Jump to content

Թխկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թխկի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Օճառածաղկավորներ (Sapindales)
Ընտանիք Օճառազգիներ (Sapindaceae)
Ենթաընտանիք Hippocastanoideae
Ցեղ Թխկի (Acer)
L., 1753
Տարածվածություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Թխկի (լատիներեն՝ Acer), թխկազգիների ընտանիքի տերևաթափ Hippocastanoideae ենթաընտանիքի ծառերի կամ թփերի ցեղ։

Թխկու շուրջ 150 ներկայացուցիչները բնականորեն աճում են հյուսիսային կիսագնդի բարեխառն և մերձարևադարձային գոտիներում։ Դրանք տարբեր մեծության ծառեր են և խոշոր թփեր։

Հայտնի է մոտ 150 (այլ տվյալներով՝ 200), Հայաստանում՝ 7 տեսակ՝

Դրանցից ամենասահմանափակ տարածվածություն ունի գեղեցիկ թխկին, իսկ բարձրլեռնայիը, իր զբաղեցրած տարածությունը կրճատում է, ըստ որում, հյուսիս-արևելյան շրջաններում՝ անթրոպոգեն ճնշման տակ՝ անտառի վերին սահմանի իջեցման հետևանքով։ Նշված երկու տեսակներն էլ գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում և պահանջում են պահպանության արդյունավետ միջոցների իրականացում։

Մյուս աբորիգեն տեսակները որպես խառնուրդ տարածված են համեմատաբար մեզոֆիլ անտառներում։ Դաշտային թխկին ծառ է՝ մինչև 16-18 մ բարձրությամբ և մինչև 40-50սմ բնի տրամագծով։ Միջին երկարակյաց է՝ ապրում է մինչև 200 տարի։ Տարածված է Կովկասում, Արևմտյան և Արևելյան Եվրոպայում, Փոքր Ասիայում։ Հայաստանում հանդիպում է անտառային գրեթե բոլոր շրջաններում, աճում է մինչև 1600 (1800) մ, իսկ հարավարևելյան տարածաշրջանում հանդիպում է ավելի բարձր՝ մինչև 1800 (2000) մ բարձրություններում։

Ծաղկում է ապրիլ-մայիսին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։ Աճում է ինչպես չափավոր խոնավ, այնպես էլ համեմատաբար չոր պայմաններում։ Գերադասում է սննդանյութերով հարուստ, հզոր հողերում։ Որպես խառնուրդ հանդես է գալիս կաղնու, բոխու, սրաթեփուկ գիհու անտառներում, երբեմն կազմակերպում է ոչ մեծ տարածքով մաքուր ծառուտներ։ Բնափայտն արժեքավոր է, ամուր, գեղեցիկ՝ պիտանի զանազան գործիքներ և իրեր պատրաստելու համար։

Տարածված է Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի անտառներում, լեռնալանջերին, Երևանի շրջակայքում և այլն։

Հայաստանում աճում է միայն հյուսիսային անտառային շրջաններին մերձալպյան անտառներում՝ սկսած 1600 մ բարձրությունից։ Հանդիպում է հաճարենու, կաղնու, կեչու և այլ տեսակների հետ խառը։ Միջին աճեցողության ծառ է՝ մինչև 15-16 բարձրությամբ և 40-60 սմ բնի տրամագծով։

Լայն կիրառություն ունի Հյուսիսային Հայաստանի վերին գոտու անտառային մշակույթներում։ Կանաչապատման պրակտիկայում քիչ է օգտագործվում։ Հիրիկանյան թխկին մինչև 20 մ բարձրությամբ ծառ է՝ տարածված Կովկասում, Իրանում, Թուրքիայում։

Հայաստանում հանդիպում է Զանգեզուրում, Վայքում, Մեղրիում՝ սկսած 1000 մ բարձրությունից մինչև անտառի վերին եզրը։ Մաքուր ծառուտներ չի կազմակերպում, աճում է կաղնու և բոխու անտառների համեմատաբար խոնավ աճատեղերում։ Վերաճը բավարար է։ Չորադիմացկուն է, ջերմասեր, դիմանում է նաև որոշակի սառնամանիքներին։

Լուսասեր է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Գնահատվում է նաև որպես մեղրատու։ Բնափայտը սպիտակ է, ամուր և գեղեցիկ նախշերով։ Պիտանի է անտառային մշակույթներում և կանաչ տնկարկներում օգտագործելու համար։ Գեղեցիկ կամ դուրեկան թխկին միջին աճեցողության ծառ է՝ մինչև 15մ պարձրությամբ և 40-50սմ բնի տրամագծով։

