Jump to content

Էզակի Բադու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էզակի Բադու
արաբ․՝ بادو الزاكي‎‎
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Մարոկկո Մարոկկո
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 2, 1959(1959-04-02)[1][2] (65 տարեկան)
Ծննդավայր Սիդի-Կասեմ, Մարոկկո
Հասակ 178 սմ
Դիրք դարպասապահ
Պատանեկան կարիերա
0000
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1976—1978 Մարոկկո Սալե ? (-?)
1978—1986 Մարոկկո Վիդադ ? (-?)
1986—1992 Իսպանիա Մալյորկա ՖԱ 161 (-151)
1992—1993 Մարոկկո ՖՅՈՒՍ ? (-?)
Ազգային հավաքական
1979—1992 Մարոկկո ? (-?)
1984 Մարոկկո 3 (-4)
Մարզչական կարիերա
1993—1994 ՄարոկկոՖՅՈՒՍ
1995 ՄարոկկոՎիդադ
1996 ՄարոկկոՍալե
1996—1998 ՄարոկկոՄոհամեդիա
1998—2000 ՄարոկկոՎիդադ
2000—2001 ՄարոկկոԿավկաբ
2001—2002 ՄարոկկոՄԱՍ Ֆես
2002—2005 ՄարոկկոՄարոկկո
2006—2007 ՄարոկկոԿավկաբ
2008—2010 ՄարոկկոՎիդադ
2010—2011 ՄարոկկոԿավկաբ
2012—2013 ՄարոկկոՎիդադ
2013 ՄարոկկոՕլիմպիկ Սաֆի
2014—2016 ՄարոկկոՄարոկկո
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Էզակի Բադու (արաբ․՝ بادو الزاكي‎‎, ապրիլի 2, 1959(1959-04-02)[1][2], Sidi Kacem, Մարոկկո), հայտնի է նաև Զակի Բադու անվանաձևով. դարպասապահ։ Հանդես է եկել «Սելե», «Վիդադա», «Մալյորկա ՖԱ», ՖՅՈՒՍ ակումբներում և Մարոկկոյի հավաքականում։

Մասնակացել է 1986 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, որտեղ Մարոկկոյի հավաքականը, առաջինը դառնալով աֆրիկյան թիմեերի շրջանում, անցել է 1/8 եզրափակիչ։ 1980 թվականին դարձավ Աֆրիկյան բրոնզե մեդալակիր, 1986 թվականին Աֆրիկայի ազգերի գավաթի մասնակից, Աֆրիկայի ազգերի գավաթ 1988, և 1992 թվականներին։

Որպես խաղացող Էզակի Բադուն դարձավ Մարոկկոյի չեմպիոն և Մարոկկոյի կրկնակի գավաթակիր՝ «Վիդադա» ակումբում, «Մալյորկա ՖԱ» ակումբի հետ միասին հասել է Ֆուտբոլի Իսպանիայի գավաթ։ Որպես մարզիչ Մարոկկոյի հավաքականին հասցրել է մինչև 2004 թվականի Աֆրիկայի եզրափակիչ գավաթ և «Վիդադա»-ին հասցրել մինչև Մարրոկոյի գավաթ։

