Երրորդ փորոք
Արտաքին տեսք
Երրորդ փորոք | |
---|---|
Կապույտ - կողմնային փորոքներ Փիրուզագույն - միջփորոքային անցք (Մոնրո) Դեղին - երրորդ փորոք Կարմիր - ջրածորան (Սիլվիան) Վարդագույն - չորրորդ փորոք Կանաչ - վերածվում է ողնուղեղային խողովակի | |
Պատկեր:File:3rd ventricle - animation.gif Ուղեղի փորոքային համակարգը։ Երրորդ փորոքը պատկերված է կարմիրով։ | |
Տեսակ | organism subdivision type? և անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | region of ventricular system of brain?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | ventricular system? |
Լատիներեն անվանում | ventriculus tertius cerebri |
MeSH | A08.186.211.140.840 |
Foundational Model of Anatomy | 78454 |
Terminologia Anatomica 98 | A14.1.08.410 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2] |
Third ventricle Վիքիպահեստում |
Երրորդ փորոքը կաթնասունների ուղեղի խոռոչներից մեկն է, որը լցված է ուղեղ-ողնուղեղային հեղուկող և հաղորդակցվում է այլ խոռոչների հետ։ Այն կազմում է երկու տեսաթմբերի միջև ընկած տարածությունը և լցված է ուղեղ-ողնուղեղային հեղուկով։
Այն գտնվում է մեջտեղում՝ ձախ և աջ կողմնային փորոքների միջև։ Երրորդ փորոքի միջով անցնում է միջտեսաթմբային կպուկը, որը պարունակում է երկու տեսաթմբերը իրար միացնող նեյրոններ և աքսոններ։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Երրորդ փորոքը նեղ, կողմնայնորեն լայնացած, ուղղանկյան տեսք ունեցող հատված է, որը լցված է ուղեղ-ողնուղեղային հեղուկով և պատված է էպենդիմայով։ Վերին առաջային անկյան մոտ այն միանում է կողմնային փորոքներին Մոնրոյան անցքով, իսկ հետին՝ պոչային անկյան մոտ վերածվում է ուղեղի ջրածորանի (Սիլվյան ջրածորան)։