Ժորժ Սարգիսյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ժորժ Սարգիսյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 26, 1915 |
Ծննդավայր | Խարբերդ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 18, 1982 (67 տարեկան) |
Մահվան վայր | Բեյրութ, Լիբանան |
Մասնագիտություն | դերասան, թարգմանիչ և ռեժիսոր |
Աշխատավայր | Ժորժ Սարգիսյան թատերախումբ |
Ժորժ Սարգիսյան (հուլիսի 26, 1915, Խարբերդ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 18, 1982, Բեյրութ, Լիբանան), հայ դերասան, ռեժիսոր, թարգմանիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժորժ Սարգիսյանը ծնվել է Մեծ Հայքի Ծոփք նահանգի Անձիտ գավառի Խարբերդ քաղաքում։ Սովորել է Հալեպի Կիլիկյան ազգային, Բեյրութի Սուրբ Նշան վարժարաններում։ Բեմական գործունեությունը սկսել է Բեյրութում 1938 թվականին։ 1941 թվականից եղել է «Իփեկյան թատերախմբի» հիմնադիր-դերասաններից, 1952-1980 թվականներին` ղեկավար։ 1980-1981 թվականներին Արգենտինայի, Ուրուգվայի, Կանադայի, ԱՄՆ-ի հայ դերասանների ուժերով բեմադրել է պիեսներ։ 1984 թվականին Բուենոս Այրեսում կազմակերպվել է «Ժորժ Սարգիսյան» թատերախումբը[1]։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վանահայր, Նիկիֆոր (Լևոն Շանթի «Հին աստվածները», «Կայսր»)
- Դոկտոր Շտոկման (Իբսենի «Դոկտոր Շտոկման»)
- Քաղաքագլուխ (Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր»)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.