Եվրոպական երիտասարդական պառլամենտ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Եվրոպական երիտասարդական պառլամենտ | |
---|---|
Տեսակ | Q58895992? և հասարակական կազմակերպություն |
Երկիր | Գերմանիա |
Հապավում | EYP, ԵԵՊ |
Հիմնադրված | 1988 |
Նպատակներ | Միջազգայնականություն |
Գլխադասային գրասենյակ | Բեռլին, Գերմանիա |
Տարածաշրջան | Բեռլին, Գերմանիա |
Գործադիր տնօրեն | Կրիստա Սիմբերգ |
Պարգևներ | |
Կայք | eyp.org |
Եվրոպական երիտասարդական պառլամենտ, քաղաքական շահույթ չհետապնդող կազմակերպություն, որը խրախուսում է եվրոպացի երիտասարդներին ակտիվորեն զբաղվել քաղաքացիության և մշակութային հասկացողության ըմբռնմամբ։ Այն ընդգրկում է 40,000 երիտասարդներ ողջ Եվրոպայից և ունի շուրջ 5,000 ակտիվ մասնակից տարբեր երկրներում։ Հիմնադրվել է 1987 թվականին Ֆրանսիայի Ֆոնտենբլո քաղաքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպական երիտասարդական պառլամենտը հիմնադրել է Բեթինա Քար-Ալինսոնը, ի սկզբանե որպես դպրոցական ծրագիր, Ֆոնտենբլոյի Լիսե Ֆրանսուա-լեղում՝ Ֆրանսիայի հարավում։ Հենց այնտեղ են կայացել առաջին չորս միջազգային նիստերից երեքը։
Հետագայում այն շարունակեց կայուն զարգացում ապրել և 1991 թվականին տեղափոխվեց Ուիթնի, Օքսֆորդշիր՝ ճանաչվելով «Եվրոպական երիտասարդական պառլամենտ միջազգային ՍՊԸ»։ Կազմակերպությունը տևական աճ գրանցեց հետագա տասը տարիների ընթացքում, նրա ցանցում հաշվվում էին մեծ թվով ազգային հանձնաժողովներ և գործունեությունը հետզհետե ծավալվում էր։
2001-ից 2004 թվականներին Եվրոպական երիտասարդական պառլամենտը բախվեց ֆինանսական մի շարք խնդիրների։ Այնուամենայնիվ, 2004 թվականի նոյեմբերի 4-ին կազմակերպությունը վերածնվեց շնորհիվ ԵԵՊ-ի ազգային հանձանժողովների խորհրդի, շրջանավարտների և Հայն-Շվարցկոպֆ hիմնադրամի միջև կայացած փոխադարձ համաձայնությունների։ Դրանից հետո ԵԵՊ-ն հաստատվեց Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում։
ԵԵՊ-ի փաստացի գործողությունները այս ժամանակահատվածում երբեք չեն խաթարվել։
2004 թվականին ԵԵՊ-ն մի շարք բարեփոխումներ ներկայացրեց՝ իր գործունեությունն ընդլայնելու համար։
Կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջազգային մակարդակով ԵԵՊ-ն կառավարվում է միջազգային կառավարման մարմնի կողմից։ Կառավարման մարմինն ունի վեց անդամ՝ ընտրված ազգային հանձնաժողովների և նախորդ նիստերի շրջանավարտների կողմից։ Հայն-Շվարցկոպֆ հիմնադրամի ներկայացուցիչը նույնպես անդամ է։ Կառավարման մարմինը պատասխանատու է միջազգային նիստերի որակի ապահովման, ինչպես նաև ԵԵՊ-ի ընդհանուր կառավարման, երկարաժամկետ կայունության և պաշտպանության համար։ Կազմակերպության գործավարությունն իրականացնում են վարձու կառավարիչները։ Ֆիլիպ Սքարֆը կառավարել է 2004-ից 2008 թվականներին, Ժան Ֆիլիպ Բեքը՝ 2008-ից 2011 թվականներին, Վիլ Վասարամակին՝ 2011-ից 2013-ին։ Քրիսթա Սիմբերգը ԵԵՊ֊ի գործադիր տնօրենն է 2013 թվականից առ այսօր։
