Երկնագույն բանան
Արտաքին տեսք
«Երկնագույն բանան» («կապույտ բանան»; ֆր.՝ Banane bleue), եզր է, որը առաջարկել է 1989 թվականին ֆրանսիացի գիտնական Ռոժե Բրյունեն Եվրոպայի առավել զարգացած տնտեսական շրջանները բնորոշելու համար։
Բրյունեն, որոշելով Եվրոպան բաժանել ակտիվ և պասիվ շրջանների, տնտեսապես զարգացած շրջանը անվանեց «Boom Banana» («զարգացող, ծաղկող բանան»), բայց արտասանության սխալի արդյունքում բանանը դարձավ երկնագույն։ Երկնագույն (կապույտ) գույնը անվան մեջ նաև հիշեցնում է միացյալ Եվրոպայի դրոշի գույնը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]