Jump to content

Թոմաս Ադամս (տնտեսագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Ադամս
անգլ.՝ Thomas Sewall Adams
Ծնվել էդեկտեմբերի 29, 1873(1873-12-29)[1]
Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 8, 1933(1933-02-08)[1] (59 տարեկան)
Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
ԳերեզմանWoodlawn Cemetery and Chapel Mausoleum[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ
Հաստատություն(ներ)Եյլի համալսարան և Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
Պաշտոն(ներ)նախագահ
Ալմա մատերՋոնս Հոփքինսի համալսարան
 Thomas Sewall Adams Վիքիպահեստում

Թոմաս Ադամս (անգլ.՝ Thomas Sewall Adams, դեկտեմբերի 29, 1873(1873-12-29)[1], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ - փետրվարի 8, 1933(1933-02-08)[1], Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, Եյլի համալսարանի պրոֆեսոր, 1927 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմասը ծնվել է 1873 թվականի դեկտեմբերի 29-ին Բալթիմորում, Մերիլենդ նահանգում, Ջոն Ուեսլի (1850-1917) և Ռութ (Հասլափ) Ադամսի (1852-1925) երրորդ որդին է[3]։

1893 թվականին Ադամսն ավարտել է Բալթիմորի քաղաքային քոլեջը և ընդունվել Ջոն Հոփքինսի համալսարան, որտեղ 1896 թվականին արժանացել է արվեստի բակալավրի, իսկ 1899 թվականին՝ դոկտորական աստիճանի[3]։

1899-1900 թվականներին աշխատել է ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոյում որպես վիճակագիր, իսկ 1900 թվականի նոյեմբերից մինչև 1901 թվականի հուլիսը աշխատել է Պուերտո Ռիկոյում որպես գանձապահի օգնական։ 1901 թվականին նշանակվել է Վիսկոնսինի համալսարանի պոլիտէկոնոմիայի ամբիոնի ասոցացված պրոֆեսոր, իսկ 1908 թվականին նշանակվել է Վիսկոնսինի համալսարանի տնտեսագիտության և վիճակագրության ամբիոնի լրիվ պրոֆեսոր[3]։

1903-1908 թվականներին հարկային օրենքներ է պատրաստել որպես Վիսկոնսինի հարկային հանձնաժողովի փորձագետ։ 1908-1909 թվականներին ԱՄՆ աշխատանքի բյուրոյի համար հետազոտել է կանանց և երեխաների աշխատանքը։ 1909 թվականին Սթենֆորդի համալսարանում դասավանդել է աշխատանքային իրավունքի մեկ դասընթաց և ֆինանսներ։ 1909 թվականի ամռանը Ալյասկայում ուսումնասիրել է աշխատանքային պայմանները։ 1910 թվականին Սենտ Լուիսում եղել Է Վաշինգտոնի համալսարանի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների ամբիոնի վարիչ։ 1911-1915 թվականներին շարունակել է աշխատել որպես Վիսկոնսինի հարկային հանձնաժողովի ղեկավար։ 1915 թվականին Կոռնելի համալսարանում տնտեսագիտության պրոֆեսոր է եղել։ 1916-1933 թվականներին Եյլի համալսարանում՝ պոլիտէկոնոմիայի պրոֆեսոր։ Եղել է ազգային հարկային ասոցիացիայի անդամ հիմնադրման օրվանից սկսած, 1912-1916 թվականներին եղել է քարտուղարը և 1923 թվականին նախագահը։ 1926 թվականին եղել է Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի փոխնախագահ, իսկ 1927 թվականին՝ նախագահ։ Ադամսը 1921 թվականին եղել է Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի տնօրեն և նախագահ, Ազգային արդյունաբերական կոնֆերանսի ֆիսկալ կոմիտեի և ԱՄՆ Առևտրի պալատի անդամ։

Ադամսը մահացել է 1933 թվականի փետրվարի 8-ին թոքաբորբի բարդացումից[4]։

Ադամսն ամուսնացել է 1902 թվականի սեպտեմբերի 11-ին Էլիզաբեթ Մեթյուսի (1873-1941) հետ։ Ունեցել են երկու դուստր՝ Էլիզաբեթ Նոել Ադամսը (1907-1952) և Ռութ Հասլուփ Ադամսը (1910-2004)[5]։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. Find A Grave — 1996.
  3. 3,0 3,1 3,2 Onofrio J. Adams, Thomas Sewall // Maryland Biographical Dictionary. —Somerset Publishers, Inc, 1999. — P. 1-3. — ISBN {{{isbn}}}.
  4. Cass B. Madison Day by Day // The Wisconsin State Journal. —Madison, Wisconsin, February 12, 1933.
  5. Donna P. Lachance Adams Family Website.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Ադամս (տնտեսագետ)» հոդվածին։