Jump to content

Ժամանակի գործոնի վրա հիմնված տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժամանակի վրա հիմնված տնտեսությունը /ԺՀՏ/ տնտեսական համակարգի մասին տեսություն է, որտեղ փոխանակման /գնի, արժեքի/, հարկերի չափը, աշխատավարձի մեծության որոշման գործակցի հիմքը հանդիսանում է աշխատանքային ժամը /ծառայողական ժամերը/։

ԺՀՏ-ն ելնում է այն պատկերացումներից, որ ժամանակակից տնտեսական համակարգերը հենվում են այն գործոնների վրա, որոնք տարբեր մարդկանց համար ունեն տարբեր նշանակություն /կապիտալի առկայություն, հողատարածքի սեփականության իրավունքի առկայություն, օրենսդրությամբ ամրագրված կամ բնական մենաշնորհություն և այլն/։ Ինչ-որ մեկը պարտադիր պետք է հարմարվի այդ պայմաններին կանոններին, որոնք մյուսների համար ընդունելի է առանց որևէ փոփոխության։ Ինչ-որ մեկի համար այդ պայմաններն անպայման կլինեն ոչ արդարացի։ ԺՀՏ-ի կողմնակիցները համարում են, որ այսօրվա համակարգերում անարդարացիության պատճառն է հանդիսանում տնտեսության վարման և գների սահմանման մշտական կանոնների բացակայությունն է։ Ենթադրվում է, որ ժամանակակից համակարգերի թերությունները կարելի է հեռացնել, եթե տնտեսության հիմքը դառնային բնության օրենքները։ Ժամանակը օբյեկտիվ ցուցանիշ է, նրա տևողությունը չեն կարող կարգավորել կամ փոփոխել քաղաքական որոշումները։ Սա թույլ է տալիս համարել, որ այսպիսի ցուցանիշը տնտեսական համակարգի ամենաարդարացի հիմքն է։

ԺՀՏ-ն առաջարկվել է գերմանացի տնտեսագետ Սիլվիո Գեզելի կողմից որպես այլընտրանքային վճարային համակարգ, որը Մեծ դեպրեսիայի պայմաններում թույլ կտար ձեռնարկություններին գործել՝ չօգտագործելով դրամական վարկերը։

1976 թվականին Շվեդիայի ժողովրդական կուսակցության անդամ Անդերս Գերնանտը ռիկսդագում ընտրության դրեց ժամանակավոր հարկի ներմուծման մասին առաջարկությունը, սակայն այն չընդունվեց։

ԺՀՏ-ի հիմնական նպատակն է վարձակալական համակարգի փոխարինումը, որը սահմանված է կատարված աշխատանքի դիմաց նորմատիվային վճարումների համար, որոնք կախված են ժամանակից /հանդիսանում են մաթեմատիկական ֆունկցիաներ ժամանակի հետ որպես պարամետր/։ ԺՀՏ-ի սկզբունքներով ակպիատլը չի կարող մեծանալ ժամանակի հետ առանց աշխատանքի իրականացման, որի տևողությունը կհամապատասխանի նրա մեծացմանը։

ԺՀՏ-ի ևս մեկ նպատակ է կապիտալի արժեքը կապել որոշակի օբյեկտիվ ֆիզիկական հիմքով այնպես, ինչպես չափն ու կշիռը կապված են “տարածություն” և “մասսա” ֆիզիկական հասկացությունների հետ։ Ըստ հեղինակների մտքի այդպիսի մոտեցումը պետք է բարդացնի կամ անգամ անհնարին դարձնի սպեկուլյացիան ու խարդախությունը։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԺՀՏ-ն քննադատվել այն բանի համար, որ այն շատ տեսական է, որպեսզի իրականում աշխատի։ Սա ելնում է նրանից, որ բոլոր հարկահավաքներն աշխատանք ունեն։ Այդ տեսությունը չի մատնանշում օբյեկտիվ հիմքեր աշխատողների որակի և դասակարգման, նրանց աշխատանքի արդյունավետության մեջ տարբերությունների ադեկվատ հաշվարկի համար, որը կարող է առաջացնել ոչ ճիշտ խթաններ։

Այս տերմինն ունի նաև ուրիշ նշանակություններ։ Կապիտալը /լատիներենից թարգմանվում է որպես գլխավոր, գլխավոր ժառանգություն, գլխավոր գումար/ ապրանքների, ժառանգության, եկամուտ ստանալու համար օգտագործվող ակտիվների և հարստության ամբողջությունն է։ Դրամական կապիտալ ասելով հասկանում ենք դրամ, որի միջոցով ձեռք է բերվում ֆիզիկական կապիտալ։ Նյութական և դրամական միջուցների ուղղումը տնտեսության և արտադրության մեջ անվանում են նաև ներդրումներ կամ կապիտալի ներդրումներ։ Սպառմանն ուղղված ռեսուրսները կապիտալ չեն հանդիսանում։

Այլ սահմանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական տնտեսագիտության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսագիտության մեջ կապիտալն այն ռեսուրսներն են, որոնք կարող են օգտագործվել ապրանքների արտադրության մեջ կամ ծառայություններ մատուցելիս։ Դասական տնտեսագիտության մեջ արտադրության երեք գործոններից մեկն է, իսկ մյուս երկուսը հողն ու աշխատանքն են։

