Զարուհի Քավալջյան
Ծնվել է | 1877 |
---|---|
Ծննդավայր | Ադափազար, Թուրքիա |
Մահացել է | հունիսի 10, 1969 |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Կրթություն | Չիկագոյի համալսարան (1903) |
Մասնագիտություն | բժիշկ և մանկավարժ |
Զարուհի Սերոբի Քավալջյան (Zaruhi Kavalcian, 1877, Ադափազար, Թուրքիա - հունիսի 10, 1969, Ստամբուլ, Թուրքիա), ծագումով հայ, Թուրքիայի առաջին կին բժիշկը[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարուհի Քավալջյանը ծնվել է 1877 թվականին Թուրքիայի Ադապազար քաղաքում՝ բժիշկ Սերոբ Քավալջյանի ընտանիքում։ 1898 թվականին ավարտել է Ադապազարի Ամերիկյան իգական քոլեջը և նույն թվականին մեկնել ԱՄՆ, քանի որ Օսմանյան պետությունում կանաց արգելված էր բժշկություն ուսումնասիրել։ 1903 թվականին Քավալջյանն ավարտել է Իլինոյսի համալսարանի բժշկական ֆակուլտետը և 1904 թվականին վերադարձել Ադապազար։ Որոշ ժամանակ հոր հետ աշխատել է որպես բժիշկ, միաժամանակ կենսաբանություն է դասավանդել Ամերիկյան քոլեջում։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է վիրավորներին և տուժածներին օգնություն ցույց տվող հաստատություններում։ Երբ 1921 թվականին Ադապազարի Աղջիկների ամերիկյան քոլեջը Պոլիսի Սկյուտար թաղամաս է փոխադրվել, Զարուհին նույնպես տեղափոխվել է Ստամբուլ[2]։
Բժշկությանը զուգահեռ Զարուհի Քավալջյանը դասավանդել է Սկյուտարի Ամերիկյան իգական քոլեջում, որտեղ հայտնի է եղել Դոկտոր Քավալ անվամբ, քանի որ պոլսահայությանը պարտադրվել էր փոխել իրենց հայկական անունները։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է 1969 թվականի հունիսի 10-ին։ Թաղված է Ֆերիկյոյի հայկական բողոքական գերեզմանատանը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «10 հայ կանայք, որոնք փոխեցին համաշխարհային պատմության ընթացքը | Dalma News». dlmn.info. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Օսմանյան Թուրքիայի առաջին կին բժիշկը՝ Զարուհի Քավալջյան». www.ermenihaber.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
- ↑ ՀԱՅՈՒՀԻ ՄԸՆ Է ԹՈՒՐՔԻՈՅ ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ԲԺԻՇԿԸ