանը Դերբիշայրում գտնվող արքայական հիվանդանոցի մոտ, 1914 թվականին[20][21]։
- 37-րդ (բրիտանական) բանակային ստորաբաժանման հուշահամալիր, Մոնչի-լե-Պրուխ, Ֆրանսիա, 1921 թվականին[22][23]։
Մշտական հավաքածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1921 թվականի նրա «Մի աղջկա գլուխ» աշխատանքն ընդգրկված է Թեյթ պատկերասրահի մշտական հավաքածուի մեջ[24]։ Եգիպտոսի «Հաթասու թագուհի» քանդակի ռելիեֆը ընդգրկված է Նոր Հարավային Ուելսի արվեստի պատկերասրահի մշտական հավաքածուի մեջ[25]։
Հետագա կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա հրաժարվել է իր գերմանական տիտղոսներից՝ թագավորի կողմից արժանանալով մարքիզի դստեր կոչմանը, արքայական հրովարտակով 1917 թվականին Վինձորի պալատի հիմնադրման ընթացքում տիտղոսների և անվանումների դինաստիկ վերափոխման համաձայն։
1922 թվականին ապենդիցիտի վիրահատությունից հետո նա մահացել է Սուրբ Ջեյմսի պալատի իր բնակարանում[15][26][27]։ Մահից կարճ ժամանակ առաջ 1922 թվականին պարգևատրվել է Պատվավոր Լեգեոնի շքանշանով և հետմահու դարձել բրիտանացի քանդակագործների թագավորական ընկերության առաջին կին անդամը[28][29]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lundy D. R. The Peerage
- ↑ Atwood, Kathryn J. (2014). Women Heroes of World War I: 16 Remarkable Resisters, Soldiers, Spies, and Medics. Chicago Review Press. էջեր 108. ISBN 978-1-61374-686-8.
- ↑ Anne Commire; Deborah Klezmer (1999). Women in World History: Gab-Harp. Yorkin Publications. ISBN 978-0-7876-4065-1.
- ↑ The Sphere: An Illustrated Newspaper for the Home. 1922.
- ↑ New Gallery (London, England) (1888). The New Gallery. Chatto and Windus. էջեր 4–.
- ↑ Cassell's Family Magazine. Cassell. 1895. էջեր 916–.
- ↑ Elijah Howarth; F. R. Rowley; W. Ruskin Butterfield; Charles Madeley (1931). The Museums Journal. Dulau and Company, Limited.
- ↑ Sir Joseph Dalton Hooker (1918). Life and Letters of Sir Joseph Dalton Hooker ... Appleton.
- ↑ Huntia. Hunt Botanical Library, Carnegie Institute of Technology. 1979.
- ↑ The Academy. J. Murray. 1894. էջեր 482–.
- ↑ Nikolaus Pevsner (1963). Herefordshire. Penguin Books. էջեր 260–. ISBN 978-0-14-071025-0.
- ↑ The Builder. 1891. էջեր 445–.
- ↑ 15,0 15,1 15,2 «LADY FEODORA GLEICHEN». 1922 թ․ փետրվարի 24. էջ 9 – via Trove.
- ↑ «Applause: Queen Victoria looks better than ever». 2015 թ․ հոկտեմբերի 26.
- ↑ Cathy Hartley (2013 թ․ ապրիլի 15). A Historical Dictionary of British Women. Routledge. էջեր 382–. ISBN 978-1-135-35534-0.
- ↑ Christopher Hibbert; Ben Weinreb; John Keay; Julia Keay (2011 թ․ սեպտեմբերի 9). The London Encyclopaedia (3rd Edition). Pan Macmillan. էջեր 539–. ISBN 978-0-230-73878-2.
- ↑ The Builder. 1911.
- ↑ «Florence Nightingale statue (minus her hand and lamp)». Europeana Collections.
- ↑ «Spot the difference as Florence Nightingale statue gets a clean». 2017 թ․ հուլիսի 21 – via www.derbytelegraph.co.uk.
- ↑ «Monument to the 37th British Division - Monchy-le-Preux - Remembrance Trails of the Great War in Northern France». www.remembrancetrails-northernfrance.com.
- ↑ Alexander Hopkins McDannald (1923). The Americana Annual: An Encyclopedia of Current Events. Americana Corporation.
- ↑ Tate. «Feodora Gleichen 1861-1922 - Tate».
- ↑ «Queen Hatasu of Egypt, (1906) by Countess Feodora Gleichen :: The Collection :: Art Gallery NSW». www.artgallery.nsw.gov.au.
- ↑ «DEATH OF KING'S COUSIN». 1922 թ․ փետրվարի 24. էջ 6 – via Trove.
- ↑ «SCULPTOR DIES». 1922 թ․ փետրվարի 25. էջ 5 – via Trove.
- ↑ Alicia Foster (2004 թ․ հունիսի 15). Tate Women Artists. Harry N. Abrams. ISBN 978-1-85437-311-3.
- ↑ The Woman's Year Book. Women Publishers. 1923.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Countess Feodore Gleichen, eldest daughter of Prince and Princess Victor of Hohenlohe, 1890 Արխիվացված 2014-04-08 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեդի Ֆեոդորա Գլայխեն» հոդվածին։ |
|