Ազգային հանձնաժողովներն ըստ ազգային մակարդակի ունեն ազատություն ընտրելու իրենց կառավարիչներին, սակայն կառավարման ձևը պետք է համապատասխանի հիմնական ժողովրդավարական սկզբունքներին։ Ազգային հանձնաժողովների պարտականությունների մեջ է մտնում կազմակերպել իրենց սեփական ազգային նիստերը։ Միջազգային նիստերի ժամանակ ԵԵ-֊ն միջազգային մակարդակով կարող է որոշակի գումար փոխանցել։ Նիստերը հիմնականում հովանավորվում են տարբեր կազմակերպությունների և կորպորացիաների կողմից։ Յուրաքանչյուր նիստ պետք է կայանա տնտեսապես անկախ պայմաններում։
Ազգային հանձնաժողովներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ադրբեջան
- Ալբանիա - EYP Albania Արխիվացված 2013-07-21 Wayback Machine
- Լյուքսեմբուրգ - EYP Luxembourg
- Հայաստան - EYP Armenia
- Ավստրիա - EYP Austria Արխիվացված 2012-04-15 Wayback Machine
- Բելգիա - EYP-Europolis Belgium Արխիվացված 2011-07-06 Wayback Machine
- Բելառուս - EYP Belarus Արխիվացված 2013-01-15 Wayback Machine
- Բոսնիա և Հերցեգովինա
- Բուլղարիա - EYP Bulgaria Արխիվացված 2010-11-27 Wayback Machine
- Խորվաթիա - EYP Croatia
- Կիպրոս - EYP Cyprus Արխիվացված 2012-03-30 Wayback Machine
- Չեխիա - EYP Czech Republic
- Դանիա - EYP Denmark Արխիվացված 2017-05-22 Wayback Machine
- Էստոնիա - Tegusad Eesti Noored
- Ֆինլանդիա - EYP Finland
- Ֆրանսիա - PEJ France
- Գերմանիա - EYP Germany
- Վրաստան - EYP Georgia Արխիվացված 2019-01-03 Wayback Machine
- Հունաստան - EYP Greece
- Հունգարիա - EYP Hungary Արխիվացված 2015-09-29 Wayback Machine
- Իռլանդիա - EYP Ireland
- Իտալիա - EYP Italy Արխիվացված 2012-06-03 Wayback Machine
- Լատվիա - EYP Latvia Արխիվացված 2012-05-08 Wayback Machine
- Լիտվա - EYP Lithuania
- Հյուսիսային Մակեդոնիա
- Նիդերլանդներ - EYP The Netherlands
- Նորվեգիա - EYP Norway
- Լեհաստան - EYP Poland Արխիվացված 2020-02-22 Wayback Machine
- Պորտուգալիա - PEJ Portugal Արխիվացված 2010-12-21 Wayback Machine
- Ռումինիա - EYP Romania Արխիվացված 2011-07-19 Wayback Machine
- Ռուսաստան - EYP Russia Արխիվացված 2013-05-28 Wayback Machine
- Սերբիա - EYP Serbia Արխիվացված 2022-01-22 Wayback Machine
- Սլովակիա - EYP Slovakia Արխիվացված 2020-01-30 Wayback Machine
- Սլովենիա - EYP Slovenia
- Իսպանիա - EYP Spain Արխիվացված 2021-01-16 Wayback Machine
