Jump to content

Էրիխ Հոնեկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրիխ Հոնեկեր
Erich Honecker
Դրոշ
Դրոշ
Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցության ԿԿ քարտուղար
մայիսի 3, 1971 - հոկտեմբերի 18, 1989
Նախորդող Վալտեր Ուլբրիխտ
Հաջորդող Էգոն Կրենց
Դրոշ
Դրոշ
ԳԴՀ Պետական խորհրդի նախագահ
հոկտեմբերի 29, 1976 - հոկտեմբերի 24, 1989
Նախորդող Վիլի Շտոֆ
Հաջորդող Էգոն Կրենց
Դրոշ
Դրոշ
ԳԴՀ Պաշտպանության ազգային խորհրդի նախագահ
մայիսի 3, 1971 - հոկտեմբերի 18, 1989
Նախորդող Վիլի Շտոֆ
Հաջորդող Էգոն Կրենց
 
Կուսակցություն՝ Գերմանիայի կոմունիստական կուսակցություն և Գերմանական սոցիալիստական միասնական կուսակցություն
Կրթություն՝ Միջազգային լենինյան դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ինքնակենսագիր և Դիմադրության մարտիկ
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր օգոստոսի 25, 1912(1912-08-25)[1][2][3][…]
Ծննդավայր Նոյնկիրխեն, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
Վախճանի օր մայիսի 29, 1994(1994-05-29)[1][2][3][…] (81 տարեկան)
Վախճանի վայր Չիլի Սանտյագո, Չիլի
Թաղված Սանտիագոյի գերեզմանատուն և Սանտյագո
Քաղաքացիություն  Սաար,  Արևելյան Գերմանիա և  Գերմանիա
Ի ծնե անուն գերմ.՝ Erich Ernst Paul Honecker
Ամուսին Էդիտ Բաուման, Մարգոտ Հոնեկեր և Charlotte Schanuel?[4]
Զավակներ Սոնյա Հոնեկեր և Erika Wildau?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Աշխատանքի հերոս (1972), Կարլ Մարքսի (1972)
Լենինի (1972)
Հոկտեմբերյան հեղափոխության (1977)
շքանշաններ

էրիխ Էրնստ Պոլ Հոնեկեր (գերմ.՝ Erich Ernst Paul Honecker, օգոստոսի 25, 1912(1912-08-25)[1][2][3][…], Նոյնկիրխեն, Landkreis Ottweiler, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ[5] - մայիսի 29, 1994(1994-05-29)[1][2][3][…], Լա Ռեյնա, Սանտյագո, Սանտյագոյի մայրաքաղաքային տարածաշրջան, Չիլի), Արևելյան Գերմանիայի (ԳԴՀ) կոմունիստ քաղաքական գործիչ, երկրի ղեկավարը մինչև կոմունիստական ռեժիմի տապալումը։

1926 թվականից եղել է Գերմանիայի կոմունիստական երիտասարդական միության (ԳԿԵՄ), իսկ 1929 թվականից Գերմանիայի կոմկուսի (ԳԿԿ) անդամ։ 1930-1931 թվականներին սովորել է Մոսկվայում։ Վերադառնալով Գերմանիա՝ աշխատել է ԳԿԵՄ Սաարի օկրուգկոմի քարտուղար, 1934 թվականին ընտրվել է ԳԿԵՄ ԿԿ անդամ։ Երրորդ ռայխի տարիներին, անլեգալ պայմաններում, կազմակերպական-քաղաքական ագիտացիոն աշխատանք է կատարել երիտասարդության շրջանում։ 1935 թվականին ձերբակալվել և 1937 թվականին դատապարտվել է 10-ամյա բանտարկության։ Ֆաշիզմի պարտությունից հետո (1945 թվականի մայիս) ընտրվել է ԳԿԿ ԿԿ քարտուղարության անդամ՝ երիտասարդության հարցերի գծով և դարձել Գերմանական ազատ երիտասարդության միության հիմնադիրներից մեկը։ 1961 թվականին եղել է Բեռլինի պատի կառուցման գլխավոր կազմակերպիչը, և, տվյալ գործառույթում, պատասխանատու է եղել ԳԴՀ-ԳՖՀ սահմանի երկայնքով «կրակելու հրամանի» (Schießbefehl) ռեժիմ սահմանելու համար։

