Էնթոնի Օլիվեր Սքոթ
Էնթոնի Օլիվեր Սքոթ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 10, 1966[1] (58 տարեկան) |
Ծննդավայր | Նոտթհեմփտոն, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Ջոնս Հոփքինսի համալսարան և Classical High School? |
Մասնագիտություն | լրագրող և կինոքննադատ |
Ծնողներ | հայր՝ Donald M. Scott?, մայր՝ Joan Wallach Scott? |
A. O. Scott Վիքիպահեստում |
Էնթոնի Օլիվեր Սքոթ (անգլ.՝ Anthony Oliver Scott, հուլիսի 10, 1966[1], Նոտթհեմփտոն, Մասաչուսեթս, ԱՄՆ) ամերիկացի լրագրող և կինոքննադատ։ Նա Մանոհլա Դարգիսի հետ միասին եղել է «Նյու Յորք Թայմս» ամերիկյան օրաթերթի գլխավոր կինոքննադատներից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սքոթը ծնվել է 1966 թվականի հուլիսի 10-ին Northampton Մասաչուսեթսում[2]։ Ծնողները պրոֆեսորներ են։ Մայրը՝ Ջոան Սքոթը Նյու Ջերսիի նահանգի Փրինսթոն քաղաքի հեռանկարային հետազոտությունների ինստիտուտում սոցիալական գիտությունների դպրոցի պրոֆեսորն է[3]։ Հայրը՝ Դոնալդ Սքոթը Նյու Յորքի քաղաքային համալսարանում ամերիկայի պատմության պրոֆեսոր է։ Մայրական կողմից Սքոթը հրեա է[4]։ Սքոթը հաճախում էր Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքի պետական դպրոցները ներառյալ դասական ավագ դպրոցը։ 1988 թվականին նա ավարտել է Հարվարդ քոլեջը գրականության աստիճանով։ Սքոթն ունի երկու երեխա[2]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սքոթը իր կարիերան սկսել է The New York Review of Books-ում, որտեղ նա եղել է որպես Ռոբերտ Սիլվերսի օգնական[5]։ Սքոթը հետո եղել է գրքի քննադատ Newsday-ում։ Նա նաև աջակցել է The New York Review of Books և Slate ամսագրերին։ 1993 թվականին եղել է Daily Variety հեռուստատեսային գրախոս՝ օգտագործելով Թոնի Սքոթ անունը[6]։ Նա միացավ Նյու Յորք Թայմս արվեստի բաժնին 2000 թվականի հունվարին Ջանեթ Մասլինի թոշակի անցնելուց հետո։ 2004 թվականին Սքոթը դարձավ գլխավոր կինոքննադատ Էլվիս Միտչելի հրաժարականից հետո։ Սքոթը և Times մյուս կինոքննադատները տեսադասընթաց էին վարում կինոյի թեմայով, որը կոչվում էր քննադատների ընտրություն[7]։ Նա նաև Ուեսլեյան համալսարանի կինոքննադատության լավագույն պրոֆեսոր է[8]։
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2002-2014 թվականների ընթացքում Սքոթը 15 ելույթ է ունեցել Charlie Rose-ում, որտեղ նա կանխատեսել էր «Օսկար» մրցանակի դափնեկիրներին և խոսել էր օրվա ֆիլմերի մասին։ Նա հաճախ էր հայտնվում «Նյու Յորքեր»-ից Դեյվիդ Դենբիի և «Նյու Յորք Թայմս»-ից Ջանեթ Մասլինի կողքին։ 2009 թվականի օգոստոսի 5-ին հայտարարվել էր, որ Սքոթը Chicago Tribune-ի քննադատ Մայքլ Ֆիլիպսի հետ միասին կստանձնի Բեն Լայոնսի և Բեն Մանկևիչի ֆիլմերում վարողի պարտականությունները, որոնք այլևս չեն մասնակցի շոուին։ Սքոթը և Ֆիլիպսը սկսել են իրենց պարտականությունները, երբ շոուն սկսել է իր նոր մրցաշրջանը 2009 թվականի սեպտեմբերի 5-ին, սակայն վարկանիշները ցածր էին, և շոուն եթեր է դուրս եկել միայն մեկ սեզոնի համար[9]։
Նախընտրած ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սքոթը նշել է վերջին տասնամյակի լավագույն ֆիլմերը[10]։
- «Քերոլ» (Carol, 2015) - Թոդ Հեյնս
- «Լյուին Դեյվիսի Ներսում» (Inside Llewyn Davis, 2013) - Կոեն եղբայրներ
- «Լեդի Բերդ» (Lady Bird, 2017) - Գրետա Գերվիգ
- «Խելագար Մաքս․ զայրույթի ճանապարհը» (Mad Max։ Fury Road, 2015) - Ջորջ Միլլեր
- Minding the Gap (2018) - Բինգ Լյու.
- «Լուսնի լույս» (Moonlight, 2016) - Բարրի Ջենքինս
- «Նորդ, պատմության ավարտը» (Norte, the End of History, 2013) - Լավ Դիաս
- «Տիմբուկտու» (Timbuktu, 2014) - Աբդերրահմանե Սիսակո
- «Թոնի Էրդման» (Toni Erdmann, 2017) - Մարեն Ադէ/
- «Կենաց ծառը» (The Tree of Life, 2011) - Թերենս Մալիք
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 «A. O. Scott». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
- ↑ Scott, Joan Wallach. «The School of Social Science». Institute for Advanced Study. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 22-ին.
- ↑ Scott, A. O. (2009 թ․ հոկտեմբերի 4). «Jewish History, Popcorn Included». The New York Times. էջ AR1. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «The Amazing Human Launching Pads». New York. 2010 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2019 թ․ մարտի 22-ին.
- ↑ Prouty (1996). Variety and Daily Variety Television Reviews, 1993–1994. Taylor & Francis. էջ 113. ISBN 9780824037970.
- ↑ «Movie Reviews». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «A. O. Scott». The School of The New York Times. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 22-ին.
- ↑ Phil Rosenthal (2009 թ․ օգոստոսի 5). «Chicago Tribune's Michael Phillips, N.Y. Times' A. O. Scott take over 'At the Movies'». Chicago Tribune. Վերցված է 2010 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ https://www.nytimes.com/2019/11/24/movies/best-movies-2010s-decade.html#link-3619e314
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնթոնի Օլիվեր Սքոթ» հոդվածին։ |
|