Երազիկ Գրիգորյան
Երազիկ Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1959 (65 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող, մանկագիր, սցենարիստ, խմբագիր և թարգմանիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Երազիկ Ռաֆիկի Գրիգորյան (հոկտեմբերի 23, 1959, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկագիր, սցենարիստ, խմբագիր, Լեզվի կոմիտեի լեզվական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երազիկ Գրիգորյանը ծնվել է 1959 թվականի հոկտեմբերի 23-ին՝ Երևանում։ 1984 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուկտետը։ Մինչև 1991 թվականն աշխատել է ՀՀ ազգային գրապալատում՝ որպես գլխավոր մատենագետ։ 1991-1993 թվականներին եղել է «Անկախություն» թերթի գլխավոր խմբագիրը։ Երևանի թիվ 63 միջնակարգ դպրոցում, ՀՊՃՀ-ում դասավանդել է հայոց լեզու։ 2003-2016 թվականներին աշխատել է «Շողակաթ» ՀԸ՝ որպես մանկական հաղորդումների բաժնի սցենարիստ («Հին ու նոր հեքիաթներ», «Ինչն ինչոց է ըստ պիստակի»[2])և ֆիլմերի խմբագիր։ 1998 թվականից մինչ օրս աշխատում է Լեզվի կոմիտեում։ Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի (IBBY) հայաստանյան մասնաճյուղի անդամ է[3]։ IBBY-ի պատվոր ցուցադրության արժանացած հեղինակ[4]։
Ամուսնացած է, ունի երկու դուստր, մեկ թոռ։ Ամուսինը գեղանկարիչ Սամվել Հարությունյանն է[5]։
Գրական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Երազիկ Գրիգորյանը բազմաթիվ հեքիաթների և մանկապատանեկան ստեղծագործությունների հեղինակ է[6]։
- 2010 թվական, «Գնա ապրիր հեքիաթում» հեքիաթների ժողովածու։
- 2013 թվական, «Ձերդ գերազանցություն վատ կախարդ պառավ» հեքիաթների ժողովածու։
- 2015 թվական, «7 գույն» մանկապատանեկան պատմվածքի մրցութային ժողովածուում՝ «Դինոզավրի համաստեղությունը» պատմվածք։
- 2018 թվական, «Չտեսնված դինոզավրը» հեքիաթների ժողովածու։
- 2021 թվական, «Զանգակ հրատարակչությունը» ընթերցողին է ներկայացրել Երազիկ Գրիգորյանի «Կախարդին+ագռավ» մանկապատանեկան գիրքը, որը դարձել է 2022 թվականին «Զանգակի» կազմակերպած Ամառային ընթերցանության գլխավոր գիրքը։
- 2023 թվական, «Ամպիկներ» մանկական ժողովածուի համահեղինակներից է։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2015 թվական, թարգմանել է Մարիամ Պետրոսյանի և Նաիրա Մուրադյանի «Թևավոր շունը» գիրքը[7]
- 2016 թվականին թարգմանել է ուկրաինացի պոետ Վասիլ Ստուսի «Հանգիստ տուր ինձ, Տեր»[8] ստեղծագործությունների ժողովածուն[9]։
- 2019-ից մինչ օրս «Ուրախ պարտեզ», «Կախարդական բանալի» «Ոսպնյակ», «Լուսապսակ» ամսագրերի հոդվածագիրն է և խմբագրական խորհրդի անդամը[10]։
Խմբագրել է Արցախյան առաջին պատերազմի նահատակ Դավիթ Սարապյանի «Երեք հարյուր վայրկյան» գիրքը, բազմաթիվ այլ գրքեր։
- 2019 թվականին ԿԳ նախարարության և Թելադրություն նախաձեռնության համատեղ ուժերով կազմակերպած Համազգային թելադրության համար նախատեսված «Լեռան գագաթի խորհուրդը» տեքստի հեղինակն է[11]։
