Սովորել է Կոլումբիայի համալսարանում (Նյու Յորք)։ Գրական ասպարեզ է մտել «Միդաս արքան» (1901 թվականին) վեպով։ Լայն տարածում է գտել «Ջունգլի» (1905 թվականին, առանձին հրատարակվել է 1906 թվականին) վեպը, որտեղ մերկացված է կապիտալիստական շահագործումը Չիկագոյի սպանդանոցներում։ Սոցիալիստական շարժման ազդեցությամբ, որին Սինքլերը մասնակցել է 1903 թվականից, նրա վեպերում («Մայրաքաղաք», 1908 թվականին, «Դրամափոխները», 1908 թվականին) ուժեղացել է սոցիալական քննադատությունը։ Լավագույն վեպերից են «Ածուխ արքան» (1917 թվականին, Կոլորադոյի ածխահատների գործադուլի մասին) և «Զիմմի Հիգինսը» (1919 թվականին), որի կենտրոնում՝ ի պաշտպանություն Հոկտեմբերյան հեղափոխության, ոտքի ելնող շարքային ամերիկացի պրոլետարիատն է։ 30-ական թվականների սկզբին որոշ անկում ապրելուց հետո («Հռոմեական արձակուրդներ», 1931 թվականին, «Կոոպերացիա», 1936 թվականին, վեպեր) Սինքլերն արձագանքել է հակաֆաշիստական շարժմանը։ Ավտոմոբիլային արքան» (1937 թվականին), «No pasaran!» (1937 թվականին)։ Գրել է նաև «Լաննի Բադդ» (1940-1953 թթ.) 11 գրքից բաղկացած Էպոպեան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 395)։