Իոննա Ավագյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Իոննա Ավագյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 27, 1940 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 17, 2011 (71 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | ազգագրագետ և ազգագրագետ |
Հաստատություն(ներ) | Հայաստանի Պատմության Թանգարան |
Ալմա մատեր | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Ամուսին(ներ) | Վիգեն Ավագյան |
Իոննա Ցոլակի Ավագյան (հունվարի 27, 1940, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 17, 2011, Երևան, Հայաստան), հայ ազգագրագետ, Հայաստանի Պատմության պետական թանգարանի ավագ գիտաշխատող, հայկական գորգերի փորձագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1940 թվականի հունվարի 27-ին, Երևան քաղաքում։ 1948-1958 թվականներին սովորել է Կրուպսկայայի անվան դպրոցում։ 1959 թվականին ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-լեզվագրական ֆակուլտետը։ 1965 թվականին, ավարտելով ինստիտուտը, աշխատանքի է անցել Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության բաժնում, որտեղ աշխատել է մինչև կյանքի վերջ։ Նրա ուսումնասիրության առարկան եղել է հայկական գորգերի տիպաբանությունը։ Իոննա Ավագյանը ՀՀ Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի հանձնաժողովի գորգագետ-փորձագետն էր։ ՀՀ Մշակույթի նախարարության հանձնարարությամբ մասնակցել է Հայաստանի բազմաթիվ թանգարանների՝ Ազգային պատկերասրահի, Երևան քաղաքի պատմության, Սարդարապատի Ազգագրության և Ժողովրդական արվեստի ֆոնդերի գույքահաշվառման աշխատանքներին։
Ծնողներ՝ Ցոլակ Ավագյան և Արփիկ Ավետիսյան, երեխաներ՝ Վահագն Ավագյան, Լիլիթ Ավագյան։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կովկասյան գորգեր» ալբոմի ազգագրագիտական հոդվածների հեղինակ է։
2000 թվականից ուսումնասիրել է հայերեն արձանագրությամբ գորգերը։ 2010 թվականին Հայաստանի պատմության թանգարանի կողմից հրատարակվել է «Հայերեն արձանագրությամբ գորգեր» ալբոմ-կատալոգը՝ ըստ թանգարանի հավաքածուի[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Իոննա Ավագյան, Հայերեն արձանագրությամբ գորգեր, Հայաստանի պատմության թանգարան, 2010, Երևան, 88 էջ