- Շվեդիա - EYP Sweden Արխիվացված 2020-10-26 Wayback Machine
- Շվեյցարիա - EYP Switzerland
- Թուրքիա - EYP Turkey Արխիվացված 2017-09-19 Wayback Machine
- Ուկրաինա - EYP Ukraine Արխիվացված 2008-11-05 Wayback Machine
- Մեծ Բրիտանիա - EYP UK
Նիստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]ԵԵՊ-ն յուրաքանչյուր տարի կազմակերպում է միջազգային իննօրյա երեք նիստեր։ Դրանք կայանում են տարբեր երկրներում և հրավիրված են լինում ոչ միայն Եվրոպական Միության երկրները, այլ նաև մյուս բոլոր եվրոպական երկրները։ Յուրաքանչյուր երկրի ազգային հանձնաժողովն ընտրում է մեկական պատվիրակություն՝ յուրաքանչյուր նիստին մասնակցելու համար։ Պատվիրակության անդամների քանակը կախված է այն հանգամանքից, թե ինչքան ժամանակ է այդ երկրի ազգային հանձնաժողովն ԵԵՊ-ի անդամ։ Այնուհետև պատվիրակությունները խառնվում են և կազմվում են առանձին հանձնաժողովներ, որոնցից յուրաքանչյուրին տրվում է մեկական թեմա։ Սա ապահովում է մշակութային բազմազանություն և հանդիսանում է մեծ շարժառիթ նոր ընկերներ ձեռք բերելու և հաղորդակցվելու մյուս հանձնաժողովների անդամների հետ։
Յուրաքանչյուր միջազգային նիստ սկսվում է թիմերի երկօրյա կազմավորմամբ, որի ընթացքում պատվիրակները ծանոթանում են միմյանց հետ, խաղում են տարբեր խաղեր, որոնք կոչված են մասնակիցներին խմբելու հարմարավետ, բաց մթնոլորտում։
Այնուհետև 4-5 օր ընթանում են հանձնաժողովային աշխատանքները։ Այս ընթացքում պատվիրակները քննարկում են իրենց տրված խնդրահարույց թեմաները և ապա փորձում ներկայացնել հստակ բանաձև, ըստ որի կարելի է տվյալ խնդրին լուծում տալ։ Եվրոպական պառլամենտի անդամներից որևէ մեկը մի անգամ այցելում է հանձանոժովներին, որպեսզի պատասխանի նրանց հարցերին և փոքրիկ քննարկում անցկացնի նրանց հետ։
Նիստերն ավարտվում են գլխավոր ժողովով, որի ժամանակ ներկայացվում են հանձնաժողովների կողմից կայացված որոշումները, փոփոխվում են և հաստատվում (կարող են նաև չհաստատվել)։ Եթե որոշումն ընդունվում է, ապա այն անցնում է Եվրոպական պառլամենտ, որպեսզի քննարկվի Եվրախորհրդարանում։ Գլխավոր ժողովը հիմնականում անցկացվում է որևէ պատվավոր վայրում, ինչպես օրինակ՝ խորհրդարանական տներում կամ քաղաքային խորհրդարանի դահլիճներում։
Բացի դրանից ԵԵՊ ազգային հանձնաժողովները կազմակերպում են տարբեր ազգային և մարզային նիստեր։ Ազգային նիստերը կազմակերպվում են, որպեսզի ընտրվի մեկ պատվիրակություն միջազգային նիստի համար։ Այսպիսի նիստերը ավելի կարճ են տևում՝ հիմնականում երեք օր։ Մարզային նիստերը տևում են 3-ից 7 կամ 8 օր։ Սակայն սրանց համար ներդրվում է ավելի քիչ բյուջե և սրանք ավելի ոչ պաշտոնական են, քան միջազգայինները։ Ե՛վ ազգային, և՛ մարզային նիստերի ժամանակ կայացված որոշումները չեն ներկայացվում Եվրոպական պառլամենտին։