1986 թվականին Էզակի Բադուն ճանաչվել է Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ։ 1 տարի անց նա ՊՍՀՖՖ-ի ցուցակում զբաղեցրեց 8-րդ տեղը, որպես լավագույն դարպասապահ։ 1989 թվականին Էզակին ստացավ Ռիկարդո Սամոռա մրցանակ ինչպես լավագույն դարպասապահ Սեգունդա Դիվիզիոնում։ 2000 թվականին Էզակի Բադուն գրավեց 4-րդ տեղը Քսաներորդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցուցակում ըստ ՊՍՀՖՖ-ի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարերիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականին Էզակի Բադուն սկսել է իր ակուբային կարերիան «Սելե» ակումբում։ 1978 թվականին մասնակցեց 2 սեզոններին և Կասաբլանկայից տեղափոխվեց «Վիդադա»։ Տեղափոխվելով նոր քաղաք նա ստիպված էր ապրել իր հորեղբոր հետ, որը շատ հեռու էր ապրում այն վայրից, որտեղ անց էին կացնում մարզումները, դրա համար էլ երիտասարդ դարպասապահը գնում էր մարզումների մոտոցիկլետով[3]։ Արդեն իր առաջին սեզոնում Էզակի Բադուն դարձավ Մարրոկոյի գավաթակիր, բայց չեմպիոնատում նա գրավեց ընդամենը 3-րդ տեղը[4]։ Հաջորդ սեզոնում «Վիդադան» դարձավ 2-րդը չեմպիոնատում, բայց դուրս է մնացել 1/8 եզրափակչից պարտվելով ապագա հաղթող ՄԱՍ-ին[5]։ 1981 թվականին Բադուն նորից դարձավ Մարրոկոյի գավաթակիր[6] և նույնպես գրավեց 9-րդ տեղն Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ ցուցակում «France Football» վարկածով[7]։ 1985 թվականին դարպասապահը դարձավ Աֆրիկայի 5-րդ լավագույն Ֆուտբոլիստը[8]։ 1986 թվականին «Վիդադն» դարձավ Մարրոկոյի չեմպիոն[9]։

1986 թվականին Բադուն տեղափոխվել է Իսպանիա և պայմանագիր կնքել «Մալյորկա ՖԱ» հետ։ Իսպանական չեմպիոնատում Էզակի Բադուն առաջնելույթ է ունեցել 1986 թվականին օգոստոսի 31-ին Օսասունա ՄՄ դեմ, որն ավարտել է զրոյական ոչ-ոքի[10]։ Տարվա վերջին նա ճանաչվել է «France Football» ամսագրի Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ[11]։ 1987 թվականին փետրվարի 15-ին Բադուն Ռեալ Մադրիդ խաղում բաց չի թողել ոչ մի գնդակ, այն հավաքականում որտեղ հանդես են եկել Էմիլիո Բուտրագենիո, Ուգո Սանչես և Խորխե Վալդանոն[12]:Իսպանիայում ընդամենն առաջին սեզոնում էզակի Բադուն մասնակցել է Պրեմիերայում 29 խաղ և բաց է թողել 35 գոլ, այնտեղ նա օգնեց Մալյորկա ՖԱ գրավել 6-րդ տեղը առաջնությունում, այդ ժամանակ Իսպանիայի էլիտար դիվիզիոնի ակումբի բարձրագույն տողը։ 1987 թվականին արդյունքում Էզակի Բադուն զբաղեցրել է 8-րդ տեղն աշխահի լավագույն դարպասապահ ՊՍՀՖՖ վարկածով[13]։

Հաջորդ սեզոնում չեմպիոնատում Բադուն մասնակցել է 32 խաղի և բաց է թողել ընդամենը 31 գոլ, չօգնելով իր ակումբին, նրանք զբաղեցրել են 18-րդ տեղը և պայքարել է Օվեդոյի դեմ, որը ելույթ ունեցավ Պրեմիայում։ Առաջին խաղում նրանք Մալյորկային պարտվել է 1:2 հաշվով[14], իսկ իրենց դաշտում չեն կարողացել է հաղթել հակառակորդին և խաղն ավարտել է ոչ ոքի[15]։ Այսպիսով Բալեարյան կղզիներ ներկայացուցիչները դուրս են եկել Սեգունդայից։

