Jump to content

Էդդա Մուսոլինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդդա Մուսոլինի
իտալ.՝ Edda Mussolini
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 1, 1910(1910-09-01)[1][2][3]
ԾննդավայրՖորլի, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն
Մահացել էապրիլի 9, 1995(1995-04-09)[3] (84 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա
ԳերեզմանCimitero della Purificazione
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մայրենի լեզուիտալերեն
Մասնագիտությունքաղաքական գործիչ և բարձրաշխարհիկ հեղինակություն
ԱմուսինGaleazzo Ciano?
Ծնողներհայր՝ Բենիտո Մուսոլինի, մայր՝ Ռաքելե Մուսոլինի
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներFabrizio Ciano? և Marzio Ciano?
 Edda Ciano Վիքիպահեստում

Էդդա Մուսոլինի (իտալ.՝ Edda Mussolini, ամուսնական ազգանունը՝ Չիանո իտալ.՝ Ciano, սեպտեմբերի 1, 1910(1910-09-01)[1][2][3], Ֆորլի, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն - ապրիլի 9, 1995(1995-04-09)[3], Հռոմ, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ Բենիտո Մուսոլինիի ավագ դուստրը, Էդդայի ամուսինը՝ Գալիեացցո Չիանոն, Մուսոլինիի կառավարման տարիներին եղել է արտաքին գործերի նախարար[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդդան ծնվել է Ֆորլիում, Բենիտո Մուսոլինիի և Ռակալե Մուսոլինիի ամուսնություից, որոնք ամուսնացել են Էդդայի ծնվելուց հինգ տարի անց։

1922 թվականին նրա հայրը դարձել է Իտալիայի վարչապետ։ 1925 թվականին Էդդան իր մոր և եղբոր հետ տեղափոխվել Կարպենիա, իսկ չորս տարի անց՝ Հռոմ, որտեղ ապրում էր հայրը։ Դեռ մանկուց Էդդան աչքի է ընկել համառ ու անկախ բնավորությամբ[4]։

1930 թվականին Էդդան ամուսնացել է Մուսոլինիի կողմնակից Գալիեացցո Չանոյի հետ, որը հետագայում նշանակվել է Շանհայի հյուպատոս։ Էդդան Շանհայում ապրել է ամուսնու հետ և 1931 թվականի հոկտեմբերի 1-ին որդի է ունեցել։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1941-1943 թվականներին եղել է Կարմիր խաչի գթության քույր։

Իտալիայի բանակի մի շարք ծանր պարտություններից և Իտալիայի տարածքում դաշնակիցների վայրէջքից հետո ներքին ընդդիմությունը նախկին արտգործնախարար Դինո Գրանդիի գլխավորությամբ Մուսոլինիին տապալելու ծրագիր է մշակել, որին միացել է Էդդայի ամուսին Գալիեացցո Չիանոն, որը 1943 թվականի հուլիսի 25-ին Ֆաշիստական Մեծ խորհրդի նիստում պահանջել է հեռացնել Մուսոլինիին՝ իր աներոջը։ Որոշ ժամանակ անց Մուսոլինին գերմանացիների կողմից ազատ է արձակվել և Հյուսիսային Իտալիայում հիմնադրել մարիոնետային Սալոյի Հանրապետությունը։ Այդ ընթացքում Չիանոն միացել է աներոջը։

Էդդան ամուսնու համար փորձել է ապաստան գտնել արտասահմանում, սակայն ամուսնու ընկերները հրաժարվել են օգնել նրան։ Այդ ամենից հետո Չիանոն փախել է Գերմանիա, սակայն գերմանացիները ձերբակալել են նրան և հանձնել Վերոնա քաղաքի Իտալիայի Սոցիալական Հանրապետության իշխանություններին։ Նրա գործունեությունը համարվել է դավաճանություն և նա 1944 թվականի հունվարի 11-ին ենթարկվել է մահապատժի։

Պատերազմից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդդան ամուսնու մահապատժից հետո փախել է Շվեյցարիա և ընդունել այնտեղ գյուղացի կնոջ կերպարանք։ Նա իր հետ վերցրել է Չիանոյի օրագրերը պատերազմի մասին, և այն հանձնել ամերիկացիներին։