2014 թվականի հաշվարկով արդեն կայացել են 75 միջազգային նիստեր։
- 1-ին միջազգային նիստ Ֆոնտենբլոյում, Ֆրանսիա, 1988
- 2-րդ միջազգային նիստ Ֆոնտենբլոյում, Ֆրանսիա, 1989
- 3-րդ միջազգային նիստ Տեսալոնիկիում, Հունաստան, 1989
- 4-րդ միջազգային նիստ Ֆոնտենբլոյում, Ֆրանսիա, 1990
- 5-րդ միջազգային նիստ Լիսբոնում, Պորտուգալիա, 1990
- 6-րդ միջազգային նիստ Կրոնբերգում, Գերմանիա, 1990
- 7-րդ միջազգային նիստ Պրահայում, Չեխիա, 1991
- 8-րդ միջազգային նիստ Բարսելոնայում, Իսպանիա, 1991
- 9-րդ միջազգային նիստ Օքսֆորդում, Միացյալ Թագավորություն, 1992
- 10-րդ միջազգային նիստ Ստրասբուրգում, Ֆրանսիա, 1992
- 11-րդ միջազգային նիստ Գենթում, Բելգիա, 1992
- 12-րդ միջազգային նիստ Բուդապեշտում, Հունգարիա, 1993
- 13-րդ միջազգային նիստ Լյուքսեմբուրգում, Լյուքսեմբուրգ, 1993
- 14-րդ միջազգային նիստ Ֆոնտենբլոյում, Ֆրանսիա, 1993
- 15-րդ միջազգային նիստ Բեռլինում, Գերմանիա, 1994
- 16-րդ միջազգային նիստ Բրյուսելում, Բելգիա, 1994
- 17-րդ միջազգային նիստ Հոլսթեբրոյում, Դանիա, 1994
- 18-րդ միջազգային նիստ Գոթենբուրգում, Շվեդիա, 1995
- 19-րդ միջազգային նիստ Դուբլինում, Իռլանդիա, 1995
- 20-րդ միջազգային նիստ Միլանում, Իտալիա, 1995
- 21-րդ միջազգային նիստ Հելսինկիում, Ֆինլանդիա, 1996
- 22-րդ միջազգային նիստ Մյունխենում, Գերմանիա, 1996
- 23-րդ միջազգային նիստ Նիկոսիայում, Կիպրոս, 1996
- 24-րդ միջազգային նիստ Տեսալոնիկիում, Հունաստան, 1997
- 25-րդ միջազգային նիստ Բարսելոնայում, Իսպանիա, 1997
- 26-րդ միջազգային նիստ Էդինբուրգում, Միացյալ Թագավորություն, 1997
- 27-րդ միջազգային նիստ Գրանադայում, Իսպանիա, 1998
- 28-րդ միջազգային նիստ Բրյուսելում, Բելգիա, 1998
- 29-րդ միջազգային նիստ Վիեննայում, Ավստրիա, 1998
- 30-րդ միջազգային նիստ Հռոմում, Իտալիա, 1999
- 31-րդ միջազգային նիստ Վեիմարում, Գերմանիա, 1999
- 32-րդ միջազգային նիստ Համենլինայում, Ֆինլանդիա, 1999
- 33-րդ միջազգային նիստ Աթենքում, Հունաստան, 2000
- 34-րդ միջազգային նիստ Բեռնում, Շվեյցարիա, 2000
- 35-րդ միջազգային նիստ Օքսֆորդում, Միացյալ Թագավորություն, 2000
- 36-րդ միջազգային նիստ Ստոկհոլմում, Շվեդիա, 2001
- 37-րդ միջազգային նիստ Դուբրովնիկում, Խորվաթիա, 2001
- 38-րդ միջազգային նիստ Պորտոյում, Պորտուգալիա, 2001
- 39-րդ միջազգային նիստ Ռիգայում, Լատվիա, 2002
- 40-րդ միջազգային նիստ Գենթում, Բելգիա, 2002
- 41-րդ միջազգային նիստ Թուրինում, Իտալիա, 2002
- 42-րդ միջազգային նիստ Պրահայում, Չեխիա, 2003
- 43-րդ միջազգային նիստ Դուբլինում, Իռլանդիա, 2003