Չնայած ուրիշ ակումբների առաջարկների, Բադուն որոշել է մնալ իր ակումբում։ Ամբողջ սեզոնում Բադուն խաղացել է 28 խաղ, որտեղ նա բաց է թողել ընդամենը 15 գոլ։ Դա թույլ է տվել Մալյորկային զբաղեցնել 4-րդ տեղը և նորից իրավունք ունենալ հանդես գալ բարձրագույն դիվիզիոնում, իսկ Էզակի Բադուն ստացել է Ռիկարդո Սամոռա մրցանակ, ինչպես սեզոնի լավագույն դարպասապահը[16]։ Առաջին մրցախաղում Էսպանյոլ դեմ մրցախաղում Մալյորկայի ֆուտբոլիստները պարտվել են 0:1 հաշվով[17], բայց 2-րդ խաղում հաթել են 2:0 հաշվով[18] և 1 տարի անց վերադարձավ Պրեմիա։

Վերադառնալով Պրեմիա, Էզակի Բադուն խաղացել է 4 մրցախաղ և բաց չի թողել ոչ մի գոլ։ Ընդ որում 4-րդ մրցաշրջանում նա բաց չի թողել գոլ Ռեալի դեմ խաղում[19], 1 շաբաթ անց 5-րդ մրցաշրջանում նա բաց չի թողել ոչ մի գոլ Բարսելոնայի դեմ խաղում[20]։ 24-րդ մրցաշրջանում Բադուն դարձավ առաջին դարպասապահը, որը պահել է Բարսելոնայի պաշտպան Ռոնալդ Կուման տուգանային հարվածը[21]։ Այդ սեզոնում Էզակի Բադուն մասնակցել է 35 խաղ և բաց է թողել ընդամենը 32 գոլ։ Չնայած որ ակումբը բաց է թողել ամենից քիչ գոլերը չեմպիոնատում, նրանք զբաղեցրել են ընդամենը 10-րդ տեղը։

Հաջորդ սեզոնում Բադուն շարունակել է հանդես գալ բարձր մակարդակով և Պրեմերայի 32 խաղում բաց է թողել ընդամենը 34 գոլ, այդուհանդերձ Մալորկա ակումբը զբաղեցրել է 15-րդ տեղը, 1 միավորով առաջ անցնելով այն ակումբները, որոնք հայտնվել են անցումային մրցախաղում։ Չնայած ցածր տեղ են գրավել չեմպիոնատում, հաջողությունը ուղեկցում էր Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի ժամանակ, որտեղ Մալյորկայի ակումբը առաջին անգամ իր պատմության մեջ հասել է եզրափակիչ փուլ, հաղթելով Վալենսիա ՖԱ և Սպորտինգ Խիխոն։ Մի անգամ եզրափակչում Ատլետիկո Մադրիդ պարտվել է Բալեարյան կղզիների ակումբին 0:1 հաշվով, ընդ որում գոլ բաց էր թողել լրացուցիչ ժամանակի 111-րդ րոպեում[22]։

1991/92 թվականի սեզոնում Բադուն նորից սկսեց զբաղվել ֆուտբոլով որպես դարպասապահ, սակայն Տեներիֆեի դեմ 5-րդ մրցաշրջանից[23] հետո նրա և Լորենսո Սերա Ֆերորոմ ակումբի գլխավոր մարզիչի միջև վեճ է առաջացել[24]։ Այդ բանից հետո Բադուն չի խաղացել այդ սեզոնում և վարադարձել է իր հայրենիք։

Վերադառնալով Մարոկկո, Էզակի Բադուն պայմանագիր է կնքել Ռաբաթայի ՖՅՈՒՍ ակումբի հետ։ Խաղալով ևս մեկ սեզոն, նա ավարտել է իր կարերիան 34 տարեկանում։

2007 թվականին Էզակի Բադուն Աֆրիկայի հավաքականում մասնակցում է մնացած հավաքականների դեմ խաղին՝ նվիրված Նելսոն Մանդելային[25]։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին Էզակի Բադուն սկսեց խաղալ Մարոկկոյի հավաքականում։ Արդեն հաջորդ տարի Բադունը ընգրկվեց հավաքականի կազմում, որը վաստակել է բրոնզե մեդալ Աֆրիկայի ազգերի գավաթ 1980 Նիգերիայում։

