Jump to content

Էդմունդ Ջեյմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդմունդ Ջեյմս
անգլ.՝ Edmund Janes James
Ծնվել էմայիսի 21, 1855(1855-05-21)[1]
Jacksonville, Իլինոյս, ԱՄՆ[1]
Մահացել էհունիսի 17, 1925(1925-06-17)[1] (70 տարեկան)
Covina, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
բնական մահով[1]
ԳերեզմանMount Hope Cemetery and Mausoleum[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ և իրավաբան
Հաստատություն(ներ)Չիկագոյի համալսարան և Փենսիլվանիայի համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
Պաշտոն(ներ)նախագահ
Ալմա մատերՀարվարդի համալսարան, Հյուսիսարևմտյան համալսարան և Հալլե-Վիտենբերգի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարJohannes Conrad?
Ստորագրություն
Изображение автографа
 Edmund J. James Վիքիպահեստում

Էդմունդ Ջեյնս Ջեյմս (անգլ.՝ Edmund Janes James, մայիսի 21, 1855(1855-05-21)[1], Jacksonville, Իլինոյս, ԱՄՆ[1] - հունիսի 17, 1925(1925-06-17)[1], Covina, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի տնտեսագետ, 1910 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ, 1904-1920 թվականներին Իլինոյսի համալսարանի նախագահ, 1902-1904 թվականներին Հյուսիսարևմտյան համալսարանի նախագահ, հիմնադրել և 1889-1895 թվականներին եղել է Ամերիկյան քաղաքական և սոցիալական գիտությունների ակադեմիայի առաջին նախագահը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդմունդը ծնվել է 1855 թվականի մայիսի 21-ին, Իլինոյս նահանգի Ջեքսոնվիլ քաղաքում[3]։

Ուսումը որպես ուսանող անցել է Հարվարդի համալսարանում 1874-1875 թվականներին, իսկ 1877 թվականին ստացել է դոկտորի աստիճան Հալլե-Վիտենբերգի համալսարանում (Գերմանիա), որտեղ սովորել է 1875-1877 թվականներին[3]։

1877 թվականին ԱՄՆ վերադառնալուց հետո նա դարձել է Իլինոյսի Էվանսթոնի Բարձրագույն դպրոցի տնօրենը, իսկ երկու տարի անց նա գլխավորել է Իլինոյս նահանգի Նորմալայի բարձրագույն դպրոցը։ 1883 թվականին Փենսիլվանիայի համալսարանում դարձել է պրոֆեսոր ֆինանսների ֆակուլտետում և ադմինիստրատոր, որտեղ գլխավորել է Ուորտոնի բիզնես դպրոցը։ 1889 թվականին հիմնադրել և 1889-1895 թվականներին դարձել է Ամերիկյան քաղաքական և սոցիալական գիտությունների ակադեմիայի առաջին նախագահը։ 1893 թվականին նա նշանակվել է Չիկագոյի համալսարանի պետական ֆինանսների պրոֆեսոր, 1902-1904 թվականներին՝ Հյուսիսարևմտյան համալսարանի նախագահ[3]։

1919 թվականին առողջական վիճակի վատթարացման պատճառով հրաժարական է տվել և ստանալով տարեկան արձակուրդ, 1920 թվականին թոշակի է անցել[3]։

Կինը՝ Աննա Մարգարիտ Լանգե Ջեյմսը, որը ծնվել է 1856 թվականին, մահացել է 1914 թվականի նոյեմբերի 23-ին։ Նրանք ունեցել են երկու որդի՝ Անտոնի Ջոնը, Հերման Ջեյմսը և մեկ դուստր՝ Հելեն Դիքսոն Ջեյմսը[4]։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

James E. J. The canal and the railway, with a note on the development of railway passenger traffic// Publications of the American Economic Association, 1890, v.5, nos. 3 and 4, p. 5-57

James E. J. Commercial Education Արխիվացված 2016-08-14 Wayback Machine, 1904.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 The Dispatch, Rock Island ArgusRock Island.
  2. Find A Grave — 1996.
  3. 3,0 3,1 3,2 3,3 The Northwestern University Archives Edmund Janes James. Архивировано из первоисточника 22 Մայիսի 2018.
  4. Mrs. Anna Margaret Lange James, Death of the Wife of the President of the University of Illinois // Journal of the Illinois State Historical Society (1908-1984) Vol. 7, No. 4. — Jan., 1915. — P. 408—416.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդմունդ Ջեյմս» հոդվածին։