Ժոսկեն Դեպրե
Ժոսկեն Դեպրե | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Josquin des Prés |
Ծնվել է | 1455 Բորևուար, Բուրգունդյան պետություն կամ Vermandois, Ֆրանսիա[1] |
Երկիր | Հաբսբուրգյան Նիդերլանդներ և Ֆրանսիա |
Մահացել է | օգոստոսի 27, 1521[2] Condé-sur-l'Escaut, Իսպանական Նիդերլանդներ[1] |
Ժանրեր | Պատարագ (երաժշտական), Մոտետ և chanson? |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Josquin des Prez Վիքիպահեստում |
Ժոսկեն Դեպրե, Ժոսկեն դե Պրե (ֆր.՝ Josquin des Prez, Josquin Desprez, լատին․՝ Jodocus Pratensis, Iodocus a Prato և այլն, 1455, Բորևուար, Բուրգունդյան պետություն և Vermandois, Ֆրանսիա[1] - օգոստոսի 27, 1521[2], Condé-sur-l'Escaut, Իսպանական Նիդերլանդներ[1]), ֆրանսիացի կոմպոզիտոր, ֆրանկո-ֆլամանդական բազմաձայն դպրոցի առաջատար ներկայացուցիչներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1477-1478 թվականներին Էքս-ան-Պրովանս երգչախմբում եղել է երգիչ, 1480-ական թվականներին (հնարավոր է նաև 1490-ականների վերջին) ծառայել է Միլանում կարդինալ Ասքանիո Սֆորցայի մոտ, 1480-ականների սկզբին, ենթադրաբար, Լյուդովիկ XI-ի արքունիքում, իսկ 1489-1495 թվականներին՝ Հռոմի պապական երգչախմբում։ 1503-1504 թվականներին Ֆերարայի դուքս Էրկոլե I դ’Էսթեի արքունիքում աշխատել է նվագախմբի ղեկավար։ 1504 թվականից մինչև կյանքի վերջն ապրել է Ֆրանսիայում, եղել է Քոնդե-սյուր-լ’Էսքո մայր տաճարի (Էնո նահանգ) ավագ քահանա, որտեղ և թաղվել է (1793 թվականին տաճարը և գերեզմանը ոչնչացրել են ֆրանսիական հեղափոխական զորքերը)։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժոսկենի ժանրային և կառուցվածքային բազմազան ստեղծագործությունը վաղ Վերածննդի երաժշտության տիպային օրինակ է, իսկ նրա պոլիֆոնիկ տեխնիկան XV դարի խիստ ոճի գագաթնակետն է։
Ժոսկենը գրել է շուրջ 40 մոտետ մեծ մասամբ լատինական տեքստերի հիման վրա, այդ թվում «Vultum tuum deprecabuntur» յոթ մասերից կազմված հսկայական մոտետը, ակրոստիքոսով «Illibata Dei Virgo» մոտետը, որում ներառվել էր կոմպոզիտորի անունը։ «Absalon fili mi» («Ավեսալոմ, իմ որդի՛») մոտետը հազվագյուտ փորձ է երաժշտական հռետորության և հարմոնիայի շրջանում, որը գրվել է արտասովոր ցածր տեսիտուրայով[3] և համարձակ բեմոլային ելևէջումներով՝ «Praeter rerum seriem» («դեպքերի սովորական ընթացքին հակառակ»), «Nymphes de bois» («Անտառային հավերժահարսներ», 1497)։ Երեք մոտետ պոլիտեքստային են (բազմատեքստային, երբ տարբեր ձայներ երգում են տարբեր տեքստեր երբեմն տարբեր լեզուներով, նման փորձ՝ տարածված դեռևս XIII—XIV դարերում). տենորը երգում է լատիներեն (գործառույթում cantus firmus), իսկ բարձր ձայները՝ ֆրանսերեն. օրինակ՝ «Que vous madame / In pace»: Որոշ երաժշտագետներ ֆրանսիական աշխարհիկ տեքստերի առկայության պատճառով դրանք առանձնացրել են հատուկ ժանրային կատեգորիայում՝ «շանսոն-մոտետներ»։
Ժոսկենի ժառանգության կենտրոնական մասն են կազմում 18 քառաձայն պատարագներ (ժամանակակից գիտությունը վիճարկել է դրանցից մի քանիսի հեղինակային իրավունքը), որոնք համարվել են Վերածննդի դարաշրջանի պոլիֆոնիկ (բազմաձայն) պատարագների մեծագույն ձեռքբերումը։ Առավել հայտնի են «L’homme armé» («Զինված մարդ»[4], «La sol fa re mi», որտեղ կոմպոզիցիայի հիմքում դրվել է համառորեն կրկնվող արտահայտությունը[5], «Hercules dux Ferrarie» («Հերկուլես՝ ֆերարայի դուքս», նվիրված Էրկոլե դ’Էստե Ժոսկենի խնամակալին), «Pange lingua» («Երգի'ր, լեզու'»), «De Beata Virgine» («Օ՜ երանելի կույսին», Ժոսկենի ամենահայտնի պատարագն է եղել XVI դարի ընթացքում) պատարագները։ Ժոսկենին համարել են նախահայր պատարագում պարոդիայի տեխնիկայի, որի օրինակները կան «Malheur me bat», «Mater Patris» և «Fortuna desperata» պատարագներում։
Ժոսկենի պոլիֆոնիկ ֆակտուրայի վառ առանձնացող յուրահատկությունը երկձայն կանոններն են։ «Ad fugam» պատարագում բարձր ձայնը տենորի հետ ձգում է կանոնը ստեղծագործության ամբողջ ընթացքում («Benedictus» բաժանումը բացառելու պատճառով)։ Պատարագի առավել զարմանալի ոճային առանձնահատկություն է այն, որ յուրահատուկ երաժշտական տրամաբանությունը երբեմն գերիշխում է «տեքստային» և պատարագի երգասացության տրամաբանության վրա, մինչև իսկ արհամարհվում են լատինական շեշտերի նորմաները, ինչպես օրինակ՝ «L’ami Baudichon» պատարագում (անպատշաճ բովանդակությամբ անարվեստ պարային երգի թեմայի վրա)։ Որոշ հետազոտողներ (Մ. Լոնգ, Ու. Էլդերզ) Ժոսկենի պատարագներում հայտնաբերել են քրիստոնեական (և այլ) սիմվոլիկա։
Ժոսկենի ստեղծագործական ժառանգության մեջ աշխարհիկ ստեղծագործությունների մասը համեմատաբար փոքր է, ընդ որում մինչև հիմա նրա բազմաձայն շատ երգեր (3-6 ձայն, հաճախ 4 ձայն, առավելապես ֆրանսիական բանաստեղծությունների հիման վրա) հայտնի են պարզության և մեղեդու արտահայտչականության, կոնտրապունկտային տեխնիկայի չափավոր և արդյունավետ օգտագործման շնորհիվ։ Ժոսկենի հայտնի աշխարհիկ երաժշտության մեջ պոլիտեքստային (ֆրանկո-լատինական) եղերերգը գրվել է Օկեգեմի մահվան վրա «Nymphes des bois / Requiem aeternam», շանսոն «Baisés moy, ma doulce amye» («Համբուրի՛ր ինձ, թանկագի՛ն ընկեր», կանոն է) և «Mille regretz» («Հազար ափսոս»,վերջանում է այդ ժամանակների համար հազվագյուտ մինորային եռահնչյունով), ֆրոտոլներ «In te Domine speravi» («Քեզ եմ ապավինում, Աստվա՛ծ», իտալերենի և լատիներենի արտասովոր միահյուսմամբ), «Սկարամելա»[6] և «El grillo» («Ծղրիդ»)։ Որոշ աշխարհիկ երգեր գրվել են երաժշտական գործիքների համար («Ile fantazies de Joskin»; «Vive le roy»), կամ նրանց մեջ խիստ հնարավոր է գործիքների օգտագործումը («La Bernardina»):
Մշակութային ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպացի կոմպոզիտորները Ժոսկենի մահվանն արձագանքել են սրտառուչ տապանագրերով, որոնց թվում էին Իերոնիմ Վինդերսի «O mors inevatibilis» և ավելի ուշ Նիկոլայ Գոմբերտի «O musae Jovis» տապանագրերը։ XVI դարում Ժոսկենը ստացել է դարաշրջանի մեծագույն կոմպոզիտորի համբավ։ Նրա երաժշտության թեմաները և ամբողջական պատառիկները դարձել են հայտնի երաժիշտների նոր բազմաձայն կոմպոզիցիաների հիմքը (օրինակ՝ «Praeter rerum seriem» մոտետը ընկած է Չիպրիանո դե Ռորի պատարագ-պարոդիայի հիմքում)։ Ժոսկենի աշակերտը՝ երաժշտական նշանավոր տեսաբան Ադրիան Կոկլիկոն, նրան անվանել է (Compendium musices, 1522) «երաժիշտներից առաջինը» (princeps musicorum), Գլարեանը մատնանշել է նրա «բնության գագաթնակետը նվաճած և նրա ուժով զինված բազմակողմանի տաղանդը»[7]։ Մարտին Լյութերի համար Ժոսկենը եղել է անցյալի գլխավոր երաժշտական հեղինակությունը, որին մեծարանքով անվանել է «նոտաների տիրակալ»[8]։ Ժոսկենի հայտնիության և համբավի մասին վկայակոչել են Բալդասսար Կաստիլոնեն, Ժան Լերետեն, Նիկոլյա Գամբերտը, Գեորգ Ֆորստերը, Կազիմո Բարտոլին և շատ այլ երաժիշտներ, գրականագետներ, հրատարակիչներ, հրապարակախոսներ։
Սկսած XX դարի վերջին քառորդից՝ ավելի վաղ նրան վերագրված երկերի շարքի հանդեպ Ժոսկենի հեղինակությունն ակտիվորեն վիճարկվել է[9]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատարագներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություն. Բոլոր պատարագները քառաձայն են, եթե այլ կերպ նշված չեն
- Ad fugam (կանոնական)
- Ave maris stella (Հռոմ, 1486-1495)
- D’ung aultre amer
- de Beata Virgine (ա4-ա5, մոտավորապես 1510)
- Di dadi (Ռոբերտ Մարտթոնի «N’aray je jamais mieulx» շանսոնի վրա)
- Faisant regretz
- Fortuna desperata
- Gaudeamus (a4)
- Hercules Dux Ferrariae[10] (Ֆերարա, 1503-1504)
- La sol fa re mi
- L’ami Baudichon
- L’homme armé sexti toni[10]
- L’homme armé super voces musicales
- Malheur me bat[10]
- Mater patris
- Pange lingua (Կոնդե, մոտավորապես 1514)
- Sine nomine (կանոնական)
- Une mousse de Biscaye (Բիսկայացի աղջիկ, ֆրանսիական կամ բասկական հայտնի երգերի թեմայի վրա)
Մոտետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Alma Redemptoris Mater
- Alma Redemptoris Mater / Ave regina caelorum
- Ave Maria … benedicta tu (ա4),
- Ave Maria … virgo serena (Միլան, 1484-1485)
- Ave munda spes, Maria
- Ave nobilissima creatura
- Ave verum corpus natum
- Benedicta es, caelorum regina
- Christum ducem, qui per crucem (ա5)
- De profundis clamavi (ա5, վերաբերում է ավելի վաղ շրջանին)
- Domine exaudi orationem meam
- Domine, ne in fuore tuo (ա4)
- Domine, non-secundum peccata nostra (ա2-ա4, գրվել է Հռոմի համար)
- Ecce, tu pulchra es, amica mea
- Factum est autem
- Gaude virgo, mater Christi
- Homo quidam fecit cenam magnam
- Honor, decus, imperium
- Huc me sydereo descendere jussit Olympo (ա5)
- Illibata Dei virgo nutrix
- In exitu Israel de Aegypto
- In illo tempore assumpsit Jesus doudecim disciplus
- Inviolata, integra et casta es, Maria
- Jubilate Deo omnis terra
- Liber generationis Jesu Christi
- Memor esto verbi tui
- Miserere mei Deus (Ֆերերա, 1503)
- Misericordias Domini in aeternum cantabo (Ֆրանսիա, 1480-1483)
- Missus est Gabriel angelus ad Mariam Virginem
- Mittit ad virginem
- Monstra te esse matrem
- O admirabile commercium
- O bone et dulcissime Jesu
- O Domine Jesu Christe (5 մաս)
- O virgo prudentissima
- O virgo virginum
- Pater noster (Կոնդե, 1505-1521)
- Planxit autem David
- Praeter rerum seriem
- Qui edunt me adhuc
- Qui habitat in adiutorio altissimi (ա24)
- Qui velatus facie fuisti (6 մաս)
- Salve regina (ա4)
- Salve regina (ա5, 1502)
- Stabat Mater
- Tu lumen, tu splendor
- Tu solus qui facis mirabilia
- Ut Phoebi radiis[11]
- Victimae paschali laudes
- Virgo prudentissima
- Virgo salutiferi (Ֆերարա, 1503-1504)
- Vultum tuum deprecabuntur (7 մաս, 1480-ական թվականներ)
Շանսոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Adieu mes amours ա4
- Adieu mes amours ա6
- A la mort / Monstra te esse matrem ա3 (մոտետ-շանսոն)
- A l’eure que je vous ա4
- Allegez moy ա6
- A l’ombre d’ung buissonet ա3
- A l’ombre d’ung buissonet (En l’ombre...) ա4
- Basiés moy (կանոն ա6, տարբերակ 1)
- Basiés moy (կանոն ա6, տարբերակ 2)
- Belle, pour l’amour de vous ա4
- Bergerette savoyenne ա4
- Ce povre mendiant / Pauper sum ego ա3 (մոտետ-շանսոն)