Աֆրիկայի ազգերի գավաթի երկո խաղարկությունւ անցել է առանց Մարրոկոյի հավաքականի, բայց 1984 թվականին դարպասապահը գնացել է Լոս Անջելես՝ Ամառային օլիպիական խաղերին։ Մրցաշրջանում նա եղել է հավաքականի հիմնական դարպասապահը, բայց մարոկկացիները չեն կարողացել դուրս գալ խմբից և զբաղեցրել են 3-րդ տեղը։

1986 թվականի Բադուն տեղափոխվում է երկրորդ աֆրիկական ազգի ակումբը, որը Մարրոկոյի հավաքականը զբաղեցրել է 4-րդ տեղը։ Արդեն ամռանը Էզակի Բադուն որպես հավաքականի կապիտան մասնակցում էր Մեքսիկայի Աշխարհի երկրորդ չեմպիոնատին։ Առաջին թիմային փուլում մարրոկացիները խաղացել են Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ, որը ավարտվել է ոչ ոքի[26]։ Երկրորդ մրցախաղն անգլիացիների դեմ ավարտվել է ոչ ոքի[27]։ Վերջին խաղում մարրոկացիները պարտվել են Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականին 3:1 հաշվով և դարձել են այն աֆրիկական հավաքականը, որը դուրս է մնացել Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից[28]։ Քառորդ եզրափակչում նրանք պետք է հանդիպեին Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ։ Ամբողջ խաղը Ատլասյան առյուծները դիմադրել են գերմանցիների հարձակմանը, բայց 88-րդ րոպեում Լոթար Մաթեուսը հարվածել է միակ գոլը և մարրոկացիներին ուղարկել է տուն[29]։

2 տարի անց, Էզակի Բադուն մասնակցել է իր համար Աֆրիկայի ազգերի 3-րդ գավաթի խաղերին, որն անց է կացվել Մարրոկոյում։ Բաց թողնելով առաջին խաղը Զաիրա հավաքականում, դարպասապահը մասնակցել է մնացած խմբային փուլերի խաղերում և կիսաեզրափակչում Կամերունի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ, որտեղ պարտվել է 0:1 հաշվով։ 3-րդ մրցախաղաում Բադուն դուրս չի եկել դաշտ և մարոկկոցիները պարտվել են Ալժիրի ֆուտբոլի ազգային հավաքական դեմ խաղում, դառնալով, ինչպես 2 տարի առաջ, միայն 4-րդը գավաթում[30]։

Աֆրիկայի ազգերի հաջորդ գավաթի եղել է առանց Մարոկկոյի հավաքականի։ 1992 թվականի Բադուն վերջին անգամ մասնակցել է գավաթի խաղարկության։ Առաջին խաղում նա դուրս է եկել դաշտ, բայց ստացել է վնասվածք և փոխարինվել է 42-րդ րոպեում, դա եղել է Բադուի վերջին խաղն ազգային հավաքականում։ Արդյունքների համաձայն մարրոկոցիները խաղացել են ոչ ոքի և չեն կարողացել դուրս գալ ակումբներից[31]։

Մարզչական կարերիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլային կարերիան ավարտելուց անմիջապես հետո անցնում է մարզիչի կարերիային։ Առաջին ակումբը, որ ղեկավորում էր ՖՅՈՒՍ-ն էր, որտեղ նա ավարտել է իր ֆուտբոլային կարերիան։ Բադուն ակումբը ղեկավարել է մինչև 1993/94, հետո թողել է ակումբը։ Հետո նա ղեկավարել է Վիդադա, Սելե և Մոհամեդիա ակումբները։ 1998 Բադուն նորից ղեկավարել է Վիդադան։ Այս ակումբի հետ նա դարձավ Մարոկկոյի գավաթի տերը և արծաթե մրցանակով Մարոկկոյի չեմպիոնատը։ Վիդադից հետո Բադուն աշխատել է Կավկաբա և ՄԱՍ ակումբներում, որպես գլխավոր մարզիչ։

