Եփրատ քոլեջ
Եփրատ քոլեջ, միսիոներական բարձրագույն ուսումնական հաստատություն։ Հիմնվել է 1878 թվականին, Խարբերդում (Արևմտյան Հայաստան), ամերիկացի միսիոներ Ք․ Տույլրի նախաձեռնությամբ։ Մինչև 1888 թվականը կոչվել է Արմենիա քոլեջ։ Դասավանդումը կատարվում էր ամերիկյան քոլեջների ծրագրով։ Ուսման տևողությունը 4 տարի էր։ Բացվել է 34 աշակերտով, ունեցել է գիշերօթիկ հարկաբաժիններ (տղաների և աղջիկների համար առանձին), երկսեռ վարժարաններ, մանկապարտեզ, հիվանդանոց, դեղատուն, արհեստանոցներ, դահլիճ, գրադարան (80000 գիրք), բուսաբանական, երկրաբանական ն կենդանաբանական թանգարաններ, բնագիտական լաբորատորիա, սեյսմիկ կայան, Եփրատ կոլեջի շենքը տպարան (հիմնադրված 1889 թվականին)։ Հրատարակել է «Եփրատ» հանդեսը։ Ուսուցիչները հայեր Էին։ Դասավանդվում էր հայոց լեզու (գրաբար, աշխարհաբար), թուրքերեն, անգլերեն, մաթեմատիկա, ընդհանուր պատմություն, օսմանյան պատմություն, տրամաբանություն, հոգեբանություն, փիլիսոփայության, գծագրություն, երաժշտություն և մարմնամարզություն։ 1904-1905 թվականներին ուսանողների թիվը հասել է 934-ի։ 1880—1915 թվականը տվել է 600 շրջանավարտ։ Փակվել է 1915 թվականին՝ հայերի Խարբերդից տեղահանվելու պատճառով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 645)։ |