Jump to content

Էռնեստ Եսայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էռնեստ Եսայան
Ծնվել էփետրվարի 11, 1955(1955-02-11)
ԾննդավայրՍպիտակաշեն, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էնոյեմբերի 7, 2021(2021-11-07) (66 տարեկան)
Վախճանի վայրՍտեփանակերտ
Մասնագիտությունբանաստեղծ և լրագրող
ԱզգությունՀայ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Արցախ Արցախ
ԿրթությունԽ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտ
Էռնեստ Եսայան Վիքիքաղվածքում
Էռնեստ Եսայան Վիքիդարանում

Էռնեստ Համոյի Եսայան (փետրվարի 11, 1955(1955-02-11), Սպիտակաշեն, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 7, 2021(2021-11-07), Ստեփանակերտ), բանաստեղծ[1], լրագրող[2], մանկավարժ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտը և ժուռնալիստիկայի բարձրագույն դպրոցը։ Աշխատել է «ԼՂ Հանրապետություն» թերթում` որպես Մարտունու շրջանի սեփական թղթակից, «Մեսրոպ Մաշտոց» (ապա` «Մաշտոց», այժմ` «Մեսրոպ Մաշտոց» համալսարան) (2002-2004), «Խաչմերուկ» մանկապատանեկան (2005-2006) թերթերի խմբագիր։ Ստեղծագործությունների հիմնական թեման Արցախյան գոյամարտն է։ Նրա նյութերը տեղ են գտել «Անմեռնելիներու ժամանակը» (Հալեպ, 1998) ժողովածուում։

  1. Գրական Ղարաբաղ։ Ղարաբաղի ինքնավար մարզի երիտասարդ գրողների ալմանախ (ժողովածուում գործեր ունի նաև Էռնեստ Եսայանը, էջ 143-150), Երևան, «Սովետական գրող» հրատ., 1988, 264 էջ, տպ. 5000 օր.։
  2. Զորավար Ավո, Ե., 1993,
  3. Չկայացած սպարապետը, Ե., 1994,
  4. Բույլ նահատակաց, I մաս, Ե., «Ամարաս», 1996, 104 էջ։
  5. Բույլ նահատակաց, II մաս, Ստ., 1998, 32 էջ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հակոբ Չոլաքեան, Արցախեան ինքնաճանաչման բանաստեղծութիւնը, Հալեպ, Սիրիա, տպարան Արեւելք, 1990։
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994), հանրագիտարան 1 հատորով, Երևան, «Հայկական հանրագիտարան» հրատ., 2004 (էջ 399)։
  3. Լրագրողական հանրագիտակ, Ստեփանակերտ, Արցախի ժուռնալիստների միություն, 2012 (էջ 109)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994), հանրագիտարան, «Հայկ. հանրագիտարան» հրատ., Ե., 2004 (էջ 399)
  2. Լրագրողական հանրագիտակ, Ստեփանակերտ, Արցախի ժուռնալիստների միություն, 2012 (էջ 109)