Jump to content

Եկատերինա Շերեմետևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եկատերինա Շերեմետևա
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 20, 1849(1849-09-20)[1]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունվարի 24, 1929(1929-01-24) (79 տարեկան)
Մահվան վայրMuzeĭ-usadʹba Ostafʹevo, Q4338568?, Պոդոլսկի շրջան, Մոսկվայի մարզ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ՄասնագիտությունLady-in-waiting of the Imperial Court of Russia
ԱմուսինՍերգեյ Շերեմետև
Ծնողներհայր՝ Պավել Վյազեմսկի, մայր՝ Մարիա Արկադիևնա Ստոլիպինա
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Եկատերինայի շքանշան
ԵրեխաներDmitry Sheremetev?, Pavel Sheremetev?, Mariya Sheremeteva? և Anna Sheremeteva?
 Ekaterina Pavlovna Vyazemskaya (Sheremeteva) Վիքիպահեստում

Կոմսուհի Եկատերինա Պավլովնա Շերեմետևա (ծնյալ՝ իշխանուհի Վյազեմսկայա, սեպտեմբերի 20, 1849(1849-09-20)[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հունվարի 24, 1929(1929-01-24), Muzeĭ-usadʹba Ostafʹevo, Q4338568?, Պոդոլսկի շրջան, Մոսկվայի մարզ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ֆրեյլին, ցարական արքունիքում կայսրուհու շքախմբի անդամ (фрейлина, статс-дама (1912): Հին գրականության սիրահարների ընկերության հիմնադիր անդամ էր, բացի այդ՝ մերձմոսկովյան Միխայլովսկոյե դաստակերտում հիմնել է բնագիտա-պատմական թանգարան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխանուհի Եկատերինա Պավլովնան ծնվել է 1849 թվականի սեպտեմբերի 20-ին[2]։ Իշխան Պավել Պետրովիչ Վյազեմսկու ավագ դուստրն էր, ռուս նշանավոր գրող Ալեքսանդր Պուշկինի մտերիմ ընկերոջ՝ բանաստեղծ Պյոտր Անդրեևիչ Վյազեմսկու թոռնուհին։

Եկատերինան լավ կրթություն է ստացել, հասուն տարիքում օգնել է հորը՝ հիմնելու հին գրականության սիրահարների ընկերություն, դարձել է այդ ընկերության «դասագրքերի և առանձին թղթերի» բաժնի վարիչը[3]։ Ամուսնացել է կոմս Ս. Դ. Շերեմետևի հետ։ 1895 թվականին իր մերձմոսկովյան Միխայլովսկոյե դաստակերտում, զգալի ջանքեր գործադրելով, հիմնել է բնագիտա-պատմական թանգարան[3]»:

Հավատարիմ մնալով իր մոր արմատավորած ավանդույթներին՝ Եկատերինա Պավլովնան եռանդուն կերպով զբաղվել է բարեգործությամբ։ Նրա տրամադրած գումարներով Մոսկվայում՝ Ստրաննոպրիիմնի շենքում (Странноприимный дом) բացվել է գրադարան, կազմակերպվել են բնագիտական մի շարք գիտարշավներ[4], հրատարակվել գրքեր։ 1898 թվականին նա ամուսնու հետ գնել է Օստաֆևո դաստակերտը և այնտեղ հիմնադրել Ալեքսանդր Պուշկինի կյանքի ու ստեղծագործության լուսաբանմանը նվիրված թանգարան։ 1911 և 1913 թվականներին այդ դաստակերտի զբոսայգում կանգնեցվել են Նիկոլայ Կարամզինի, Պյոտր Վյազեմսկու, Ալեքսանդր Պուշկինի, Վասիլի Ժուկովսկու հուշարձանները։

  • Սուրբ Եկատերինայի 2-րդ աստիճանի շքանշան[5]
  • Կարմիր խաչի կրծքանշան (ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ վիրավորներին օգնություն կազմակերպելու համար)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Lundy D. R. The Peerage
  2. ЦГИА СПб. ф.19. оп.123. д.5. с. 84. Метрические книги церкви Русского посольства в Константинополе.
  3. 3,0 3,1 Галина Наумова. Обзор переписки Е. П. и С. Д. Шереметевых (1894—1918 гг.) из фондов Центрального исторического архива Москвы//Вестник архивиста. — 2009. — № 1 (105). — С. 267—284.
  4. Гриневецкий Б. Б. Результаты двух ботанических путешествий на Кавказ в 1900 и 1901 гг.//Издание Естественно-Исторического Музея графини Б. П. Шереметевой в с. Михайловском Московской губ.— Юрьев,1903 г.
  5. Придворный календарь на 1911 год.— Санкт-Петербург.— С.597.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Шереметевы в судьбе России: Воспоминания. Дневники. Письма.//Авт.-сост. А. И. Алексеева, М. Д. Ковалёва. Издательский дом «Звонница». — 2001. — С.417.
  • Краско А. Три века городской усадьбы Шереметевых

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկատերինա Շերեմետևա» հոդվածին։