Մարքսիստական քաղաքական տնտեսագիտության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ մոտեցման դեպքում աշխատանքի յուրաքանչյուր միջոց դիտարկվում է որպես ֆիզիկական կապիտալ։ Սակայն աշխատանքի միջոցը կարող է դառնալ կապիտալ միայն այն դեպքում, երբ նրա տերերը ուղղակի կամ անուղղակի մտնեն տնտեսական հարաբերությունների մեջ աշխատուժի տերերի հետ։ Օրինակ մետաղ կտրող գործիքը չի բերում իր տիրոջը ոչ մի եկամուտ։ Անգամ անձամբ տիրոջ կողմից դրա օգտագործումը սարքը չի դարձնում կապիտալ։ Այն կապիտալ կդառնա միայն այն դեպքում, երբ վարձու աշխատող նշանակվի կամ այն տրվի վարձակալության։ Կապիտալ առաջանում է միայն այնտեղ, որտեղ արտադրական և կենսական միջոցների տերը շուկայում գտնում է ազատ աշխատող որպես իր աշխատուժի վաճառողի։

Կապիտալը իր չէ, այլ որոշակի, հասարակական, հասարակության որոշակի պատմական խմբին պատկանող արտադրական հարաբերություն է, որը ներկայացված է իրի մեջ և այդ իրին տալիս է առանձնահատուկ հասարակական բնույթ։ Կապիտալը կապիտալի վերածված արտադրական միջոցներն են, որոնք իրենցով այնքան էլ չեն ներկայացնում կապիտալ, որքան ոսկին և արծաթը՝ իրենք իրենցով դրամով։

Ավստրիական տնտեսագիտական դպրոցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապիտալը ռեսուրսներ են, որոնց մարդկային պլանների մեջ տրվում է ապագա արտադրության գործոնների դերը։ Ասենք օրինակ, սարքը դառնում է կապիտալ այն դեպքում, եթե նա, ով տիրապետում է սարքին կամ կարող է տիրապետել այն, պլանավորում է այն ապագայում օգտագործել բարիքներ արտադրելու համար։ Եթե մարդկանցից ոչ մեկը, ովքեր կարող են օգտագործել այդ սարքը, չի դիտարկում այդ սարքը այդ տեսանկյունից, սարքը չի հանդիսանում կապիտալ բարիք։

Հաշվապահական հաշվառման մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշվապահական հաշվառման տեսանկյունից կապիտալն իրենից ներկայացնում է կազմակերպության ակտիվների և նրա պարտավորությունների միջև տարբերությունը։

Կապիտալի տեսակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական կապիտալ – իր արժեքը փոխանցում է արտադրության ապրանքի վրա մասերով հարաբերկանորեն երկար ժամանակի ընթացքում /օրինակ սարքը/

Հետադարձ կապիտալ – իր արժեքը փոխանցում է արտադրության ամբողջ ապրանքի վրա /օրինակ ալյուրը հաց թխելու համար/

Մշտական կապիտալ - չի փոխում գնի չափը, այլ միայն փոխանցում է այն արտադրության արդյունքի վրա միանգամից կամ մաս-մաս /բոլոր ծախսերը բացի աշխատավարձից/

Փոփոխական կապիտալ – կիրառվում է աշխատուժի վարձակալության համար, ունի աշխատավարձի ձև, փոխում է գնի չափը

Աշխատանքային կաիտալ – ֆինանսական ցուցանիշ, որը բնութագրում է կազմակերպության լիկվիդայնությունը

Ֆիզիկական կապիտալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկական /իրական կամ արտադրական/ կապիտալը գործում ներդրված, եկամտի աշխատող աղբյուր է արտադրական միջոցների տեսքով. մեքենաներ, սարքավորումներ, շենքեր, հող, հումքի պահուստներ, կիսաֆաբրիկատներ և պատրաստի ապրանքներ, որոնք օգտագործվում են ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման համար։

Դրամական կապիտալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամական կապիտալը /կապիտալի դրամային ձևը/ փողերն են, որոնք նախատեսված են ֆիզիկական կապիտալի ձեռքբերման համար։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որ այդ փողերի անուղղակի տիրապետումը չի բերում եկամուտ, այսինքն՝ նրանք չեն դառնում կապիտալ ինքնաբերաբար։ Դրանով նրանք տարբերվում են ֆինանսական կապիտալից։

Ֆինանսական կապիտալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինանսական կապիտալը ընկերության միջոցների աղբյուրն է, որը ստացվել է ֆինանսական գործիքների /բաժնետոմսեր, երկարատև վարկեր/ հաշվին, ինչպես նաև ընկերության արդյունավետ աշխատանքի հաշվին։ Տարբերում են սեփական կապիտալ, որը պատկանում է ընկերության սեփականատիրոջը և փոխառնված կապիտալ, որը պատկանում է ընկերության վարկառուներին։

Պորտալ:Տնտեսագիտություն