Էոժեն Փափազյան
Էոժեն Փափազյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | 1887 Իզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Երկիր | Եգիպտոս |
Մահացել է | 1963 Ալեքսանդրիա, Եգիպտոս |
Մասնագիտություն | դաշնակահար |
Էոժեն Փափազյան (1887, Իզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1963, Ալեքսանդրիա, Եգիպտոս), հայ դաշնակահար, հասարակական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էոժեն Փափազյանը ծնվել է 1887 թվականին Էրզրումում (ներկայում՝ Թուրքիայում)։ 1895 թվականին տեղափոխվել է Ալեքսանդրիա, ստացել երաժշտական կրթություն։ Տասներկու տարեկանում հանդես է եկել մենահամերգով։ Ավարտել է Փարիզի «Էքոլ նորմալ» երաժշտական բարձրագույն դպրոցը (դասատու՝ Ա. Կորտո)։
Մշակել է նոտագրության նորարարարական՝ 6-տող համակարգ՝ ձերբազատվելով ալտերացիայի նշանների ավելորդ ծանրաբեռնվածությունից, որը համարվել է նմանօրինակ մտահղացումներից լավագույնը։
1911 թվականից դասավանդել է Ալեքսանդրիայի կոնսերվատորիայում (նրա բազմաթիվ սաներ դարձել են անվանի դաշնակահարներ)։ Հանդես է եկել նաև որպես կոնցերտմայստեր, կազմակերպել համերգներ։
Հեղինակել է ջութակի, դաշնամուրի համար նախատեսված, խմբերգային և այլ ստեղծագործություններ։ Փափազյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է Եգիպտոսի երաժշտական ընկերակցությունը։
Էոժեն Փափազյանը մահացել է 1963 թվականին Ալեքսանդրայում (Եգիպտոս)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |