Jump to content

Եհուդա Հալևի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եհուդա Հալևի
יהודה הלוי
Ծնվել էմոտ 1075[1] Տուդելա, Taifa of Sarakusta[1]
Մահացել էմոտ 1141[1] Երուսաղեմ, Երուսաղեմի թագավորություն
Դավանանքհուդայականություն
Մասնագիտությունբանաստեղծ, աստվածաբան, փիլիսոփա, բժիշկ, գրող և ռաբբի
Տիրապետում է լեզուներինիսպաներեն, եբրայերեն[2], արաբերեն և Judeo-Arabic?
ՈւսուցիչIsaac Alfasi?
 Judah Halevi Վիքիպահեստում

Աբու-Հասան Եհուդա Բեն Շամուել Ռաբբի (եբրայերեն՝ יהודה הלוי‎, մոտ 1075[1], Տուդելա, Taifa of Sarakusta[1] - մոտ 1141[1], Երուսաղեմ, Երուսաղեմի թագավորություն), հրեա բանաստեղծ և փիլիսոփա։ Հայտնի էր նաև որպես բժիշկ։

Գրել է եբրայերեն, մասամբ՝ արաբերեն։ Հալևիի ժառանգությունը «Դիվանում» ամփոփված աշխարհիկ և կրոնական բանաստեղծություններն են։ Հալևին երգել է բնությունը («Ծովային երգեր»), կնոջ գեղեցկությունը («Պարուհուն», «Հարեմ Եգիպտոսում»), սերն ու բարեկամությունը («Գարուն» են)։ «Խազարի գիրքը» փիլիսոփայական տրակտատում Հալևին շարադրել է հրեականության հիմունքները, քննադատել Արիստոտելի ուսմունքը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. CONOR.Sl
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եհուդա Հալևի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 48