Թանսու Չիլլեր
Թանսու Չիլլեր թուրքերեն՝ Tansu Çiller | |
---|---|
Ծնվել է | մայիսի 24, 1946[1][2][3] (78 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա[4] |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Կրթություն | Բոսֆորի համալսարան, Եյլի համալսարան, Կոնեկտիկուտի համալսարան, Ռոբերթ քոլեջ, Mount Ida College? և Նյու Հեմփշիրի համալսարան |
Մասնագիտություն | տնտեսագետ, դիվանագետ, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Բոսֆորի համալսարան |
Ամուսին | Özer Uçuran Çiller? |
Ծնողներ | հայր՝ Necati Çiller? |
Զբաղեցրած պաշտոններ | Թուրքիայի վարչապետ, Թուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ, Թուրքիայի փոխվարչապետ, Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն, Թուրքիայի վարչապետ, Թուրքիայի վարչապետ և Leader of True path party? |
Կուսակցություն | True Path Party? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Tansu Çiller Վիքիպահեստում |
Տանսու Փենբե Չիլլեր (թուրքերեն՝ Tansu Penbe Çiller, մայիսի 24, 1946[1][2][3], Ստամբուլ, Թուրքիա[4]), թուրք տնտեսագետ և քաղաքական գործիչ։ Դեռևս առաջին և միակ կինը, ով զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը։
Կարիերայի սկիզբը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Ստամբուլի համալսարանի կանանց համար նախատեսված տնտեսագիտության Ռոբերի քոլեջը։ Գիտական ուսումնասիրություններ է կատարել Կոնեկտիկուտի համալսարանում և Եյլի համալսարանում։ 1978 թվականից դասավանում է Ստամբուլի Բոսֆորի համալսարանում։ 1983 թվականից ունի պրոֆեսորի կոչում։ Զուգահեռ աշխատել է նաև Ստամբուլի բանկի գործադիր տնօրեն։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվում է 1990 թվականի նոյեմբերից՝ համալրելով պահպանողական «Ճիշտ ճանապարհի կուսակցության» շարքերը։ 1991 թվականին դարձել է թուրքական մեջլիսի անդամ՝ Ստամբուլից։ Սուլեյման Դեմիրելի կոալիցիոն կառավարության օրոք զբաղեցրել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։ 1993 թվականի հունիսին դարձել է միևնույն կուսակցության առաջնորդը։
1996—1997 թվականներին զբաղեցրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոն։ Ակտիվ պայքար է ծավալել անջատողական քրդերի և ԱՍԱԼԱյի դեմ։ 1993 թվականի հունիսի 25-ից մինչև 1996 թվականի մարտի 6-ը զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը։ Նրա կառավարման օրոք կնքվել է մաքսային համաձայնագիրը՝ ԵՄ-ի և Թուրքիայի միջև։ 2002 թվականին վերջնականապես հեռացել է մեծ քաղաքականությունից։ Ներկայումս զբաղեցնում է Ստամբուլի քաղաքապետի քաղաքական հարցերով խորհրդականի պաշտոնը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #11919256X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Biyografi.net — Biography of Tansu Çiller
- Who is Who — Biographies : Prof. Dr. Tansu Çiller
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թանսու Չիլլեր» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Մայիսի 24 ծնունդներ
- 1946 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Ռոբերտ քոլեջի շրջանավարտներ
- Բոսֆորի համալսարանի դասախոսներ
- Անձինք այբբենական կարգով
- Թուրքիայի վարչապետներ
- Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ
- Արտաքին գործերի կին նախարարներ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի թուրք քաղաքական գործիչներ
- Անձինք:Ստամբուլ
- Ստամբուլի պատգամավորներ
- Թուրքիայի քաղաքական կուսակցությունների առաջնորդներ
- Թուրքիայի փոխվարչապետներ
- Ոչ գեղարվեստական ժանրի թուրք գրողներ
- Թուրք կին ակադեմիկոսներ
- Վրացական ծագմամբ թուրքեր
- Թուրքիայի ընդդիմության առաջնորդներ
- Թուրք գրողներ
- Թուրք ակադեմիկոսներ
- Թուրքիայի կառավարության կին նախարարներ
- Թուրքիայի 21-րդ գումարման մեջլիսի պատգամավորներ
- Թուրքիայի 20-րդ գումարման մեջլիսի պատգամավորներ
- Թուրքիայի պետնախարարներ
- Պետության կին ղեկավարներ
- Թուրք տնտեսագետներ
- Կին վարչապետներ