Լամարա Ճղոնիա
Լամարա Ճղոնիա | |
---|---|
Բնօրինակ անուն | վրաց.՝ ლამარა გრიგოლის ასული ჭყონია |
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1930[1] Բաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Երկիր | ԽՍՀՄ և Վրաստան |
Մահացել է | մարտի 14, 2024[2] (93 տարեկան) Թբիլիսի, Վրաստան |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի, երաժշտության ուսուցիչ և քաղաքական գործիչ |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1956) |
Պարգևներ | |
Lamara Chkonia Վիքիպահեստում |
Լամարա Գրիգորիի Ճղոնիա (վրաց.՝ ლამარა ჭყონია, դեկտեմբերի 27, 1930[1], Բաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - մարտի 14, 2024[2], Թբիլիսի, Վրաստան), վրացի խորհրդային օպերային և կամերային երգչուհի (քնարական-կոլորատուրային սոպրանո), մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1976)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լամարա Ճղոնիան ծնվել է 1930 թվականի դեկտեմբերի 27-ին Բաթում քաղաքում։ 1956 թվականին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիայի երգեցողության դասարանը Գ. Գոգիչիձեի ղեկավարությամբ (նախկինում սովորել է Վ. Կաշակաշվիլիի մոտ)[3]։
1956-1960 թվականներին և 1968 թվականից Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլիի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի է։ 1960-1968 թվականներին եղել է Կիևի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։ Ելույթներ է ունեցել Մեծ թատրոնում, Լենինգրադի Ս. ԿԻրովի անվան օպերայի և բալետի թատրոնում։
Զբաղվել է համերգային գործունեությամբ։ Նրա կամերային երգացանկն ընդգրկում էր վրացի, ռուս ու արտասահմանյան կոմպոզիտորների շուրջ 400 ստեղծագործություններ։ Համերգներ է տվել նաև արտասահմանում (Ռումինիա, Բուլղարիա, Ճապոնիա, Չեխոսլովակիա, Ֆինլանդիա, Իտալիա, Կանադա, Պորտուգալիա, Իսպանիա, Գերմանիա, Հունգարիա, Ավստրիա, Շվեյցարիա և այլն)։
1976 թվականից դասավանդել է Թբիլիսիի կոնսերվատորիայում (1987 թվականից պրոֆեսոր է)։
Եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 10-րդ գումարման պատգամավոր (1979-1984)։
1996 թվականից Լամարա Ճղոնիան ապրում է Մադրիդում (Իսպանիա) իր կրտսեր աղջկա՝ օպերային երգչուհի (սոպրանո) Էթերի Լամորիսի (Eteri Lamoris) հետ։ Այնտեղ նա շարունակում է իր մանկավարժական գործունեությունը։ Նրա ավագ դուստրը՝ Նաթելա Նիկոլին, նույնպես օպերային երգչուհի է[4]։
Ճանաչում և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վոկալիստների Մ. Գլինկայի անվան համամիութենական մրցույթի մրցանակակիր (3-րդ մրցանակ, Մոսկվա, 1960)
- «Պրահայի գարուն» միջազգային երաժշտական փառատոնի վոկալիստների մրցույթի մրցանակակիր (1960)
- Օպերային երիտասարդ երգիչների միջազգային մրցույթի մրցանակակիր (3-րդ մրցանակ, Սոֆիա, 1963)
- «Մադամ Բատերֆլայ» միջազգային մրցույթի մրցանակակիր (2-րդ մրցանակ, Տոկիո, 1967, Չիո-Չիո-սանի դերերգի լավագույն կատարում)
- Ուկրաինական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1963)[5]
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1970)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1976)
- Ուկրաինայի ժողովրդական արտիստ[6]
- «Պատվո նշան» շքանշան (1974)
- Նախագահական մրցանակ «Շող» (Վրաստան, 2011)
- Թամար թագուհու շքանշան (Վրաստան, 2011)[7]
- Սուրբ Վարվառայի շքանշան (Ուկրաինական ուղղափառ եկեղեցու մոսկովյան պատրիարքություն, 2011)
- «Կրեդո» 12 ճաճանչով աստղ - «հասարակության զարգացման գործում ունեցած ներդրման համար» («Грандов рейтингов и номинаций» (ГРИН) հասարակական կազմակերպություն, 2011)
- «Cigno D'Oro» մրցանակ (Իտալիա, 2011)
- մեդալներ
Դերերգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Դաիսի», Զաքարիա Փալիաշվիլի – Մարո
- «Աբիսողոմ և Էթերի», Զաքարիա Փալիաշվիլի – Էթերի
- «Եվգենի Օնեգին», Պյոտր Չայկովսկի – Տատյանա
- «Իոլանտա», Պյոտր Չայկովսկի – Իոլանտա
- «Տրավիատա», Ջուզեպպե Վերդի – Վիոլետա
- «Մադամ Բատերֆլայ», Ջակոմո Պուչչինի – Չիո-Չիո-սան
- «Ցարի հարսնացում», Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով – Մարֆա
- «Սևիլյան սափրիչ», Ջոակինո Ռոսսինի – Ռոզինա
- «Մանոն», Ժյուլ Մասնե – Մանոն[8]
- «Ռիգոլետտո», Ջ. Վերդի – Ջիլդա.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Чкония Ламара Григорьевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Умерла народная артистка СССР Ламара Чкония
- ↑ ЧКОНИЯ в энциклопедии музыки
- ↑ http://megabook.ru/article/ЧКОНИЯ%20Ламара%20Григорьевна
- ↑ «Народную артистку СССР Ламару Чкония наградили двенадцатилучевой звездой Кредо - Новости / ФРАЗА». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «В Батуми отметят юбилей оперной певицы Ламары Чкония – Минкультуры | Культура | Новости-Грузия». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Грузинское сопрано Ламара Чкония награждена "Орденом Царицы Тамар" | Культура | Новости-Грузия». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Чкония Ламара Григорьевна
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լամարա Ճղոնիա» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 27 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Բաթում քաղաքում ծնվածներ
- Մարտի 14 մահեր
- 2024 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Սոպրանոներ
- Թբիլիսիի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի օպերային երգչուհիներ
- Խորհրդային երգչուհիներ
- Խորհրդային օպերային երգիչներ և երգչուհիներ
- Ուկրաինական ԽՍՀ վաստակավոր արտիստներ
- Վրացի երգչուհիներ
- Վրացի սոպրանոներ
- Վրացի օպերային երգիչներ