Թերթերի համաշխարհային ասոցիացիա
Թերթերի համաշխարհային ասոցիացիա | |
---|---|
Տեսակ | ոչ առևտրային կազմակերպություն, հասարակական կազմակերպություն և կազմակերպություն |
Երկիր | Ֆրանսիա |
Հապավում | AMJ և WAN |
Հիմնադրված | 1948 |
Լուծարված | հուլիս 2009 |
Գլխադասային գրասենյակ | Փարիզ |
Կայք | wan-press.org |
Թերթերի և նորությունների հրատարակիչների համաշխարհային ասոցիացիա (WAN-IFRA), ոչ առևտրային հասարակական կազմակերպություն, որը բաղկացած է 76 ազգային թերթերի ասոցիացիաներից, 12 լրատվական գործակալություններից, մամուլի 10 տարածաշրջանային կազմակերպություններից և 100 երկրներում թերթերի բազմաթիվ առանձին ներկայացուցիչներից։ Կազմակերպությունը հիմնվել է 1948 թվականին և 2011 թվականի տվյալներով ընդհանուր առմամբ ներկայացնում է 18․000 պարբերականներ։ 2009 թվականի հուլիսին միաձուլվելով լրատվական հետազոտությունների և ծառայությունների IFRA կենտրոնի հետ, դարձել է Թերթերի և հրատարակիչների համաշխարհային ասոցիացիա (WAN-IFRA)[1]։ Թերթերի համաշխարհային ասոցիացիայի գործառույթներն են պաշտպանել և առաջ մղել ԶԼՄ-ների ազատությունը, աջակցել թերթերի զարգացմանը, խթանել գլոբալ համագործակցությանը։ Այն խորհրդատվություն է անցկացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի համար։ Ըստ Թերթերի համաշխարհային ասոցիացիայի տվյալների` 2007-2011 թվականներին թերթերի գլոբալ գովազդը նվազել է 41%-ով՝ հասնելով մինչև 76 միլիարդ դոլարի[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենաառաջին կազմակերպությունը, որը դարձել է Թերթերի համաշխարհային ասոցիացիայի անդամ, FIEJ-ն է (Federation Internationale des Editeurs de Journaux et Publications[3]), թերթերի խմբագիրների միջազգային միություն, որը հիմնադրվել է 1948 թվականին Ֆրանսիայի և Նիդեռլանդների ընդհատակյա մամուլի վերապրածների կողմից, աշխարհում ազատ մամուլի փրկության պայքարի համար։ IFRA-ն ծագում է Գունավոր թերթերի միջազգային ասոցիացիայից, որը ստեղծվել է 1961 թվականին, երբ եվրոպական հրատարակիչները սկսել են օգտագործել գույները թերթերում, այն աշխարհի առաջատար ասոցիացիան է թերթերի և մեդիա հրատարակության համար։ 1970 թվականին այն դարձել է IFRA (INCA FIEJ Research Association)` համակարգելու արագ զարգացող հրատարակչական արդյունաբերության տեխնիկական կողմը։ 2009 թվականի հուլիսին 1-ին Թերթերի համաշխարհային ասոցիացիան և IFRA-ն միավորվել են մեկ կազմակերպության մեջ՝ դառնալով Թերթերի և նորությունների հրատարակիչների համաշխարհային ասոցիացիա։ Երկու կազմակերպությունները քննարկում էին համատեղ աշխատանքը ավելի քան հինգ տարի և ստեղծել են մի քանի նման ապրանքներ և ծառայություններ, լրացրել են միմյանց։ 1998 թվականից սկսած Թերթերի համաշխարհային ասոցիացիան ամբողջ աշխարհում իրականացնում է ԶԼՄ-ների սպանված լրագրողների ամենամյա մոնիտորինգ։ Գրանցված ամենավատ տարին 2006 թվականն էր, երբ ԶԼՄ-ների 110 աշխատակիցներ զոհվել են իրենց աշխատանքային պարտքը կատարելիս։
Ինքնություն և առաքելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թերթերի համաշխարհային ասոցիացիան մարդու իրավունքների մանդատով առևտրային կազմակերպություն է։ Առաջնային նպատակներն են՝ մամուլի ազատության պաշտպանությունը և առաջմղումը, թերթերի տնտեսական անկախությունը։ Այն վերլուծական կենտրոն է ռազմավարությունների, բիզնես մոդելների և օպերացիոն բարելավումների համար։
Գլխամասեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թերթերի համաշխարհային ասոցիացիան իրականացնում է իր աշխատանքները Ֆրանկֆուրտից (Գերմանիա), Փարիզից (Ֆրանսիա), ինչպես նաև մասնաճյուղեր ունի Սինգապուրում, Հնդկաստանում և Մեքսիկայում։
Խմբագիրների համաշխարհային ֆորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբագիրների համաշխարհային ֆորումը խմբագիրների համար կազմակերպություն է Թերթերի և նորությունների հրատարակիչների ասոցիացիայի շրջանակներում։
Ազատության ոսկե գրիչ մրցանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թերթերի համաշխարհային ասոցիացիան աջակցում է Ազատության ոսկե գրիչ մրցանակին՝ ճանաչելու համար այն լրագրողին կամ մեդիա կազմակերպությանը, որը նշանակալի ներդրում է արել մամուլի ազատության պաշտպանության և առաջմղման համար[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «About». Wan-Ifra. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Taxing times» – via The Economist.
- ↑ «FIEJ» – via The Free Dictionary.
- ↑ Wan-Ifra. «Press Freedom». Wan-Ifra. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 4-ին.
|