Բարձր գեղազարդ է, պիտանի հանրապետության ցածրադիր բնակավայրրի կանաչապատման համար։ Վրացական թխկին ցածրաճ ծառ է՝ մինչև 6-8 մ բարձրությամբ և 50-60սմ բնի տրամագծով։ Երկարակյաց է՝ ապրում է մինչև 300 տարի։ Տարածված է Կովկասում և Իրանում, հանդիսանում է քսերոֆիլ բուսականության տիպիկ ներկայացուցիչ։

Հայաստանում հանդիպում է արիդային բոլոր տարածաշրջանների ստորին և միջին լեռնային գոտիներում՝ մինչև 1600 մ բարձրությունները։ Տերևները կոշտ են, եռբլթականի, որով և հեշտությամբ տարբերվում են Հայաստանում տարածված մյուս տեսակներից։ Պտուղները հասունանում են հուլիս-օգոստոս ամիսներին, որոնք մեծ մասամբ վնասվում են տարբեր վնասատուների կողմից և կորցնում կենսունակությունը։

Ինքնացանկը մեծ մասամբ բացակայում է։ Չափազանց չորադիմացկուն և լուսասեր, ոչ պահանջկոտ հողի նկատմամբ։ Հանդիպում է «լուսավոր» անտառների (լայնատեր սաղարթավոր և գիհու տեսակների) կազմում, մաքուր ծառուտներ գրեթե չի կազմակերպում։ Հեռանկարային է չոր, քարքարոտ, էրոզացված լեռնալանջերի անտառապատման համար։ Հայաստանի կանաչապատման մեջ, տարբեր տիպի ու կատեգորիայի տնկարկներում օգտագործվում են նաև թխկու բազմաթիվ ներմուծված տեսակներ։ Դրանցից լայն տարածում ունեն հատկապես կեղծ սոսիատերէվ (A. pseudoplatanus L.), թաթարական (A. tataricum L.). հովհարանման (A. palmatum Thunb.) ու հացենատերև (A. negundo L.) թխկիները։

Թխկիի տերևները

Ներկայացուցիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թխկի դուրեկան

Թխկի դուրեկանը (լատին․՝ Acer laetum) հանդիպում է միայն Տավուշի մարզի անտառների համեմատաբար խոնավ հողերում (ստորին և միջին լեռնային գոտիներում)։

Թխկի Տրաուտվետերի

Թխկի Տրաուտվետերի կամ բարձրլեռնայինը Կովկասի բնաշխարհիկ է, հանդիպում է Տավուշի և Լոռու մարզերի վերին լեռնային գոտու (1600-2000 մ բարձրություններում) հյուսիսային լանջերին։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քամու և միջատների կողմից փոշոտվելուց հետո թխկու էգ ծաղիկները վերածվում են տարբերվող թևավոր պտուղների

Բարձրությունը մինչև 30 մ է։ Ճյուղերը և տերևները հակադիր դասավորություն ունեն։ Տերևները պարզ են, մեծ մասամբ թաթաբլթակավոր կամ բարդ։ Ծաղկաբույլը հուրան կամ ողկույզ է, երբեմն՝ վահանիկ։ Ծաղկաբույլը հուրան է կամ վահանիկ, ծաղիկները՝ մանր, երկսեռ, դեղնականաչավուն։ Ծաղկում է մարտ-ապրիլին։

Պտուղը երկթևապտուղ է։ Հողի նկատմամբ պահանջկոտ են, մասնակցում են անտառային տարբեր համակեցությունների ձևավորմանը։ Տարբեր տեսակներ տարբեր պահանջ ու վերաբերմունք ունեն էկոլոգիական գործոնների նկատմամբ։ Որոշ տեսակներ ընդգծված ջերմասեր են (թխկի գեղեցիկ), որոշ տեսակներ էլ օժտված են բարձր ցրտադիմացկանությանբ և հանդիպում են անտառի վերին եզրերին՝ մերձալպյան գոտում (թխկի բարձրլեռնային)։ Տերևները պարունակում են աղաղանյութեր, վիտամին C, հյութը՝ շաքարներ։ Բնափայտն օգտագործվում է կահույքի, երաժշտական գործիքների արտադրության, նավաշինության մեջ։ Մեղրատու է։

Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Բազմանում են հիմնականում սերմերով, ձևերը՝ աչքապատվաստով։

Դաս թխկի(Acer) ընդգրկում է 160 տեսակ[1]. Դասը բաժանվում է հետևյալ սեկցիաների, նրանցից մի քանիսը՝