1946 թվականին դարձել է ԳԿԿ ԿԿ անդամ, ակտիվորեն մասնակցել է Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցության (ԳՍՄԿ) ստեղծմանը, 1946 թվականից՝ ԳՍՄԿ վարչության (հետագայում ԿԿ) անդամ, 1950—1958 թվականներին՝ ԳՍՄԿ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1958 թվականից՝ անդամ։ 1955—1956 թվականներին սովորել է ԽՄԿԿ ԿԿ-ին կից բարձրագույն կուսակցական դպրոցում։ 1958 թվականից Հոնեկերը է ԳՍՄԿ ԿԿ քարտուղար, 1971-1976 թվականներին՝ առաջին քարտուղար, 1976 թվականից՝ գլխավոր քարտուղար։ 1949 թվականին դարձել է Արևելյան Գերմանիայի ժողպալատի դեպուտատ։ ԽՍՀՄ առաջնորդ Լեոնիդ Բրեժնևի հովանավորչությամբ 1971-1989 թվականներին եղել է Պաշտպանության ազգային խորհրդի, 1976-1989 թվականներին Պետական խորհրդի նախագահ (մինչև Բեռլինյան պատի անկումը)։

Գորբաչովյան վերակառուցման և հրապարակայնության պայմաններում Հոնեկերը հրաժարվում էր որևէ փոփոխություն մտցնել Արևելյան Գերմանիայի քաղաքական համակարգում՝ կոմունիստ առաջնորդներ Կիմ Իլ Սոնգի և Ֆիդել Կաստրոյի նման քննադատաբար վերաբերվելով խորհրդային բարեփոխումներին։ Երկրում հակակառավարական բողոքի ցույցերի աճի հետ մեկտեղ, Հոնեկերը Միխայիլ Գորբաչովից ռազմական միջամտություն էր ակնկալում՝ Արևելյան Գերմանիայում կոմունիստական իշխանությունն ամեն գնով պահպանելու համար, սակայն ապարդյուն։ 1989 թվականի հոկտեմբերին Հոնեկերը հրաժարական տվեց քաղբյուրոյի կազմից՝ փորձելով հանրության շրջանում բարելավել Արևելյան Գերմանիայի իմիջը, սակայն ընդամենը մեկ ամիս անց երկրում կոմունիստական ռեժիմն ամբողջովին տապալվեց։

Գերմանիայի վերամիավորումից հետո (1990) Հոնեկերը Մոսկվայում Չիլիի դեսպանությունից քաղաքական ապաստան խնդրեց, սակայն 1992 թվականին, պայմանավորված ԽՍՀՄ կազմալուծմամբ, արտահանձնվեց Գերմանիա՝ Արևելյան Գերմանիայի կառավարության կողմից մարդու իրավունքների ոտնահարման գործում նրա ունեցած դերակատարման համար պատասխանատվություն կրելու համար։ Այնուամենայնիվ, որոշվեց վարույթը դադարեցնել, քանի որ Հոնեկերի մոտ առկա էր լյարդի քաղցկեղ, ինչից հետո տարագրվել է Չիլի։

Կյանքի վերջին տարիներն անցկացրել է ընտանիքի հետ Չիլիում, որտեղ էլ 1994 թվականի մայիսին կնքել է մահկանացուն[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. https://www.ddr.center/artikel/honecker_heiratet_seine_gefaengniswaerterin-aid_314.html
  5. 5,0 5,1 Deutsche Nationalbibliothek Record #118553399 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. mdr.de. «Honecker, Erich | MDR.DE». www.mdr.de (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիխ Հոնեկեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 544