Զինաիդա Երմոլևա
Զինաիդա Երմոլևա | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 15 (27), 1898 կամ 1899[1] Ֆրոլովո, Ուստ-Մեդվեդիցկի օկրուգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 2, 1974[2] Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Kuzminskoye Cemetery |
Բնակության վայր(եր) | Մոսկվա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բժիշկ, վիրուսաբան, մանրէաբան, համաճարակաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Q4146901? |
Գործունեության ոլորտ | մանրէաբանություն և համաճարակաբանություն[1] |
Անդամակցություն | ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Ռոստովի պետական համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Լև Զիլբեր |
Zinaida Ermoleva Վիքիպահեստում |
Զինաիդա Վիսսարիոնովնա Երմոլևա (ռուս.՝ Зинаида Виссарионовна Ермольева հոկտեմբերի 15 (27), 1898 կամ 1899[1], Ֆրոլովո, Ուստ-Մեդվեդիցկի օկրուգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 2, 1974[2], Մոսկվա, ԽՍՀՄ), միկրոկենսաբան, որը հայտնի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային զինվորների համար պենիցիլինի ինքնուրույն սինթեզը հայտնագործելու համար։ Մահվանից առաջ ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի անդամ էր[3]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1921 թվականին Երմոլևան ավարտել է Ռոստովի պետական համալսարանի բժշկության ֆակուլտետը։ 1925 թվականից եղել է Մոսկվայի միկրոկենսաբանության և համաճարակաբանության ինստիտուտների ղեկավար[4]։
1925 թվականին Երմոլևան նշանակվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի մանրէաբանական կենսաքիմիայի բաժնի վարիչ։ Այնտեղ նա սկսել է բակտերիոֆագերի և բնական հակամանրէային գործոնների մասին իր ուսումնասիրությունները՝ մասնավորապես խորանալով լիզոցիմների գործառույթներով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա ԽՍՀՄ-ում առաջին անգամ ստացավ պենիցիլին[5], ապա ակտիվորեն մասնակցել է ԽՍՀՄ-ում արդյունաբերական արտադրության կազմակերպմանը։ Այս գյուտը Հայրենական Մեծ պատերազմում փրկել է խորհրդային զորքերի հազարավոր կյանքեր։ Այն խորհրդային հիվանդանոցներում առաջին անգամ օգտագործվել է 1943 թվականին[6]։
1942 թվականին նա հրապարակել է իր վրա կատարած փորձերի արդյունքները։ Այդ ժամանակ խմելով Vibrio cholerae բակտերիայով լուծույթը վարակվել էր, սակայն բուժումից հետո նա առողջացել է[7]։ Նրա հետազոտության արդյունքները զգալիորեն նպաստել են Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատում Ռուսաստանի պատերազմական գործողություններում խոլերայի դեմ կանխարգելիչ միջոցառումներին[8]
1947 թվականին Երմոլևան դարձել է ԽՍՀՄ Առողջապահության նախարարության նորաստեղծ Հակաբիոտիկների ինստիտուտի տնօրեն[9]։ 1952 թվականից մինչև իր մահը նա գլխավորել է Մոսկվայի Կենտրոնական հետբուհական բժշկական ինստիտուտի մանրէաբանության ամբիոնը (այժմ՝ Ռուսաստանի հետբուհական կրթության բժշկագիտության ակադեմիա)[10]։
Երմոլևան 500-ից ավելի գիտական և 6 մենագրության հեղինակ է։ Նրա ղեկավարության ներքո պատրաստվել և պաշտպանվել է շուրջ 180 դիսերտացիա, այդ թվում՝ 34 դոկտորական թեզեր[11]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին աստիճանի Ստալինյան մրցանակ (1943) - վարակիչ հիվանդության արագ ախտորոշման և ֆագոպրոֆիլակտիկի նոր մեթոդի մշակման համար[12]։
- ՌՍԴԽՀ-ի գիտության վաստակավոր գործիչ,
- Լենինի 2 շքանշան,
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան,
- «Պատվո նշան» շքանշան,
- ԽՍՀՄ Պետական մրցանակ[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 2,2 TracesOfWar
- ↑ «Obituary: Zinaida Vissarionova Ermolieva». Journal of Antibiotics. 28: 399. 1968.
- ↑ Кноповым, М.М.; Клясовым, А.В. «История РМАПО: Зинаида Виссарионовна Ермольева — создатель первого отечественного антибиотика» [History RMAPO: Zinaida Vissarionovna Yermolyeva - Creator of the first domestic antibiotic] (Russian). Russian Medical Academy of Postgraduate Education. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Кветной И. 30 величайших открытий в истории медицины, которые навсегда изменили нашу жизнь. Жизни ради жизни. Рассказы ученого клоунеля. — АСТ, 2015. — С. 135. — ISBN 9785457492899
- ↑ Ford, J.B. (2014). «Crisis Point: The Rise and Fall of Penicillin» (PDF). The Microscope. 62 (3): 123–135.
- ↑ Arsen P. Fiks; Paul A. Buelow (2003). Self-experimenters: Sources for Study. Greenwood Publishing Group. էջ 70. ISBN 978-0-313-32348-5.
- ↑ Karpova, Lisa (2013 թ․ փետրվարի 1). «Seventy years after the Battle of Stalingrad». Pravda.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Commire, Anne; Klezmer, Deborah (eds.). Dictionary of women worldwide : 25,000 women through the ages. Thomson Gale. էջ 612. ISBN 0-7876-7585-7.
- ↑ Tsarevskaya, Lyubov (2012 թ․ ապրիլի 25). «Madam Penicillin». Voice of Russia. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Медицинская газета». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Ермольева Зинаида Виссарионовна // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ «Zinaida ErmolEva». Great Soviet Encyclopedia (3rd ed.). Gale Group. 1979.
- Հոկտեմբերի 27 ծնունդներ
- 1898 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Դեկտեմբերի 2 մահեր
- 1974 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվա քաղաքում թաղվածներ
- Ռոստովի պետական համալսարանի շրջանավարտներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային կին գիտնականներ
- Ռուս բժիշկներ
- Ռուս մանրէաբաններ
- Ռուս կենսաբաններ
- Խորհրդային բժիշկներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք նամականիշերի վրա