Էլսա Բորգ
Էլսա Բորգ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 19, 1826[1][2][3][…] |
Ծննդավայր | Rytterne församling, Շվեդիա[1][4][5][…] |
Մահացել է | փետրվարի 25, 1909[1][6] (82 տարեկան) |
Մահվան վայր | Katarina church parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1][6][3] |
Գերեզման | Sandsborg Cemetery[7] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | դաստիարակ, սոցիալական աշխատող, ուսուցչուհի և բարեգործ |
Պարգևներ և մրցանակներ | |
Elsa Borg Վիքիպահեստում |
Էլսա Բորգ (շվեդ.՝ Elsa Borg, հուլիսի 19, 1826[1][2][3][…], Rytterne församling, Շվեդիա[1][4][5][…] - փետրվարի 25, 1909[1][6], Katarina church parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1][6][3]), շվեդ մանկավարժ, սոցիալական աշխատող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզաբեթ «Էլսա» Դիոնիսիա Բորգը ծնվել է 1826 թվականի հուլիսի 19-ին Ռիտերնում, Վեստմանլանդում՝ ծխական քահանա Դենիս Բորգի (1837) և Հեդվիգ Էլիզաբեթ Բորգի (1830) ընտանիքում։ Նրա մայրը եղել է շվեդ մանկավարժ Պեր Արոն Բորգի զարմուհին։ Բորգը սովորել է Սալայի, այնուհետև՝ Ստոկհոլմի աղջիկների դպրոցում և Սեսիլիա Ֆրիքսելի դպրոցում։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսումն ավարտելուց հետո աշխատել է որպես տնային դաստիարակչուհի։ 1859-1874 թվականներին Էլսա Բորգը զբաղեցրել է Եվլեի (Gävle) Աղջիկների քրիստոնեական դպրոցի տնօրենի պաշտոնը, որը համարվում էր այդ քաղաքում կանանց տեղական կրթության առաջին հաստատությունը։
Էլսա Բորգը Շվեդիայում Մեծ Զարթոնքի առաջատար ներկայացուցիչներից է։ 1876 և 1878 թվականներին Մեծ Բրիտանիա այցելելուց հետո նա ծանոթացել է Ուիլյամ Բորդմանի և Գրենվիլ Ռեդստոկի հետ, և Շվեդիա վերադառնալով, իրեն նվիրել է միսիոներական աշխատանքին, միաժամանակ կատարելով քրիստոնեական սոցիալական աշխատանք։ 1875 թվականին Էլսա Բորգը տեղափոխվեց Ստոկհոլմ, որտեղ թագուհի Սոֆիայի աջակցությամբ կանանց համար հիմնադրել է աստվածաշնչյան տուն։ Հաստատությունը գտնվում էր Ստոկհոլմի Vita Bergen (Սպիտակ լեռներ) խուլ ետնախորշում։ Կառույցի նպատակն էր կրթել քրիստոնյա կին սոցիալական աշխատողներին։ 1877 թվականին այն ընդլայնվեց՝ ապաստան տրամադրելով նախկին մարմնավաճառների համար, 1881 թվականին բացվեց մանկատուն, 1883 թվականին՝ հիվանդանոց, 1885 թվականին՝ միսիոներների կրթության համար տուն, մասնաճյուղեր բացվեց երկրի մյուս մասերում։
1885 թվականից Բորգը նաև հրատարակել է միսիոներական գրություններ՝ Տրոնս Հվիլա։
Էլսա Բորգը մահացել է 1909 թվականի փետրվարի 24-ին, Ստոկհոլմում, Վիտա Բերգենում (Սպիտակ լեռներ)։
Օրհներգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Din Gud är när (1920)
- Sjung, Guds folk, på pilgrimsvägen
- Sjungen, syskon, under vägen (1920)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Trons Hvila - Fridhälsning från Hvita Bergen 1885-1940
- Borg, Elsa, 1891: Återblick öfver Femton års Missionarbete vid Hvita Bergen i Stockholm
- Wadström, Bernhard, 1899: Elsa Borg och hennes många hem i B Wadström: Ur Minnet och Dagboken - Anteckningar från åren 1848-1898, del 2 sid 43-47
- Borg, Elsa, 1902: Några av Elsa Borgs ungdomsminnen i B Wadström: Ur Minnet och Dagboken - Anteckningar från åren 1848-1902, del 3 sid 1-22
- Ekman, E. J., 1900: Den inre missionens historia, del III sid 1655-1663, 1777 f
- Ekenstierna, Fanny, 1909: En kvinnogärning i
- Hedengren, Johannes & Beskow, Emma, 1910: Elsa Borg - Lefnadsminnen
- Jansson, E. Alfr., 1950: Missionen vid Vita Bergen - Elsa Borgs och Louise Ulffs livsgärning i barmhärtighetens tjänst
- Lövgren, Oscar, 1964: Borg, Elsa Dionysia i Psalm- och Sånglexikon, sid 98 f
- Eriksson, Monica, 1993: I Vita Bergen med Elsa Borg
- Stävare, Nils-Eije, 2009: Elsa Borg - "Vita Bergens ängel" i Tro & Liv Nr 5/2009, sid4-15
- E Elsa D Borg, urn:sbl:17978, Svenskt biografiskt lexikon (art av S. Westman.), hämtad 2014-11-30.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 E Elsa D Borg — P. 483.
- ↑ 2,0 2,1 Rytterne kyrkoarkiv, Födelse- och dopböcker för Lilla Rytterne, SE/ULA/11280/C I b/3 (1776-1827), bildid: C0020141_00096
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Katarina kyrkoarkiv, Död- och begravningsböcker, SE/SSA/0009/F I/37 (1909), bildid: 00007035_00043
- ↑ 4,0 4,1 4,2 Շվեդիայի 1880 թվականի մարդահամար (շվեդերեն) — Riksarkivet.
- ↑ 5,0 5,1 5,2 Swedish Census 1890 (շվեդերեն) — Riksarkivet.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Շվեդիայի մահվան գիրքը
- ↑ Borg, ELSA DIONYSIA — Svenskagravar.se.
- ↑ Utser fru Alice Bonthron, banbryterskan inom svensk vanförevård. — Vol. 1923:1. — P. 3.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էլսա Բորգ կատեգորիայում։ |