Թամար Շահնազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահնազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Թամար Շահնազարյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հունվարի 4 (17), 1901[1] Բաքու, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 6, 1978[1] (77 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մասնագիտություն | երգչուհի և երաժշտության դասախոս |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո[1] |
Գործիքներ | վոկալ[1] |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[1] և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1] |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1931) |
Պարգևներ |
Թամար Կոստանդինի Շահնազարյան (Մելիք-Շահնազարյան, հունվարի 4 (17), 1901[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 6, 1978[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային երգչուհի (մեցցո-սոպրանո), մանկավարժ։ Երգիծաբան Կոստանդին Մելիք-Շահնազարյանի դուստրը։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961)։ ԽՄԿԿ անդամ 1949 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1922 թվականից սովորել է Երևանի երաժշտական ստուդիայում (Բաբալյանի դասարան), 1931 թվականին՝ ավարտել կոնսերվատորիան (Կագարյանի դասարան)։ 1932-1948 թվականներին՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։
Ալմաստի (Սպենդիարյանի «Ալմաստ») դերերգի առաջին հայ կատարողն է։ 1945-1978 թվականներին դասավանդել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայում (1961 թվականից՝ պրոֆեսոր), որտեղ 1953-1977 թվականներին (ընդմիջումներով) վարել է մեներգեցողության ամբիոնը, ստեղծել վոկալ մանկավարժության իր դպրոցը[2]։
Աշակերտներից են՝ Գոհար Գալաչյան, Արշավիր Կարապետյան, Իզաբելլա Այդինյան, Ա. Գույումջյան, Ելենա Վարդանյան, Ա. Հարությունյան, Ռոբերտ Բաբուրյան, Հ. Կավազյան, Ֆ. Կոլոսարյան, Վալերի Հարությունյան, Ռուբեն Մաթևոսյան, սփյուռքահայերից՝ Ա. Դեդեյան[3]։
Դերերգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծագործություն | Հեղինակ | Դեր |
---|---|---|
«Անուշ» | Արմեն Տիգրանյան | Անուշի մայր |
«Նամուս» | Խոջա-Էյնաթով | Մարիամ |
«Պիկովայա դամա», «Եվգենի Օնեգին | Պյոտր Չայկովսկի | Կոմսուհի, Լարինա |
«Աիդա» | Վերդի | Ամներիս |
Ֆաուստ» | Շառլ Գունո | Զիբել |
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ է ձայնամշակման և մանկական ձայնի պահպանման տարբեր հարցերի մասին գիտամեթոդական աշխատանքների, «Կոմիտասի տասն պատվիրանները երգչին» գիտական հոդվածի («Կոմիտասական», 2, 1981) և ուսումնամեթոդական ձեռնարկների («Վոկալմանկավարժական երկացանկ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից», 1968 և այլն)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 427.
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան. Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2007:.
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «Zarkfoundation - Թամար Մելիք-Շահնազարյան». zarkfoundation.com.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 427)։ |
- Հունվարի 17 ծնունդներ
- 1901 ծնունդներ
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 6 մահեր
- 1978 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Մեցցո-սոպրանոներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական անձնակազմ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- ԽՄԿԿ անդամներ
- Հայ երգչուհիներ
- Հայ մանկավարժներ
- Հայ մեցցո-սոպրանոներ