Էմին Արիստակեսյան
Էմին Արիստակեսյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | նոյեմբերի 19, 1936[1][2] Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մահացել է | նոյեմբերի 17, 1998[3] (61 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան[3] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1961)[1] |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն |
Պարգևներ |
Էմին Ասպետի Արիստակեսյան (նոյեմբերի 19, 1936[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - նոյեմբերի 17, 1998[3], Մոսկվա, Ռուսաստան[3]), հայ խորհրդային կոմպոզիտոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1977)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1961 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիան Գրիգոր Եղիազարյանի դասարանը, 1964 թվականին՝ ասպիրանտուրան։ 1957-1964 թթ. դասավանդել է Երևանի Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցում։ 1957 թվականից դասավանդել է նաև Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ 1973-1986 թթ. եղել է ՀԽՍՀ, 1974 թվականից՝ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղարը[4]։
Հիմնական ստեղծագործություններից են՝ Սիմֆոնիա (1962), «Հայաստան» պոեմը երգչախմբի համար (1963), «Պրոմեթևս» բալետը (1967, լիբրետտո Եվգենի Չանգայի, ՀԼԿԵՄ մրցանակ՝ 1968), «Պոեմ Լենինի մասին» ձայնի, երգչախմբի և դաշնամուրի համար (1970), «Սահակ Պարթևի հինգ շարականները» (1971, մշակում ձայնի և դաշնամուրի համար) և այլն։ Էմին Արիստակեսյանի «Պրոմեթևս» բալետը Երևանից և ԽՍՀՄ այլ քաղաքներից բացի բեմադրվել (1968) և նկարահանվել է (1969) Լեհաստանում։ Լալվարի որսկանը ֆիլմի կոմպոզիտորն է[5][6]։
Մրցանակներ, պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ Լենինյան դափնեկիր, 1968 թ.
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1977 թ.
- Պատվո շքանշան, 1986 թ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
- ↑ «Էմին Արիստակեսյան | Music of Armenia». www.musicofarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «АРИСТАКЕСЯН в музыкальной энциклопедии». www.music-dic.ru. Արխիվացված է օրիգինալից 2018-12-02-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Эмиль Аристакесян». Кино-Театр.РУ. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ананян А.А Э. Аристакесян. Ер., 1984.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմին Արիստակեսյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 62)։ |
- Նոյեմբերի 19 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 17 մահեր
- 1998 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Թոխմախի գերեզմանատանը թաղվածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Հայ կոմպոզիտորներ