Jump to content

Եկատերինա Գելաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եկատերինա Գելաձե
վրաց.՝ ეკატერინე (კეკე) გიორგის ასული გელაძე
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 5, 1858(1858-02-05)[1]
ԾննդավայրԳորի, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 4, 1937(1937-06-04)[2] (79 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]
ԳերեզմանՄթածմինդա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրոնՎրաց ուղղափառ եկեղեցի
Մասնագիտությունտնային տնտեսուհի, հիշատակագիր, day labourer և modiste
ԱմուսինՎիսարիոն Ջուղաշվիլի
Ծնողներհայր՝ Գլախա Գելաձե, մայր՝ Melania Homesurashvili?
ԵրեխաներMikhail Jughashvili?, Giorgi Jughashvili?, Իոսիֆ Ստալին և Joseph Davrichachvili?
 Keke Geladze Վիքիպահեստում

Եկատերինա (Կեկե) Գեորգիի Գելաձե (վրաց.՝ ეკატერინე (კეკე) გელაძე, 5 փետրվարի, 1858[4][5], Գորի - 1937, 4 հունիսի, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), Իոսիֆ Ստալինի մայրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինա Գելաձեն ծնվել է 1858 թվականին Գամբարեուլում, Վրաց ուղղափառ եկեղեցու ճորտ այգեպանի ընտանիքում։ Չնայած այն հանգամանքին, որ նրա հայրը՝ Գլախա Գելաձեն, մահացել է շատ վաղ, և նրա ընտանիքն ապրել է վատ պայմաններում, սակայն մայրը՝ Մելանյա Խոմեզուրաշվիլին, ամեն ինչ արել է, որ դուստրը սովորի գրել ու կարդալ։

17 տարեկանում Կեկեն ամուսնացել է Վիսարիոն Ջուղաշվիլու հետ։ Նրա առաջին երկու երեխաները մահացել են շատ վաղ. Միխայիլը մահացել է 1875 թվական թվականին, Գեորգին՝ մեկ տարի անց։ Նրա երրորդ և վերջին որդին՝ Իոսիֆ Ստալինը, ծնվել է 1878 թվականի դեկտեմբերի 6-ին (դեկտեմբերի 18) և մկրտվել է նույն թվականի դեկտեմբերի 17-ին (դեկտեմբերի 29) Գորի քաղաքի Սուրբ Ուսպենսկի եկեղեցում։

Իոսիֆի ծնունդից հետո՝ 1890 թվականին[6], Եկատերինան հեռացել է ամուսնուց, քանզի նա սկսել է հարբեցողությամբ զբաղվել։ Եկատերինան հայտնի է եղել որպես խիստ, բայց իր որդուն անչափ սիրող կին. նա ձգտել է որդուն տալ կրթություն և հույս է ունեցել, որ նա լավ կարիերա կանի, այսինքն՝ կդառնա վանական։ Եկատերինան ուժեղ բնավորություն ուներ, ինչը փոխանցվել է որդուն։ Հանուն որդու նա սովորել է կարուձև, յուրացրել է դերձակուհու մասնագիտությունը, որպեսզի բավական վաստակի ու հնարավորություն ունենա վճարել Իոսիֆի ուսման համար։

Եկատերինա Գելաձեն մահացել է 1937 թվականի հունիսի 4-ին։ Թաղված է Թբիլիսիի Մթածմինդա պանթեոնում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://pantheon.world/profile/person/Keke_Geladze
  2. http://www.historyinanhour.com/2013/02/05/ekaterina-dzhugashvili-stalins-mother/
  3. http://www.themoscowtimes.com/arts_n_ideas/article/tmt/365252.html
  4. «АиФ Тбилиси: «Пророчество Кеке»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  5. Хронос: «Екатерина Джугашвили»
  6. «Все усиливающийся удушливый кашель и беспомощное положение состарившейся матери моей, оставленной мужем вот уже 12 лет и видящей во мне единственную опору в жизни…», — пишет из тюрьмы её сын Иосиф в 1902 году [1].

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Джугашвили Екатерина (Кеке) Георгиевна (Габриеловна) // Вокруг Сталина : Историко-биографический справочник / Авт.-сост. В. А. Торчинов и А. М. Леонтюк. — СПб.: Филологический факультет СПбГУ, 2000. — С. 186—187. — 605 с.
  • Островский А. В. Кто стоял за спиной Сталина?. — СПб.: Олма-Пресс, 2002. — 638 с. — ISBN 5-7654-1771-X
  • Рыбас С. Ю. Сталин. — 2-е изд. — М.: Молодая гвардия. 2010. (Жизнь замечательных людей)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկատերինա Գելաձե» հոդվածին։