2002 թվականին Էզակի Բադուն դարձավ Մարոկկոյի հավաքականի գլխավոր մարզիչը, փոխվելով այդ պաշտոնով Ումբերտու Կոթլյուի հետ։ Պայմանագիրը ստորագրված էր մինչև 2004 թվականը[32]։ Իր առաջնելույթը տեղի ունեցավ ընկերական հանդիպման ժամանակ Լյուքսեմբուրգի ֆուտբոլի ազգային հավաքական դեմ, որտեղ մարոկկոցիները հաղթել է 2:0 հաշվով։ Որոշ ժամանակից հետո սկսվեց աֆրիկյան ազգերի գավաթին մրցաշրջանը, մարրոկացիները հիանալի հաղթանակով հաղթեցին 5 խաղ և ընդամենը մեկ անգամ խաղալով ոչ ոքի, ընդհանուր տարբերության խփած և բաց թողնված գնդակների 10-0։ Չնայած դրան, 2003 թվականին լուրեր էին պտտվում այն մասին, որ Բադուն կարող է փոխարինի Ֆիլիփ Տրուսեին[33], բայց տարվա կեսերին թագավորական մարոկկացի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է այս լուրերը[34]։

Մրցաշրջանում մարոկկոցիները հայտնվել են D խումբը Նիգերիայի ֆուտբոլի ազգային հավաքականի, Հարավաֆրիկյան Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականի և Բենինա հավաքականի հետ։ 3 խաղում հավաքեցին 7 միավոր, նրանք դուրս եկան քառորդ եզրափակիչ, որտեղ նրաք պարտվել են Ալժիրի ֆուտբոլի ազգային հավաքականին 3:1 հաշվով[35]։ Կիսաեզրափակչում մարոկկոցիները հեշտությամբ հաղթեցին Մալիի ֆուտբոլի ազգային հավաքականին 4:0 հաշվով[36]։ Բայց, եզրափակիչ փուլում Մարրոկոն պարտվեց Թունիսի հավաքականի 1:2 հաշվով[37]։ Այնուհանդերձ «The Guardian» թերթումգրել են, որ Բադուն մրցաշրջանի լավագույն մարզիչն է[38]։

2004 թվականի ամռանը մեկնարկել է ընտրական մրցաշար հաջորդ աշխարհի առաջնության համար։ Ընտրական մրցաշարի ժամանակ Բադուն կոնֆլիկտ է ունեցել հավաքականի ավագի՝ Նուրեդինո Նայբետոմի հետ, այդ ամենից հետ պաշպանը որոշեց ավարտել իր կարիերան հավաքականում[39]։ Մարոկկացիները մինչև վերջ պայքարել հարվածել է մունդիալ, բայց չկարողացան նորից հաղթել Թունիսի հավաքականին[40] և մնացին երկրորդ տեղում։

Այդ բանից հետո, թե ինչպես է Մարոկկոյի հավաքականը չկարողացավ անցնել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, Էզակի Բադուն սկզբում նախատեսել է ղեկավարել ազգային հավաքականը՝ մինչև Աֆրիկայի գավաթի խաղարկությանը[41], բայց հետո հոկտեմբերի 17֊ին բա հրաժարական է տվել[42]

2006 թվականին մարտին Բադուն եղել է թեկնածուներց մեկը ով եղել է Լիբիայի հավաքականի մարզիչը[43], բայց, ի վերջո, թափուր տեղ է զբաղեցրել եգիպտացի Մոխսեն Սալեխը[44]։