  • բաժին Acer
    • շարք Acer
    • շարք Monspessulana
    • շարք Saccharodendron        
  • բաժին Ginnala
  • բաժին Glabra
    • շարք Arguta
    • շարք Glabra
  • բաժին Hyptiocarpa
  • բաժին Indivisa
  • բաժին Lithocarpa
    • շարք Lithocarpa
    • շարք Macrophylla
  • բաժին Macrantha
  • բաժին Negundo
    • շարք Cissifolia
    • շարք Negundo
  • բաժին Palmata
    • շարք Palmata
    • շարք Penninervia
    • շարք Sinensia
  • բաժին Parviflora
    • շարք Caudata
    • շարք Distyla
    • շարք Parviflora
  • բաժին Pentaphylla
    • շարք Pentaphylla
    • շարք Trifida
  • բաժին Platanoidea
  • բաժին Pubescentia
  • բաժին Rubra
  • բաժին Trifoliata
    • շարք Grisea
    • շարք Mandshurica
  • բաժին Wardiana
Որոշ տեսակներ

Կիրառություն և նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի արժեքավոր բնափայտ, որը լայն կիրառություն ունի կահույքագործության մեջ և բազմաթիվ այլ ասպարեզներում, առանձնապես երաժշտական գործիքներ պատրաստելու համար։ Թխկին օժտված է բարձր շաքարայնությամբ հյութի պարունակությամբ։ Շաքարահյութի պարունակությունը առանձնապես բարձր է ամերիկյան ծագում ունեցող որոշ տեսակներ (թխկի շաքարային) մոտ։

Օգտագործվում է անտառային մշակույթներում և պաշտպանական անտառաշերտում՝ որպես ուղեկցող ծառատեսակ։ Պիտանի է նաև կանաչապատման համար, որպես դիմացկուն և գեղազարդ ծառատեսակ։ Սրատերև կամ սոսիատերև թխկին, որն ունի տարածման բավական մեծ արեալ՝ Կովկաս, Արևմտյան և Արևելյան Եվրոպա, Փոքր Ասիա և Իրան, մեր հանրապետությունում հանդիպում է հյուսիսարևելյան շրջաններում, Սևանի ավազանում, Վայքում և Զանգեզուր-Մեղրիում։

Տալիս է ամուր գեղեցիկ բնափայտ, որը լայն կիրառություն ունի կահույքի արտադրության մեջ։ Անտառային համակեցություններում հանդիպում է հաճարենու, կաղնու, բոխու ծառուտներում։ Պահանջկոտ է հողի և խոնավության նկատմամբ, սակայն դիմանում է նաև համեմատաբար չոր պայմաններում։ Լայն կիրառություն ունի անտառային մշակույթներում և կանաչապատման մեջ։ Ունի բազմաթիվ պարտիզային ձևեր։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանադայի դրոշի վրա պատկերված է կարմիր թխկիի տերև

Անտառները, որոնք զբաղեցնում են Կանադայի տարածքի կեսից ավելին, երկրի գլխավոր հարստություններից են։ Անտառներում կան հազվագյուտ շատ ծառատեսակներ, օրինակ՝ թավոտ, փոքր-ինչ կապտավուն ասեղնատերևներով ճերմակ եղևնին, շաքարաթխկին, կարմիր թխկին և այլն։

Ահա թե ինչու Կանադայի դրոշի վրա պատկերված է թխկու տերևը, իսկ կանադական բնափայտն ու թուղթը հայտնի են ամբողջ աշխարհում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. The Plant List: Acer(անգլ.)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ծառագիտություն, Ա. Յ. Վարդանյան
  • Harrington, M. G., K. J. Edwards, S. A. Johnson, M. W. Chase, and P. A. Gadek. 2005. Phylogenetic inference in sapindaceae sensu lato using plastid matK and rbcL DNA sequences. Systematic Botany 30։ 366—382 (abstract here).
  • Aceraceae Արխիվացված 2006-02-26 Wayback Machine in L. Watson and M.J. Dallwitz (1992 onwards). The families of flowering plants: Արխիվացված 2007-01-03 Wayback Machine descriptions, illustrations, identification, information retrieval.
  • Жилин С. Г. Семейство кленовые (Aceraceae) // Жизнь растений։ в 6 тт. Т. 5. Ч. 2. Цветковые растения / под ред. А. Л. Тахтаджяна. — М.։ Просвещение, 1981. — С. 264—266.
  • Пояркова А. И. Род 870. Клён — Acer // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1949. — Т. XIV. — С. 580—622. — 790 с. — 4000 экз.
  • Встовская Т. Н. Декоративные формы местных и экзотических видов клёна, перспективных для первичного испытания в Сибири // Растительный мир Азиатской России. — 2010. — № 1(5). — С. 101–111.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թխկի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թխկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 192