Շվեյցարիայից Իտալիա վերադառնալուց հետո Էդդան կալանավորվել Լիպարի կղզում։ Ֆաշիզմին աջակցելու համար 1945 թվականի դեկտեմբերի 20-ին նա դատապարտվել 2 տարվա աքսորի։ Սակայն Էդդան երբեք չի ընդունել իր աջակցությունը ֆաշիզմին և ֆաշիստական կուսակցությանը։ Ըստ որոշ աղբյուրների պատերազմից հետո նա սիրավեպ է ունեցել կոմունիստական շարժման գործչի հետ)[5][6]։

Նրա ինքնակենսագրականը՝ «Իմ կյանքը» վերնագրով հրապարակվել է 1975 թվականին։

Էդդան մահացել է Հռոմում՝ 1995 թվականին։

1939 թվականի հունիսին իտալական զորքերը Ալբանիա ներխուժելլուց հետո Սարանդա քաղաքն քաղաքը վերանվանել են նրա պատվին՝ Պորտո-Էդդա (իտալ.՝ Porto Edda

Ըստ Թայմ ամսագրի՝ ֆաշիստական Գերմանիայի պարագլուխ Հերման Գյորինգը դստերը նրա անունով է անվանել՝ Էդդա[7]։

Էդդայի կյանքի մասին նկարահանվել է մի քանի ֆիլմ, այդ թվում Սյուզան Սարանդոնի մասնակցությամբ՝ «Մուսոլինին և ես»։

2011 թվականին իտալացի կինոգործիչները նկարահանել են «Էդդա Չիանոն և կոմունիստը» գեղարվեստական ֆիլմը ("Edda Ciano e il comunista")[8]։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • The Ciano Diaries 1939—1943: The Complete, Unabridged Diaries of Count Galeazzo Ciano, Italian Minister of Foreign Affairs, 1936—1943 (2000) ISBN 1-931313-74-1
  • Ciano’s diplomatic papers: being a record of nearly 200 conversations held during the years 1936-42 with Hitler, Mussolini, Franco; together with important memoranda, letters, telegrams etc.; edited by Malcolm Muggeridge; translated by Stuart Hood; London: Odhams Press, (1948)
  • Чиано Галеаццо, Дневник фашиста. 1939—1943, (Москва: Издательство «Плацъ», Серия «Первоисточники новейшей истории», 2010, 676 стр.) ISBN 978-5-903514-02-1
  • Giordano Bruno Guerri — Un amore fascista. Benito, Edda e Galeazzo. (Mondadori, 2005) ISBN 88-04-53467-2
  • Ray Moseley — Mussolini’s Shadow: The Double Life of Count Galeazzo Ciano, (Yale University Press, 1999) ISBN 0-300-07917-6
  • R.J.B. Bosworth — Mussolini (Hodder Arnold, 2002) ISBN 0-340-73144-3
  • Michael Salter and Lorie Charlesworth — «Ribbentrop and the Ciano Diaries at the Nuremberg Trial» in Journal of International Criminal Justice 2006 4(1):103-127 doi:10.1093/jicj/mqi095
  • Fabrizio Ciano — Quando il nonno fece fucilare papà («When Grandpa had Daddy Shot») Milano, Mondadori,. 1991
  • Jasper Ridley — Mussolini, St.Martins Press, 1997
  • Musolini, Rachele (1974). Mussolini: An Intimate Biography by His Widow (as told to Albert Zarca). New York: William Morrow, 291. ISBN 0-688-00266-8.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Technologies, Peyotto. «Զոհված Արմանի որդին՝ 14-ամյա Նարեկը, հոր մեքենան վարել է՝ մորն և քրոջը Մարտակերտից դուրս բերել». Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 11-ին.
  5. Kristof, Nicholas D. (2001 թ․ հոկտեմբերի 19). «Zhang Xueliang, 100, Dies; Warlord and Hero of China». The New York Times. էջ C13. Վերցված է 2012 թ․ հուլիսի 21-ին.
  6. «Mussolini's Daughter's Affair with Communist Revealed in Love Letters». The Telegraph. London. 2009 թ․ ապրիլի 17. Վերցված է 2010 թ․ հունվարի 20-ին.
  7. «Lady of the Axis». Time. 1939 թ․ հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. «Herr & Frau Göring became her fast friends (they later named their daughter after her).»
  8. Interpretato da Stefania Rocca, Alessandro Preziosi, Ilaria Occhini, Alessio Vassallo, Dajana Roncione. Il film è stato trasmesso in prima tv il 13 marzo 2011 su Rai Uno ed è tratto dal libro omonimo di Marcello Sorgi.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդդա Մուսոլինի» հոդվածին։