Jump to content

Էրվին Լամբերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրվին Լամբերտ
գերմ.՝ Erwin Hermann Lambert
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 7, 1909(1909-12-07)
ԾննդավայրSchildow, Մյուլենբեքեր Լենդ, Վերին Հավել, Բրանդենբուրգ, Գերմանիա
Մահացել էհոկտեմբերի 15, 1976(1976-10-15) (66 տարեկան)
Մահվան վայրՇտուտգարտ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունորմնադիր, ճարտարապետ և քաղաքական գործիչ
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
ԱնդամությունՍՍ
 Erwin Lambert Վիքիպահեստում

Էրվին Հերման Լամբերտ (գերմ.՝ Erwin Hermann Lambert, դեկտեմբերի 7, 1909(1909-12-07), Schildow, Մյուլենբեքեր Լենդ, Վերին Հավել, Բրանդենբուրգ, Գերմանիա - հոկտեմբերի 15, 1976(1976-10-15), Շտուտգարտ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի որմնադիր, Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության անդամ։ ՍՍ-ի շարքերում հասել է ունտերշարֆյուրերի աստիճանի։ Ղեկավարել է T-4 գործողության համար նախատեսված գազային խցիկների կառուցումը Հարտհայմում, Զոնենշտեյնի էֆթանազիայի կենտրոնում, Բեռնբուրգում, Հադամարում, իսկ հետո նաև Սոբիբոր և Տրեբլինկա համակենտրոնացման ճամբարներում (Ռեյնհարդ գործողություն)[1][2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրվին Հերմանի հայրը սպանվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Դրանից հետո մայրն ամուսնանում է շինարարական կազմակերպության սեփականատիրոջ հետ։ Դպրոցն ավարտելուց հետո Էրվինն աշխատում է որպես ատաղձագործ, իսկ հետո նաև որմնադիր։ 1920-ական թվականների կեսերից հետո, հաջողությամբ հանձնելով քննությունները, ընդունվում է Բեռլինի որմնադիրների դպրոց, որն ավարտում է 1930 թվականին։ Դրանից հետո Լամբերտն աշխատում է մասնագիտությամբ բեռլինյան մի շարք կազմակերպություններում։ Հիտլերի կառավարություն գալուց հետո նա չի անդամակցում Նացիստական կուսակցությանը։ Միայն 1933 թվականի մարտին է նա դիմում գրում, որպեսզի համալրի այդ կուսակցության շարքերը։ 1939 թվականին T-4 գործողության ներկայացուցիչները կապ հաստատեցին նրա հետ և, որպես որակավորված շինարարի, առաջարկեցին աշխատանք, սակայն Լամբերտը մերժել է այն, քանզի չի ուզել փոխել աշխատանքի վայրը և միայնակ թողնել հիվանդ մորը։ 1940 թվականի հունվարին Էրվին Լամբերտը տալիս է իր համաձայնությունը[3]։

Բեռնբուրգի գազի խցիկ

1942 թվականին նա արդեն հասել էր ունտերշարֆյուրերի կոչման և համակենտրոնացման ճամբարների գազախցիկների տեսուչն էր[4]։ Էրվինը դիակիզարանների շինարարության գլխավոր փորձագետն էր. նրա լավագույն աշխատանքներն էին Սոբիբորի և Տրեբլինկայի դիակիզարանները[5]։ Նրա աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ միանգամից սպանել տասնհինգից հիսունյոթ հազար կալանավոր. հենց այդ մեղադրանքով էլ Լաբերտը կանգնեց դատարանի առաջ, երբ բացահայտվեց T-4 գործողությունը[6]։ 1965 թվականի սեպտեմբերի 6-ին Հագենում գերմանական դատարանը հայց ներկայացրեց ընդդեմ տասներեք նախկին նասիցնտների, որոնք կապ ունեին Սոբիբորի հետ և համարվում էին մարդկության դեմ կատարած ոճրագործության մասնակից։ 1966 թվականի դեկտեմբերի 20-ին հայտարարվեց դատարանի վճիռը, ըստ որի Լամբերտը, որը մեղադրվում էր անհայտ թվով հրեաների սպանության մեջ, արդարացվեց և ազատ արձակվեց[7][8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Erwin Lambert». Ghetto Fighters House Archives. IDEA Information Systems.
  2. Rees L The Holocaust: A New History. — Penguin Books Limited, 2017-01-26. — 580 с. — ISBN 9780241979952
  3. Friedlander H The Origins of Nazi Genocide: From Euthanasia to the Final Solution. — Univ of North Carolina Press, 1997. — С. 214. — 452 с. — ISBN 9780807846759
  4. Marrus M. R The Nazi Holocaust. Part 6: The Victims of the Holocaust. — Walter de Gruyter, 1989. — С. 1049. — 725 с. — ISBN 9783110968729
  5. Zuccotti S The Italians and the Holocaust: Persecutiuon, Rescue, and Survival. — U of Nebraska Press, 1987. — С. 184. — 374 с. — ISBN 0803299117
  6. Ainsztein R Jewish Resistance in Nazi-Occupied Eastern Europe: With a Historical Survey of the Jew As Fighter and Soldier in the Diaspora. — Elek, 1974. — С. 919. — 1010 с. — ISBN 9780236154906
  7. «The Murderers». www.betemunah.org. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
  8. «The Sobibor Trial War Crimes Trials» (անգլերեն). www.jewishvirtuallibrary.org. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ernst Klee: „Euthanasie“ im NS-Staat. Die "Vernichtung lebensunwerten Lebens". S. Fischer Verlag, Frankfurt am Main 1983. ISBN 3-10-039303-1.
  • Ernst Klee: „Was sie taten – Was sie wurden.“ Frankfurt am Main, 1986. ISBN 3-596-24364-5
  • Eugen Kogon, Hermann Langbein, Adalbert Rückerl: Nationalsozialistische Massentötungen durch Giftgas. Frankfurt am Main, 1986. ISBN 3-596-24353-X
  • LG Düsseldorf, 3. September 1965. In: Justiz und NS-Verbrechen. Sammlung deutscher Strafurteile wegen nationalsozialistischer Tötungsverbrechen 1945–1966, Bd. XXII, bearbeitet von Irene Sagel-Grande, Adelheid L. Rüter-Ehlermann, H. H. Fuchs, C. F. Rüter. Amsterdam : University Press, 1981, Nr. 596, S. 1–238
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրվին Լամբերտ» հոդվածին։