Իրինա Գրիգորյան
Արտաքին տեսք
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1952[1] (71 տարեկան) |
---|---|
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Իրինա Լազարի Գրիգորյան (1952, հոկտեմբերի 1, գյուղ Սոս (ԼՂՀ Մարտունիի շրջան)), ազատամարտիկ, բժիշկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1979 թվական)։ 1979-1992 թվականներին՝ Սոս գյուղի հիվանդանոցի գվսավոր բժիշկ։ 1992 թվականից՝ ՊԲ №2 գնդի բուժծառայության պետ։
1988-1994 թվականներին Մարտունիի պաշտպանական շրջանի գումարտակի կազմում մասնակցել է Մարտունիի շրջանի (Ամարասի ձորակ, Կարմիր Շուկա, «Դավալու խուտ», «Ուրյանա լեռ», Սոս, Մաճկալաշեն, Ճարտար, Գևորգավան և այլն), Մարտակերտի (Չարեքտար, «Պուշկենյալ», Գետավան), Ֆիզուլի (Հորադիզ), Զանգելան շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, բուժօգնություն ցույց տվել հարյուրավոր ազատամարտիկների, կազմակերպել վիրավոր ազատամարտիկների տարհանումը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |