Ժան Ռենուար
Ժան Ռենուար ֆր.՝ Jean Renoir | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1894[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզի 18-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4][5] |
Մահացել է | փետրվարի 12, 1979[1][2][3][…] (84 տարեկան) |
Մահվան վայր | Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6][7][8][…] |
Գերեզման | Էսուա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր, մոնտաժող և հեղինակ |
Ամուսին | Կատրին Հեսլինգ և Dido Freire? |
Ծնողներ | հայր՝ Օգյուստ Ռենուար, մայր՝ Ալինե Շարիցո |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Երեխաներ | Alain Renoir? |
Կայք | jeanrenoir.com |
Jean Renoir Վիքիպահեստում |
Ժան Ռենուար (ֆր.՝ Jean Renoir, սեպտեմբերի 15, 1894[1][2][3][…], Փարիզի 18-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4][5] - փետրվարի 12, 1979[1][2][3][…], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6][7][8][…]), ֆրանսիացի կինոռեժիսոր, դերասան, պրոդյուսեր, սցենարիստ։
Նկարիչ Օ․ Ռենուարի որդին, դերասան Պիեռ Ռենուարի եղբայրը։
1924 թվականից աշխատել է կինոյում։ Առաջին ֆիլմերից են՝ «Ջրերի դուստրը» (1924 թ.), «Նանա» (1926 թ., ըստ Զոլայի), «Լուցկու փոքրիկ վաճառողուհին» (1928 թ., ըստ Անդերսենի)։ Հնչուն կինոնկարներից «Տոնի» (1934 թ.), «Պարոն Լանժի հանցագործությունը» (1935 թ.) և այլ ժապավեններ արտացոլել են աշխատավորների համերաշխության թեման, տվել ֆրանսիական հասարակական կյանքի ռեալիստական նկարագիրը։ Ռենուարը հարել է ժողովրդական ճակատի շարժմանը (1935-1938 թթ.), ղեկավարել ֆրանսիական կոմկուսի պատվերով արված «Կյանքը պատկանում է մեզ» (1936 թ.) կարճամետրաժ ֆիլմի ստեղծումը։ Ժողովրդական ճակատի գաղափարներն արտացոլվել են Ռենուարի լավագույն՝ «Մեծ պատրանք» (1937 թ.) ֆիլմում։ Ստեղծել է նաև «Մարսելյեզ» (1938 թ.), «Հատակում» (1936 թ., ըստ Գորկու), «Մարդ գազանը» (1938 թ., ըստ Զոլայի), «Խաղի կանոնները» (1939 թ., արգելվել է երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին) կինոնկարները։ Ֆրանսիայի կապիտուլյացիայից հետո ապրել է ԱՄՆ-ում։ 1952 թվականին վերադարձել է հայրենիք։ Ռենուարի 1950-ական թվականներին ֆիլմերը ներկայացնում են պատմական անցյալը («Դոկտոր Կորդելիեի կտակը», 1960 թ. և այլն)։ Ռենուարի 1930-ական թվականների ստեղծագործություններն ազդել են իտալական նեոռեալիզմի վրա։
Ռենուարի «Մեծ պատրանք» (1937) և «Խաղի կանոնները» (1939) ֆիլմերը ներառված են բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն կինոնկարների ցանկում, իսկ ինքը՝ ռեժիսորը, Sight & Sound ամսագրի հարցումների համաձայն, չորրորդ տեղն է զբաղեցնում աշխարհի լավագույն կինոռոժիսորների ցուցակում[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Ренуар Жан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Archives de Paris
- ↑ 6,0 6,1 6,2 http://blogs.indiewire.com/peterbogdanovich/the-jean-renoir-file-part-2-20150220
- ↑ 7,0 7,1 7,2 http://lareviewofbooks.org/essay/remembering-orson-welles
- ↑ 8,0 8,1 8,2 http://www.salon.com/2013/08/10/the_last_piece_orson_welles_ever_wrote_partner/
- ↑ Governors Awards Honorees List
- ↑ «The Critics’ Top Ten Directors», Sight & Sound poll [2002]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Ռենուար» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 15 ծնունդներ
- 1894 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 12 մահեր
- 1979 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի կինոռեժիսորներ
- Ֆրանսիացի դերասաններ
- Ֆրանսիացի սցենարիստներ
- Ֆրանսիացի կինոդերասաններ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