Jump to content

Թադևոս Անտիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թադևոս Անտիկյան
Ծնվել է1835[1]
ԾննդավայրԳյումրի[1]
Մահացել է1899[1]
Վախճանի վայրըԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Ազգությունհայ
Ստեղծագործություն(ներ)Սուրբ Ամենափրկիչ Եկեղեցի և Հառիճի վանք[1]
Մասնագիտությունշինարար
Թադևոս Անտիկյան Վիքիդարանում

Թադևոս Ավետիքի Անտիկյան (Թաթոս Անտիկենց, 1835[1], Գյումրի[1] - 1899[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), հայ որմնադիր, քանդակազարդող վարպետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկենց Թաթոսը ծնվել է Ալեքսանդրապոլում։ Տներ է կառուցել Ալեքսանդրապոլում, Կարսում, Էջմիածնում, մասնակցել է Գևորգյան Ճեմարանի շինարարությանը, Գյումրիում՝ բերդերի և թաղակապ ստորերկրյա անցուղիների շինարարությանը։ Ժողովրդական ճարտարապետության արժեքավոր նմուշ է Անտիկյան սեփական երկհարկանի տան նկուղի քարե զանգվածեղ առաստաղը, որը չի փլվել անգամ 1926 թվականի երկրաշարժից։

1858-1876 թվականներին Անտիկյանին հանձնարարվել է Անիի կաթողիկե Մայր տաճարի տիպարով Ալեքսանդրապոլում Սուրբ Փրկիչ (Ամենափրկիչ) եկեղեցու կառուցումը, որն այդ ժամանակվա Հայաստանի ամենամեծ եկեղեցին էր (բարձրությունը՝ 36 մ)։

Մասնակցել է Հառիճավանքի վերանորոգումներին, դպրոցի, աղբյուրի կառուցմանը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թադևոս Անտիկյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 452