Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Ինդոլ, 2,3-բենզապիրոլ, օրգանական միացություն, անդուր հոտով անգույն բյուրեղային նյութ է, հալման ջերմաստիճանը՝ 52 °C, եռմանը՝ 254 °C։ Ինդոլը լուծվում է տաք ջրում և օրգանական լուծիչներում։ Պարունակվում է քարածխի խեժում, որից էլ անջատում են ալկալիական մետաղների աղերի ձևով։ Ինդոլի բազմաթիվ ածանցյալներ ունեն կենսաբանական ակտիվություն։ Կիրառվում է օրգանական սինթեզում և օծանելիքի արտադրության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 336)։