Որպես մանկագիր մասնակցել է բազմաթիվ երաժշտական նախաձեռնությունների (Պետական կամերային երաժշտական թատրոնի «Մոխրոտը» ներկայացում[12], Հ․ Պարոնյանի անվան պետական երաժշտական թատրոնի «Ձյունապատ տանիքների հեքիաթը» ներկայացում, «Լուսէ» հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական կենտրոնի «Մեր լուսե այգին» ներկայացում և այլն)։
Մի շարք մանկական երգերի խոսքերի հեղինակ է․
ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած գրական-գեղարվեստական բազմաթիվ մրցույթների, «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» շարադրությունների ամենամյա մրցույթների հանձնաժողովների անդամ։ «Ձմեռային փառատոն-2010»-ի շրջանակում կազմակեպված «Կաղանդ պապի հեքիաթը» մրցութային հանձնաժողովի անդամ։
- 2019 թվականին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և Ռուսաստանի պետական մանկական գրադարանի կազմակերպած «Ճանապարհորդություն հեքիաթով» հեղինակային հեքիաթի, «Իմ տնային գրադարանը» մանկական միջազգային ստեղծագործական նախագծի[17] մրցութային հանձնաժողովների անդամ։
Հայկական մամուլում բազմաթիվ հրապարակումներ ունի՝ կապված հայերենի գործածության խնդիրների հետ։
Մրցանակներ, պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2012 թվական, «Ձերդ գերազանցություն վատ կախարդ պառավ» գիրքը «Օրանժ» ընկերության և Հայ գրքի կենտրոնի կազմակերպած գրական մրցույթում հաղթել է «Լավագույն հեքիաթ» և «Ժողովրդական ընտրություն» անվանակարգերում։
- 2015 թվական, Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեն (IBBY) «Ձերդ գերազանցություն վատ կախարդ պառավ» գիրքը ընդգրկել է աշխարհի լավագույն մանկական ստեղծագործությունների ցանկում[18] և պատվո ցուցադրության արժանացրել կենտրոնի գլխավոր մասնաճյուղում` Շվեյցարիայի Բազել քաղաքում։
- 2021 թվական, «Մանկապատանեկան գիրք» անվանակարգում առաջին մրցանակի է արժանացել Երազիկ Գրիգորյանի «Կախարդին գումարած ագռավ» գիրքը[19]
Երկու անգամ արժանացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի շնորհակալագրին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ՀՀ Լեզվի կոմիտեի լեզվական վերահսկողության բաժին
- ↑ https://www.shoghakat.am/am/creative-persons/155, հեղինակ ՝Երազիկ Գրիգորյան
- ↑ Տրված է ԻԲԲԻ Արմենիա, մշակութային վարչության անդամների ցանկի փաստաթուղթ, որոշում՝ 05․15, 12․09․2023թ․, հաստատված է՝ ԻԲԲԻ Արմենիա մշակութային հկ տնօրեն Ռուզան Տոնոյանի կողմից
- ↑ Երազիկ Գրիգորյանի գիրքը IBBY կայքում
- ↑ գեղանկարիչ Սամվել Հարությունյան
- ↑ Երազիկ Գրիգորյանի մասին՝ Նիդերլանդական օրագիր առցանց թերթում
- ↑ «Թևավոր շունը» գրքի մասին
- ↑ Վասիլ Ստուսի պոեզիան՝ հայերեն, թարգմանիչ՝ Երազիկ Գրիգորյան(չաշխատող հղում)
- ↑ Վասիլ Ստուսի ժողովածուն՝ Երազիկ Գրիգորյանի թարգմանությամբ(չաշխատող հղում)
- ↑ Երազիկ Գրիգորյանի հրապարակումներից «Կախարդական բանալի» ամսագրում
- ↑ Լեռան գագաթի խորհուրդը, Երազիկ Գրիգորյան
- ↑ «Մոխրոտը» ներկայացման երգերի տեքստերի հեղինակ Երազիկ Գրիգորյանի
- ↑ , Գնա ապրիր հեքիաթում երգը
- ↑ Ուր կորան դինոզավրերը երգը
- ↑ Չոփչոփիկ երգը
- ↑ Ես ու օրը երգը
- ↑ «Իմ տնային գրադարանը» միջազգային նախագիծը
- ↑ Երազիկ Գրիգորյանի գիրքը IBBY կայքում
- ↑ , Երազիկ Գրիգորյանի գիրքը՝ առաջին մրցանակի դափնեկիր