- 44-րդ միջազգային նիստ Տալինում, Էստոնիա, 2003
- 45-րդ միջազգային նիստ Դուրհամում, Միացյալ Թագավորություն, 2004
- 46-րդ միջազգային նիստ Տաբորում, Չեխիա, 2004
- 47-րդ միջազգային նիստ Բելինում, Գերմանիա, 2004
- 48-րդ միջազգային նիստ Ստավանգերում, Նորվեգիա, 2005 գարուն
- 49-րդ միջազգային նիստ Բասելում, Շվեյցարիա, 2005 ամառ
- 50-րդ միջազգային նիստ Բարիում, Իտալիա, 2005 աշուն
- 51-րդ միջազգային նիստ Փարիզում, Ֆրանսիա, 2006
- 52-րդ միջազգային նիստ Վենթսփիլս֊Ռիգայում, Լատվիա, 2006 ամառ
- 53-րդ միջազգային նիստ Կիևում, Ուկրաինա, 2006 աշուն
- 54-րդ միջազգային նիստ Պոտսդամում, Գերմանիա, 2007 գարուն
- 55-րդ միջազգային նիստ Բյալիսթոքում, Լեհաստան, 2007 ամառ
- 56-րդ միջազգային նիստ Դուբլինում, Իռլանդիա, 2007 աշուն
- 57-րդ միջազգային նիստ Պրահայում, Չեխիա, 2008 գարուն
- 58-րդ միջազգային նիստ Լիվերպուլում, Միացյալ Թագավորություն, 2008 ամառ
- 59-րդ միջազգային նիստ Ռենեսում, Ֆրանսիա, 2008 աշուն
- 60-րդ միջազգային նիստ Ստոկհոլմում, Շվեդիա, 2009 գարուն
- 61-րդ միջազգային նիստ Լուվենում, Բելգիա, 2009 ամառ
- 62-րդ միջազգային նիստ Հելսինկիում, Ֆինլանդիա, 2009 աշուն
- 63-րդ միջազգային նիստ Տրոմսոյում, Նորվեգիա, 2010 գարուն
- 64-րդ միջազգային նիստ Ֆրանկֆուրտում, Գերմանիա, 2010 ամառ
- 65-րդ միջազգային նիստ Լվիվում, Ուկրաինա, 2010 աշուն
- 66-րդ միջազգային նիստ Աթենքում, Հունաստան, 2011 գարուն
- 67-րդ միջազգային նիստ Գրենոբլում, Ֆրանսիա, 2011 ամառ
- 68-րդ միջազգային նիստ Զագրեբում, Խորվաթիա, 2011 աշուն
- 69-րդ միջազգային նիստ Իստանբուլում, Թուրքիա, 2012 գարուն
- 70-րդ միջազգային նիստ Տալինում, Էստոնիա, 2012 ամառ
- 71-րդ միջազգային նիստ Ամստերդամում, Հոլանդիա, 2012 աշուն
- 72-րդ միջազգային նիստ Մյունխենում, Գերմանիա, 2013 գարուն
- 73-րդ միջազգային նիստ Զյուրիխում, Շվեյցարիա, 2013 ամառ
- 74-րդ միջազգային նիստ Թբիլիսիում, Վրաստան, 2013 գարուն
- 75-րդ միջազգային նիստ Ռիգայում, Լատվիա, 2014 գարուն
- 76-րդ միջազգային նիստ Բարսելոնայում, Իսպանիա, 2014 ամառ
- 77-րդ միջազգային նիստ Կիևում, Ուկրաինա, 2014 աշուն (չեղարկվել է)
- 78-րդ միջազգային նիստ Իզմիրում, Թուրքիա, 2015 գարուն
- 79-րդ միջազգային նիստ Տամպերում, Ֆինլանդիա, 2015 ամառ
- 80-րդ միջազգային նիստ Լեյփզիգում, Գերմանիա, 2015 աշուն
- Հետագա նիստեր․
- 81-րդ միջազգային նիստ Դուբլինում, Իռլանդիա և Բելֆասթ, Միացյալ Թագավորություն, 2016 գարուն
- 82-րդ միջազգային նիստ Ռենեսում, Ֆրանսիա, 2016 ամառ
- 83-րդ միջազգային նիստ Լաքսում, Շվեյցարիա, 2016 աշուն
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- European Youth Parliament - պաշտոնական կայք