Լասկարի (Սիցիլիա)
Բնակավայր | ||
---|---|---|
Լասկարի | ||
Երկիր | Իտալիա | |
Համայնք | Metropolitan City of Palermo? | |
Մակերես | 10,33 կմ² | |
ԲԾՄ | 76 մետր | |
Բնակչություն | ▲3677 մարդ (հունվարի 1, 2023)[1] | |
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 0921 | |
Փոստային դասիչ | 90010 | |
Ավտոմոբիլային կոդ | PA | |
Պաշտոնական կայք | lascari.gov.it | |
| ||
Լասկարի (իտալ.՝ Lascari), կոմունա Իտալիայի Սիցիլիա ինքնավար մարզի Պալերմո գավառում։ Տեղակայված է Պալերմո քաղաքից 50 կմ դեպի արևելք։ Ըստ 2016 թվականի նոյեմբերի 30-ի տվյալների՝ բնակչությունը կազմում է 3602 մարդ, և տարածքն ընդգրկում է 10.4 քառ. կմ[2]։
Լասկարին սահմանակից են հետևյալ մունիցիպալիտետները` Կամպոֆելիչե դի Ռոչելլա, Չեֆալու, Կոլեսանո և Գրատերի։
Բնակավայրում հատկապես հարգվում է Տիրոջ Խաչը՝ այն տոնելով հունիսի վերջին կիրակի օրը։
Ժողովրդագրական էվոլյուցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լասկարին շատ հին գյուղ չէ։ 1693 թվականին մի խումբ գյուղացիներ, որոնք ապրում էին Գրատերիի լեռներում, տեղափոխվեցին և բնակություն հաստատեցին ծովին մոտ գտնվող մի գոտում։ Նրանք սկսեցին կառուցել տներ տեղի զանգակատան շուրջ։ Բարոն Գաետանո Վենտիմիլիայի նոր բնակավայրը կոչեց Լասկարի, դրանով իսկ նշելով իր ծագումը․ նա սերում էր Բյուզանդիայի կառավարիչ Լասկարի կայսերական տոհմից[3].։ 1840 թվականին Լասկարին անկախացավ Գրատերիից, և 1890 թվականին գյուղին տարածք տրամադրվեց։ Սակայն միայն 1924 թվականին այն ձեռք բերեց քաղաքի անուն։ Այսօր տարածքը կազմում է 10.4 քառ. կմ՝ 3500 մարդ բնակչությամբ։ Լասկարին գտնվում է Սիցիլիայի մայրաքաղաք Պալերմոյից 50 կիլոմետր դեպի արևելք։ Վերջին տարիների ընթացքում լողափերի մոտ կառուցվել են բազմաթիվ սեփական առանձնատներ։ Ամռանը Պալերմոյից կամ Սիցիլիայի կենտրոնում գտնվող այլ քաղաքներից շատ մարդիկ գալիս են Լասկարի՝ իրենց հանգիստը կազմակերպելու։ Քաղաքի կենտրոնը Ալդո Մորո հրապարակն է։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://demo.istat.it/?l=it
- ↑ All demographics and other statistics: Italian statistical institute Istat.
- ↑ «Storia - Lascari» (իտալերեն). www.vigintimillys.altervista.org. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lascari(չաշխատող հղում) Рortaleabruzzo.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լասկարի (Սիցիլիա)» հոդվածին։ |
|