- Comment peult haver joye ա4
- Cueur langoreulx ա5
- Cueurs desolez / Plorans ploravi ա5 (մոտետ-շանսոն)
- De tous biens plaine ա3 (Հայն վան Գիզեգեմի շանսոնի վրա)
- De tous biens plaine ա4 (Հայն վան Գիզեգեմի շանսոնի վրա)
- Dictez moy bergere ա4
- Douleur me bat ա5
- Du mien amant ա5
- Entree suis en grant pensee ա3
- Entree suis en grant pensee ա4
- Et trop penser ա3
- Faulte d’argent ա5
- Helas madame ա3
- Incessament livré suis a martire ա5
- Je me complains ա5
- Je ne me puis tenir d’aimer ա5
- Je n’ose plus ա3
- Je ris et si ay larme a l’oeil ա3
- Je sey bien dire ա4
- La belle se siet ա3
- La plus des plus ա3
- Le villain (jaloux) ա4
- Ma bouche rit ա5
- Mille regretz ա4
- Mon mary m’a diffamee ա3
- N’esse pas [point] ung grant desplaisir ա5
- Nymphes des bois / Requiem aeternam ա5 (մոտետ-շանսոն, c.f. - ինթրոիթ հոգեհանգստյան պատարագից)
- Nymphes, nappés / Circumdederunt me ա6 (մոտետ-շանսոն, c.f. - ռեսպոնսոր)
- O Venus bant ա3
- Parfons regretz ա5
- Petite camusette ա6
- Plaine de deuil ա5
- Plusieurs regretz ա5
- Plus n’estes ma maistresse ա4
- Plus nulz regretz ա4 (1508)
- Pour souhaitter ա6
- Quant je vous voye ա3
- Que vous ma dame / In pace in idipsum a3 (մոտետ-շանսոն)
- Qui belles amours ա4
- Regretz sans fin ա6
- Se congié prens ա6
- Si j’ay perdu mon amy ա3
- Si j’eusse [j’avoye] Marion ա3
- Tant vous aimme ա4
- Tenez moy en vos bras ա6
- Une mousque de Biscaye ա4 (համանուն հայտնի երգի վրա)
- Vous l’arez, s’il vous plaist ա6
- Vous ne l’aurez pas ա6
Ֆրոտոլաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- In te Domine speravi per trovar pietà ա4 («Քեզ եմ ապավինում, Աստվա'ծ»)
- Scaramella va alla guerra ա4 (Լուազե Կոմպերի Scaramella fa la galla նույն երգի վրա)
- El grillo ա4 («Ծղրիդ»).
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ach Unfal, was zichstu mich? (կոնտրաֆակտուրա Qui belles amours)
- Cela sans plus ա3 (առանց տեքստի)
- Fortuna d’un gran tempo ա3
- Ile fantazies de Joskin ա3 (գործիքայի՞ն)
- In meinem Sinn ա4 (կոնտրաֆակտուրա Entree suis en grant pensee)
- Da siceram ա5 (կոնտրաֆակտուրա Je ne me puis tenir)
- La Bernardina (գործիքայի՞ն)
- Se congié prens ա4 (այլ անվանումներ, Recordans de my segnora, առանց տեքստի)
- Vive le roy ա4 (գործիքային, հեքսակորդային վանկերի վրա)
Մասնակի պահպանումներ և կորուստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոտետ Iniquos odio habui (ա4, պահպանվել է միայն տենորը)
- Մոտետ Usquequo Domine oblivisceris me (պահպանվել է մասնակի)
- Շանսոն Fors seulement a6 (պահպանվել են հատվածներ)
Կասկածելի ատրիբուտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոտետ Absalon, fili mi (ա4; հնարավոր է՝ պատկանել է Պիեր դե Լա Րյուին)
- Մոտետ Absolve, quaesumus, Domine (ա6)
- Մոտետ De profundis clamavi (ա4)
- Մոտետ In principio erat verbum
- Մոտետ Veni sancte Spiritus (մի շարք գիտնականների կարծիքով մոտետի հեղինակը Forestier-ն է)
- Մագնիֆիկատ IV տոնի
- Մագնիֆիկատ III տոնի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #118524895 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Ввиду «неисполнимости» все современные интерпретаторы транспонируют этот мотет вверх.
