Jump to content

Իսաֆյորդուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Իսաֆյորդուր
իսլ.՝ Ísafjörður
Զինանշան

ԵրկիրԻսլանդիա Իսլանդիա
ՀամայնքÍsafjarðarbær?
Առաջին հիշատակում9-րդ դար
Մակերես23,42 կմ²
ԲԾՄ0 մետր
Բնակչություն2785 մարդ (հունվարի 1, 2022)[1]
Ժամային գոտիUTC+0
Փոստային դասիչ400
Պաշտոնական կայքisafjordur.is
Իսաֆյորդուր (Իսլանդիա)##
Իսաֆյորդուր (Իսլանդիա)

Իսաֆյորդուր (իսլ.՝ Ísafjörður), քաղաք Իսլանդիայի հյուսիս-արևմուտքում՝ Վեստֆիրդիր թերակղզու ամենամեծ քաղաքը։ Բնակչությունը՝ 2785 մարդ (հունվարի 1, 2022)[1]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսաֆյորդուրը գտնվում է Իսլանդիայի ծայր հյուսիս-արևմուտքում՝ Վեստֆիրդիր շրջանում։ Իսաֆյարդարբայր համայնքի վարչական կենտրոնն է։ Քաղաքը գտնվում է Սկուտիլֆյորդի ափին, Վեստֆիրդիրի ամենամեծ ֆյորդի՝ Իսաֆյորդի բազուկներից մեկը։ Քաղաքը Վեսթֆյորդս շրջանի առևտրային և տնտեսական կենտրոնն է։ Քաղաքի տարածքը անընդհատ ավելանում է ֆյորդի ջրերը ցամաքեցնելու և ավազով մաքրելու հետևանքով։ Իսաֆյորդուր քաղաքի բնակչությունը կազմում է 3968 մարդ (2008 թվականի դեկտեմբերի 1-ի տվյալներով)։

Առաջին վերաբնակիչները ներկայիս քաղաքի տեղանքում հայտնվեցին 920 թվականին։ Հետագայում այստեղ հաստատվեցին նորվեգացի և իսլանդացի վաճառականներ, իսկ 16-րդ դարում մի քանի անգլիական և գերմանական ընկերություններ հիմնեցին իրենց առևտրային կետերը Իսաֆյորդուրում։ Այնուհետև, երբ Իսլանդիայում դանիական տիրապետության տարիներին արգելվում էր արտաքին առևտուրը, քաղաքի հարավային ծայրամասում կառուցվեցին մի շարք շենքեր, որոնք այսօր Իսլանդիայի ամենահին պահպանված շենքերն են (օրինակ՝ Տյորուխուսիդը, կառուցված մ.թ. 1734): 18-րդ դարից քաղաքի բնակիչների բարեկեցությունը աստիճանաբար աճում է այստեղ հիմնված ձկան վերամշակման, աղի և չորացման արդյունաբերության շնորհիվ։ Իսաֆյորդուրը առևտրի իրավունք է ստացել 1787 թվականին, իսկ քաղաքի կարգավիճակ՝ 1866 թվականին։

Ենթակառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի կենտրոն

Չնայած փոքր տարածքին, բնակչությանը և պատմական մեկուսացմանը երկրի մնացած մասից՝ Իսաֆյորդուրն ունի երաժշտական դպրոց, եկեղեցի և մի քանի հիվանդանոց։ Քաղաքի ամենահին հիվանդանոցի շենքում ներկայումս կա մշակութային կենտրոն՝ գրադարանով և ցուցասրահով։ Վերջերս փոքրիկ քաղաքը Իսլանդիայում հայտնի դարձավ որպես այլընտրանքային երաժշտության կենտրոն. այստեղ ստեղծվել է «Aldrei fór ég suður» ամենամյա փառատոնը, որին ներկայացվում են արտիստներ ամբողջ Իսլանդիայից և նույնիսկ այլ երկրներից։ Նաև 2005 թվականի մարտին Իսաֆյորդուրում ստեղծվեց «Háskólasetur Vestfjarða» համալսարանական կենտրոնը, որը գործում է որպես հեռավար ուսուցման կենտրոն արևմտյան ֆյորդների 7000 բնակիչների համար։

2002 թվականին Էդն Էլիաս Գվյուդմյունդսոնը և նրա հայրը՝ Գվյուդմյունդյուր Կրիստյաունսոնը, կազմակերպեցին «Aldrei fór ég suður» առաջին ռոք փառատոնը, որը դարձել է ամենամյա և անցկացվում է Իսաֆյորդուրում ամեն տարի ապրիլի կեսերին։ Փառատոնի անվանումը իսլանդերենից թարգմանվում է որպես «Ես երբեք չեմ եղել հարավում», որը վերաբերում է երիտասարդ իսլանդացիներին, ովքեր չեն լքել իրենց հայրենիքը և տեղափոխվել հարավ՝ Ռեյկյավիկ, բայց երաժշտական համայնքներ են ստեղծել Իսաֆյորդուրում։ 2003 թվականից ի վեր քաղաքում ամեն տարի հունիսին տեղի է ունենում նաև «Við Djúpið» երաժշտական փառատոնը, որին մասնակցում են հայտնի երաժիշտներ և երգիչներ ամբողջ աշխարհից։

2010 և 2011 թվականներին Իսաֆյորդուրը ընդունել է ցեխի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը[2]։ Ֆուտբոլից և ճահճային ֆուտբոլից բացի Իսաֆյորդուրում հայտնի մարզաձևերն են կայակինգը, թիավարում կանոեի վրա[3]։ Քաղաքից չորս կիլոմետր հարավ-արևելք կան 15 հեկտար գոլֆի դաշտեր։

Նշնավոր բնակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]