Երվանդ Կրիկորյան
Երվանդ Կրիկորյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 17, 1892 կամ 1892[1][2][3][…] |
Ծննդավայր | Այնթապ, Հալեպի գավառ, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1977[1][2][3][…] |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1933) |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Երվանդ Հովհաննեսի Կրիկորյան (հունվարի 17, 1892 կամ 1892[1][2][3][…], Այնթապ, Հալեպի գավառ, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1977[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), փիլիսոփա, նատուրալիստների ավագ սերնդի ներկայացուցիչ։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1933), պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երվանդ Կրիկորյանը ծնվել է 1892 թվականի հունվարի 7-ին, Այնթապում։ Սովորել է Կոստանդնուպոլսի Ռոբերտ քոլեջում, որտեղ 1912-1914 թվականներին դասավանդել է փիլիսոփայություն։ 1921 թվականին ավարտել է Հարվարդի համալսարանը։ 1921 թվականից եղել է Նյու Յորքի Սիթի քոլեջի պրոֆեսոր, 1952-1982 թվականներին՝ փիլիսոփայության բաժանմունքի ղեկավար։ Փիլիսոփայական նատուրալիզմի բնագավառի մասնագետ[4]։
Աշխատությունները վերաբերում են գիտակցության և գիտության մեթոդաբանության հիմնահարցերին։ Մերժում է հոգեկանի և կյանքի իդեալիստական մեկնաբանությանը՝ դրանք դիտարկելով իբրև նյութական բարդ համակարգերի գործառույթ։ Կրիկորյանի փիլիսոփայական դիրքորոշումը մոտ է բնագիտական մատերիալիզմին։ Կրիկորյանը հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների։
Երվանդ Կրիկորյանը մահացել է 1982 թվականին, Նյու Յորքում։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Naturalism and the Human Spirit. Columbia University Press; Third Printing edition (1944).[5]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|