- ↑ Первая из них — с подзаголовком «шестого тона» (sexti toni), вторая носит подзаголовок «super voces musicales», то есть по ступеням (воксам) гвидонова натурального гексахорда; Kyrie начинается C-ut, Gloria с D-re и т. д. вплоть до A-la в Agnus Dei.
- ↑ По анекдоту Глареана, этой фразой Жоскен зашифровал свой ответ неизвестному высокому покровителю — «laisse faire moy» (не мешай мне!).
- ↑ Scaramella — имя хвастливого солдата, юмористического персонажа итальянской ренессансной комедии.
- ↑ Ita in omnia versatile ingenium erat, ita naturae acumine ac vi armatum, ut nihil in hoc negocio ille non potuisset (трактат «Додекахорд». Базель, 1547). Глареан вообще постоянно поминает Жоскена (передавая его имя латинизмом Jodocus), проявляя изобретательность в эпитетах («почти Вергилий в музыке», «главный гений композиторов» и т. п.)
- ↑ «Жоскен — хозяин нот, заставляющий их делать то, что он захочет, в то время как другие сочинители обязаны следовать тому, что диктуют им ноты» (Josquin <…> ist der noten meister, die habens müssen machen, wie er wolt; die andern Sangmeister müssens machen, wie es die haben wollen; 1538).
- ↑ Например, в авторитетной энциклопедии «The New Grove Dictionary of Music and Musicians» (NGD) 1980 года аутентичными названы 63 мотета (в том числе уникальный «Absalon fili mi»), а в книге «Josquin companion» 2000 г. крупный немецкий учёный Л.Финшер «вычитает» (p.249) из этого количества 25 мотетов как сомнительные. Из 36 светских 3-голосных пьес Жоскена в новом издании (том 27) 6 отмечены как спорные, а 13 пьес, которые ранее считались оригинальными, и вовсе исключены из издания (на них остались только ссылки). Впервые авторство Жоскена, в том числе тех сочинений, которые ранее считались классическими образцами его стиля, призвал оспорить Дж. Рифкин: Rifkin J. Problems of Authorship in Josquin: some Impolitic Observations, with a Postscript on Absalon, fili mi // Josquin Symposium: Utrecht 1986, pp.45-52. Гораздо реже и труднее идёт процесс восстановления авторства Жоскена, как, например, в статье Д.Фэллоуза, посвящённой знаменитой шансон «Mille regretz».
- ↑ 10,0 10,1 10,2 В Agnus Dei используется шестиголосие.
- ↑ Акростих, на основе слогов Гвидонова гексахорда.
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկերի հրատարակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Werken van Josquin des Près, ed. A. Smijers etc. Amsterdam, 1921-1969
- New Josquin Edition, ed. W. Elders. 30 vls. Utrecht, 1987-2017.
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Osthoff H. Josquin Desprez. Bde. 1-2. Tutzing, 1962-1965;
- Elders W. Das Symbol in der Musik von Josquin des Prez // Acta musicologica, vol. 41 (1969);
- Пелецис Г. Месса Жоскена Депре «Malheur me bat» // Теоретические наблюдения над историей музыки. М., 1978;
- Long M.P. Symbol and ritual in Josquin’s «Missa di dadi» // Journal of the American Musicological Society, XLII (1989), pp. 1–22;
- Евдокимова Ю. Музыка эпохи Возрождения: XV век. М., 1989 // История полифонии. Выпуск 2а.
- Proceedings of the International Josquin Symposium (Utrecht 1986), ed. by W.Elders and F. de Haen. Utrecht, 1991 (ценный сборник докладов на международном жоскеновском конгрессе в Утрехте 1986 г.).
- Fallows D. Approaching a new chronology for Josquin // Schweizer Jahrbuch für Musikwissenschaft (1999), Bd.XIX;
- The Josquin companion, ed. by R.Sherr. Oxford, New York, 2000 (с аудиоприложением);
- Fallows D. Who composed «Mille regretz»? // Essays on music and culture in honor of H.Kellmann. Paris, 2001.
- Higgins P. The Apotheosis of Josquin des Prez and Other Mythologies of Musical Genius // Journal of the American Musicological Society, Vol. 57, No. 3 (Autumn, 2004), pp. 443–510
- Лебедев С. Н. Жоскен Депре // Большая российская энциклопедия. Том 10. Москва, 2008, стр. 112—113.
- Elders W. Josquin des Prez and his musical legacy: an introductory guide. Leuven: Leuven University Press, 2013.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժոսկենի նոտաները ChoralWiki նախագծում
- Շանսոն «Basiés moy»
- Ֆրոտոլա «In te Domine speravi» (Hilliard Ensemble)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոսկեն Դեպրե» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 301)։ |