Եվա Շլոսս
Եվա Շլոսս գերմ.՝ Eva Schloss | |
---|---|
Ծնվել է | մայիսի 11, 1929[1] (95 տարեկան) |
Ծննդավայր | Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[1] |
Քաղաքացիություն | Ավստրիա և Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Ամստերդամի համալսարան |
Մասնագիտություն | գրող, հիշատակագիր և նկարչուհի |
Ծնողներ | հայր՝ Erich Geiringer?, մայր՝ Elfriede Geiringer? |
Պարգևներ և մրցանակներ | |
Eva Schloss Վիքիպահեստում |
Եվա Հեյրինհեր Շլոսս (գերմ.՝ Eva Geiringer Schloss; մայիսի 11, 1929[1], Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[1]), Օտտո Ֆրանկի հուշագիրը և խորթ դուստրը, Աննա և Մարգո Ֆրանկների խորթ քույրը[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1938 թվականին, երբ Ավստրիան միացավ Նացիստական Գերմանիային, Հեյրինհերի ընտանիքը տեղափոխվել է Բելգիա, այնուհետ հաստատվել Նիդերլանդներում։ 1994 թվականի մայիսին հրեական ընտանիքը ձերբակալվել է նացիստների կողմից և ուղարկվել Աուշվից Բիրկենաու համակենտրոնացման ճամբար։ Նրա հայրը և եղբայրը չեն դիմացել տանջանքներին և մահացել են ճամբարում, իսկ Եվան և նրա մայրը՝ Էլֆրիդեն ազատվել են 1945 թվականին՝ խորհրդային զորաբանակի կողմից։ Նրանք վերադարձել են Ամստերդամ, որտեղ Եվան շարունակել է ուսումը, այնուհետև ավարտել Ամստերդամի համալսարանի արվեստների պատմության բաժինը։ 1953 թվականի նոյեմբերի նրա մայրը՝ Էլֆրիդեն ամուսնացել է Օտտո Ֆրանկի հետ։
Եվա Շլոսսն աշխարհում հայտնի դասախոս է, ում՝ Հոլոքոստի մասին դասախոսությունները մեծ հեղինակություն ունեն աշխարհի առաջատար ուսումնական հաստատություններում։ 2001 թվականին Եվա Շլոսսին շնորհվել է Նորթումբրիյսկի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[3]։
Համարվում է «Anne Frank Trust UK» ֆոնդի ղեկավարներից մեկը, որի գործունեությունը ուղղված է խտրականության և ցեղասպանությունների դեմ պայքարին։ Ջեյմս Սթիլը Եվային դարձրել է իր «Եվ նրանք եկան» պիեսի գործող հերոսներից մեկը (2000)։
Շլոսսը ունի երեք դուստր։ Ապրում է Լոնդոնում[4]։ Նրա ամուսինը՝ Շվի Շլոսը հրեա փախստական էր Նացիստական Գերմանիայից, ում հայրը պահվել է Դախաու համակենտրոնացման ճամբարում։ Վերջինս մահացել է 2016 թվականի հուլիսի 3-ին[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #119016990 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Eva Schloss». Anne Frank Trust UK. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 11-ին.
- ↑ "Auschwitz survivor receives degree", BBC, 24 July 2001.
- ↑ 'I've been haunted by Anne Frank's memory for so long', The Guardian, 6 April 2013.
- ↑ Zvi and Eva Schloss papers
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Eva Schloss website Արխիվացված 2013-10-18 Wayback Machine, evaschloss.com; accessed 26 September 2014.
- Anne Sebba: "The story of Eva Schloss, Anne Frank's stepsister"(չաշխատող հղում), The Times, 6 January 2009.
- Candice Krieger: "Eva Schloss is using her experience of Auschwitz and the Nazis to fight knife crime" Արխիվացված 2009-06-11 Wayback Machine, The Jewish Chronicle, 28 August 2008.
- Ori Golan: "Anne Frank: A Stepsister’s Story", The Jewish Journal of Greater Los Angeles; accessed 26 September 2014.
- "Remembering Anne Frank", cnn.com; accessed 26 September 2014.
- Наталья Лайдинен. Ева Шлосс: вспоминая Холокост
- История Евы Шлосс, сводной сестры Анны Франк
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվա Շլոսս» հոդվածին։ |
|
|