Ես Գայանեն եմ Թիֆլիսից (ֆիլմ)
Արտաքին տեսք
Երկիր | Ռուսաստան |
---|---|
Թվական | 2007 |
Ռեժիսոր | Լևոն Գրիգորյան Կորա Ծերեթելի |
Պրոդյուսեր | Մարիա Սեմենցովա |
Սցենարի հեղինակ | Կորա Ծերեթելի |
Օպերատոր | Նոդար Պալիաշվիլի |
Տևողություն | 26 րոպե |
«Ես Գայանեն եմ Թիֆլիսից», 2007 թվականին նկարահանված ֆիլմ։ Ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում և առաջադրվել է «Հայկական համայնապատկեր» անվանակարգում[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Թբիլիսցի նկարչուհի Գայանե Խաչատուրյանը մեր ժամանակակիցն է։ Բայց նրա բոլոր գործերը նկարված են այն կոլորիտով, որով իր հայրենի քաղաքը հայտնի էր նախկինում, երբ դեռ Թիֆլիս էր կոչվում։ Արվեստագետի հիշողությունն ու երևայակայությունը մեզ վերադարձնում են մի քաղաք, որտեղ մարդիկ ոչ թե քայլում էին, այլ ճեմում, մի քաղաք, որ նման էր թատրոնի, երբ փողոցները ողողված էին տոնական ծեսերով։ Ֆիլմը բովանդակում է Գայանե Խաչատուրյանի նվիրական խոհերը, դրվագները պատկերված են հին Թիֆլիսին բնորոշ ոճով ու մեղեդիներով և իհարկե՝ նկարչուհու յուրօրինակ գործերի վառ գույներով։