Շուտով Բադուն դարձել է Կավկաբայի մարզիչը, բայց նա աշխատեց մեկ սեզոն, նա լքեց իր պաշտոնը։ 2008 թվականին Բադուն նորից դարձավ թեկնածու, որը զբաղեցնում էր գլխավոր մարզիչի պաշտոնն ազգային հավաքականում[45], բայց ըստ արդյունքների նա նորից երրորդ անգամ դարձավ Վիդամոյի մարզիչը, ստորագրելով մեկ տարով պայմանագիրը երկարաձգելու հնարավորությամբ[46] Մարրոկոյի առաջնության մեկում ՖԱՐ ակումբի դեմ Բադուն, գոհ չէր ֆուտբոլի դատավորներից, վազեց դեպի խաղադաշտ և սկսեց կռվել գլխավոր ֆուտբոլային դատավորի հետ, հետո Բադուին միացան իր ֆուտբոլիստները, իսկ երկրպագուները սկասեցին ջարդել մարզադաշտի նստատեղերը։ Այդ միջադեպի պատճառով Էզակի Բադուն տուգանվել է թագավորական Մարոկկոյի ֆուտբոլի ֆեդերացիայի 60 հազար դիրհամ (մոտավորապես 7 դոլլար), եթե Բադուն նորից կատարի նման ինչ որ բան, նա որակազրկվելու է մինչև մրցաշրջանի ավարտը[47]։ Այդ սեզոնում Էզակի Բադուն հասցրել է ակումբը մինչև արաբական լիգայի եզրափակիչ, որը պարտվեց Թունիսի Էսպերանս ակումբին երկու խաղերի հաշվով։ 2009 թվականին ամռանը նրա մոտ ավարտել էր ակումբի պայմանագրի ժամկետը և լուրեր էր տարածվել որ նա կարող էր դառնալ թունիսական Էտուալ դյու Սախել ակումբի մարզիչը[48], բայց շուտով Բադուն ձգեց ակումբի հետ պայմանագիրը մեկ տարով[49]։ 2010 թվականին սկզբում նորից դարձավ թեկնածու, որը զբաղեցրեց ազգային հավաքականի մարզիչը[50]։ 2010 թվականին ապրիլի 23֊ին Բադուն լքեց գլխավոր մարզիչի պաշտոնը Վիդադա ակումբից, այն բանից հետո, երբ 0:1 հաշվով պարտվել էր դերբիում Կասաբլանկա ակումբին[51]։

Այդ նյուն տարվա հոկտեմբերին Բադուն գլխավորեց իր նախկին ակումբը Կավկաբը[52]։ Բայց արդեն 2011-ի մարտին նա հրաժարական է տվել[53]։ Իսկ շուտով Էզակի Բադուն հերքել է այն լուրը, որ նա կարող է դառնալ Եմենի ֆուտբոլի ազգային հավաքական գլխավոր մարզիչը[54]։ Մի քանի ամիս անց Ռաջա ակումբը, սկզբունքային մրցակից Վիդադը, քննարկում էր Բադուի թեկնածությունը[55]։ Բայց Ռաջայի ղեկավարությունը վախեցել է երկրպագուների արձագանքից և որոշել է վարձել այլ մարզիչի[56]։ Հոկտեմբրին Միքայել Լաուդրուպի հրաժարականից հետո, Բադուն մտնում է թեկնածուների ցուցակը գլխավոր մարզիչի պաշտոնում իր նախկին ակումբի ՝ իսպանական Մալյորկա ՖԱ[57]։

Ազգային հավաքականի աֆրիկյան ազգերի գավաթի ձախողումից հետո 2012 թվականին Բադուն քննադատել է Էրիկ Գերետային և հայտարարել, որ կարող նորից դառնալ հավաքականի գլխավոր մարզիչը[58]։ 2014 թվականի մայիսի 2-ին նորից գլխավորել է Մարրոկոյի հավաքականը[59]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային Մարոկկո Մարոկկո

  • Մարոկկոյի Չեմպիոն։ 1985/86
  • Մարոկկոյի առաջնության արծաթե մեդալակիր։ 1979/80, 1981/82
  • Մարոկկոյի առաջնության բրոնզե մեդալակիր։ 1978/79, 1982/83
  • Մարոկկոյի գավաթակիր հաղթող։ 1979, 1981
  • Արդյունքում։ 3 մրցանակ

Իսպանիա Իսպանիա «Մալյորկա»

Մարոկկո Մարոկկո Մարոկկոյի Հավաքական

  • Աֆրիկայի ազգերի գավաթի արծաթե մեդալակիր։ 2004

Մարոկկո Մարոկկո Վիդադ

  • Մարոկկոյի չեմպիոն։ 2009/10
  • Մարոկկոյի չեմպիոն արծաթե մեդալակիր։ 1999/00
  • Մարոկկոյի գավաթին մրցանակակիր։ 1998
  • Արաբական լիգայի չեմպիոնների եզրափակիչ։ 2009

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էզակի Բադուն հանդիսանում է ձիասպորտի մեծ երկրպագու։ 2011 թվականին մայիսին ձիուց ընկնելու պատճառով նա տեղափոխվել է հիվանդանոց[60]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Ezzaki Badou, Zaki» (անգլերեն). afrik11.com. 17 ноября 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  4. «Morocco 1978/79» (անգլերեն). rsssf. 3 октября 2004. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  5. «Morocco 1979/80» (անգլերեն). rsssf. 3 октября 2004. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  6. «Morocco 1980/81» (անգլերեն). rsssf. 22 сентября 2006. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  7. «African Player of the Year 1981» (անգլերեն). rsssf. 14 февраля 2000. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  8. «African Player of the Year 1985» (անգլերեն). rsssf. 14 февраля 2000. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  9. «Morocco 1985/86» (անգլերեն). rsssf. 3 октября 2004. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  10. «Osasuna 0 Mallorca 0» (անգլերեն). bdfutbol.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  11. «African Player of the Year 1986» (անգլերեն). rsssf. 14 февраля 2000. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  12. «Mallorca 1 Real Madrid 0» (անգլերեն). bdfutbol.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  13. «1987 (Top 10)» (անգլերեն). iffhs. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  14. «Oviedo 2 Mallorca 1» (անգլերեն). bdfutbol.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  15. «Mallorca 0 Oviedo 0» (անգլերեն). bdfutbol.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  16. «Individual Trophies» (անգլերեն). bdfutbol.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  17. «Espanyol 1 Mallorca 0» (անգլերեն). bdfutbol.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  18. «Mallorca 2 Espanyol 0» (անգլերեն). bdfutbol.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  19. «Mallorca 0 Real Madrid 0» (անգլերեն). bdfutbol.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  20. «Mallorca 1 Barcelona 0» (անգլերեն). bdfutbol.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  21. «Ezaki Badou, el primer portero marroquí que triunfó en el Mallorca» (իսպաներեն). universalfutbol.es. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  22. «Club Atlético de Madrid - RCD Mallorca 1-0 (t.p.)» (իսպաներեն). linguasport.com. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  23. «Tenerife 0 Mallorca 1» (անգլերեն). bdfutbol.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  24. «Jugadores de ayer y de hoy: Ezaki Badou» (իսպաներեն). rcdm.es. 24 февраля 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  25. «Stars named for Mandela match» (անգլերեն). bbc.co.uk. 12 июля 2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  26. «Morocco - Poland 0:0» (անգլերեն). FIFA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  27. «England - Morocco 0:0» (անգլերեն). FIFA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  28. «Portugal - Morocco 1:3 (0:2)» (անգլերեն). FIFA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  29. «Morocco - Germany FR 0:1 (0:0)» (անգլերեն). FIFA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  30. «African Nations Cup 1988 - Final Tournament Details» (անգլերեն). rsssf. 12 июня 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  31. «African Nations Cup 1992» (անգլերեն). rsssf. 23 сентября 2002. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  32. «Zaki sets Morocco's target» (անգլերեն). bbc.co.uk. 7 ноября 2002. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  33. «Troussier in for Morocco post» (անգլերեն). bbc.co.uk. 5 февраля 2003. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  34. «Morocco backs Zaki» (անգլերեն). bbc.co.uk. 4 июня 2003. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  35. «Clockwatch: Morocco 3-1 Algeria» (անգլերեն). bbc.co.uk. 8 февраля 2004. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  36. «Live: Mali 0-4 Morocco» (անգլերեն). bbc.co.uk. 11 февраля 2004. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  37. «African Nations Cup 2004 - Final Tournament Details» (անգլերեն). rsssf. 14 февраля 2004. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  38. «Badou Zaki meilleur entraîneur de la CAN-2004 selon The Guardian» (ֆրանսերեն). bladi.net. 17 февраля 2004. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին. {{cite web}}: Invalid |url-status=403 (օգնություն)
  39. «Morocco's Naybet quits» (անգլերեն). bbc.co.uk. 12 августа 2005. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  40. «Tunisia - Morocco 2:2 (1:2)» (անգլերեն). FIFA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  41. «Morocco coach refuses to quit» (անգլերեն). bbc.co.uk. 9 октября 2005. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  42. «Morocco coach resigns» (անգլերեն). bbc.co.uk. 17 октября 2005. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  43. «Экс-тренер Марокко может возглавить сборную Ливии». Спорт Экспресс. 19 марта 2006. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  44. «Libya confirm new coach» (անգլերեն). bbc.co.uk. 4 апреля 2006. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  45. «Marokko heeft nog steeds geen nieuwe traine» (հոլանդերեն). atlas-lions.com. 27 февраля 2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  46. «Badou Zaki nieuwe coach van Wydad Casablanca» (հոլանդերեն). atlas-lions.com. 26 июня 2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  47. «Zaki punished for ref tirade» (անգլերեն). bbc.co.uk. 24 ноября 2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  48. «Ook Zaki lijkt Wydad Casablanca te gaan verlaten» (հոլանդերեն). atlas-lions.com. 30 мая 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  49. «Zaki heeft nieuw contract ondertekend» (հոլանդերեն). atlas-lions.com. 8 июля 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  50. «'Ook Badou Zaki wordt nu genoemd als nieuwe bondscoach'» (հոլանդերեն). atlas-lions.com. 10 февраля 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  51. «Zaki resigns as coach of Morocco´s Wydad» (անգլերեն). soccerway.com. 23 апреля 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  52. «Badou Zaki nouvel entraineur du Kawkab de Marrakech» (ֆրանսերեն). bladi.net. 19 октября 2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին. {{cite web}}: Invalid |url-status=403 (օգնություն)
  53. «Badou Zaki remercié par le Kawkab Marrakech» (ֆրանսերեն). bladi.net. 19 марта 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին. {{cite web}}: Invalid |url-status=403 (օգնություն)
  54. «Ik word niet de bondscoach van Jemen» (հոլանդերեն). atlas-lions.com. 17 июня 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  55. «'Raja Casablanca bijna rond met Zaki'» (հոլանդերեն). atlas-lions.com. 16 сентября 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  56. «Clubbestuur Raja Casablanca ziet Zaki niet zitten» (հոլանդերեն). atlas-lions.com. 20 сентября 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  57. «Badou Zaki convoité par le Real Majorque» (ֆրանսերեն). aufaitmaroc.com. 2 октября 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  58. «Ik ben bereid om Gerets op te volgen» (հոլանդերեն). atlas-lions.com. 1 февраля 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  59. «Новым главным тренером сборной Марокко стал Баду Заки». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  60. «Zaki opgenomen in het ziekenhuis» (հոլանդերեն). atlas-lions.com. 23 мая 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էզակի Բադու» հոդվածին։