Ելենյա Գուռա
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ելենյա Գուռա | |||||
լեհ.՝ Jelenia Góra | |||||
| |||||
Երկիր | Լեհաստան | ||||
Համայնք | Ներքինսիլեզյան վոյեվոդություն | ||||
Մակերես | 109,2 կմ² | ||||
ԲԾՄ | 352,74 մետր | ||||
Բնակչություն | ▼75 429 մարդ (2023)[1] | ||||
Ժամային գոտի | Կենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 58-500, 58-501, 58-504, 58-505, 58-506, 58-507, 58-508, 58-560, 58-570 և 58-588 | ||||
Ավտոմոբիլային կոդ | DJ | ||||
Պաշտոնական կայք | jeleniagora.pl(լեհ.) | ||||
| |||||
Ելենյա Գուռա (լեհ.՝ Jelenia Góra, pron. Yeh-lenia-Goorah, գերմ.՝ Hirschberg im Riesengebirge, Exonym: Deer Mountain)[2], քաղաք Լեհաստանի հարավարևմտյան մասում՝ Ստորին Սիլեզիա վոևոդությունում, Լեհաստանի և Չեխիայի սահմանի երկայնքով ձգվող Կարկոնաշյան լեռնաշղթայի մերձակայքում, լեռնադահուկային հայտնի առողջարաններ Կարպաչից ու Շկլյարսկա Պորեմբայից մոտավորապես 10-15 կիլոմետր հեռավորության վրա։ Մինչև 1945 թվականը մտել է Գերմանիայի Սիլեզիա մարզի կազմի մեջ, կոչվել Հիրշբերգ (գերմ.՝ Hirschberg), որը, ինչպես և լեհերեն Ելենյա Գուռան, նշանակում է «Եղնկասար», «Եղնասար»։ Լեհաստանին է տրվել Պոտսդամի 1945 թվականի պայմանագրի համաձայն։
Ունի քաղաքային պովյատի (շրջանի) և առանձին համայնքի (գմինայի) կարգավիճակ[3]։ Կարկոնաշեի շրջանի վարչական կենտրոնն է։ Զբաղեցնում է 108,4 կմ² տարածք։ 2006 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 87 017, 2021 թվականի տվյալներով՝ 77.366[4][4]: Տարածքը, որը ներառում է Ցեպլիցե Շլյանսկե-Զդրոյ առողջարանային հնագույն շրջանը, կազդուրման ու հանգստի սիրված վայրերից մեկն է Լեհաստանում[5]։
Բնակավայրը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 10-րդ դարի սկզբներին, քաղաքի կարգավիճակ ստացել լեհերի իշխանության օրոք՝ 1288 թվականին[6]։ Ընկած լինելով Հռոմեական սրբազան կայսրությունն ու Բոհեմիան Արևելյան Եվրոպային կապող առևտրային կարևոր ճանապարհների խաչմերուկում[7]՝, ծաղկում է ապրել իրեն շնորհված արտոնությունների շնորհիվ, արտոնություններ, որոնք հիմք են հանդիսացել ուշ միջնադարում ու վաղ Վերածննդի դարաշրջանում ջուլհակության ու հանքագործության բուռն զարգացման համար[7]։ Ելենյա Գուռան վկա է դարձել պատմական մի շարք արյունալի բախումների, այդ թվում՝ Երեսնամյա պատերազմի և Սիլեզյան պատերազմի վճռորոշ ճակատամարտերի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին քաղաքը հրաշքով փրկվել է ավերումից։
Ելենյա Գուռայի կենտրոնական հատվածում տեղ են գտել պատմա-ճարտարապետական բազում մեծարժեք հուշարձաններ, այդ թվում՝ 17-րդ դարում կառուցված քաղաքապետարանը, բարոկկո ոճով կառուցված եկեղեցիները, վերակառուցված շուկայական հրապարակը, զբոսայգիները, պարտեզները։ Ելենյա Գուռայում է գտնվում քաղաքի հարևանությամբ տարածվող Կարկոնոշյան ազգային պարկի գրասենյակը (տարեկան շուրջ 1,5 միլիոն զբոսաշրջիկ է այցելում այդ պարկը)։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելենյա Գուռային բնորոշ է օվկիանոսային կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Cfb)՝ −3 °C (27 °F) իզոթերմը կիրառելու դեպքում, կամ խոնավ մայրցամաքային կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Dfb)՝ 0 °C (32 °F) իզոթերմը կիրառելու դեպքում[8][9]։
Ելենյա Գուռա (1991–2020 normals, extremes 1951–present)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 17.0 (62.6) |
21.2 (70.2) |
24.4 (75.9) |
28.8 (83.8) |
31.1 (88) |
36.0 (96.8) |
35.4 (95.7) |
35.8 (96.4) |
34.0 (93.2) |
27.7 (81.9) |
19.9 (67.8) |
16.3 (61.3) |
36.0 (96.8) |
Միջին բարձր °C (°F) | 2.8 (37) |
4.2 (39.6) |
8.1 (46.6) |
14.0 (57.2) |
18.4 (65.1) |
21.7 (71.1) |
23.8 (74.8) |
23.7 (74.7) |
18.6 (65.5) |
13.6 (56.5) |
7.9 (46.2) |
3.7 (38.7) |
13.4 (56.1) |
Միջին օրական °C (°F) | −1.3 (29.7) |
−0.2 (31.6) |
2.9 (37.2) |
7.9 (46.2) |
12.4 (54.3) |
15.7 (60.3) |
17.6 (63.7) |
17.1 (62.8) |
12.6 (54.7) |
8.3 (46.9) |
3.6 (38.5) |
−0.2 (31.6) |
8.0 (46.4) |
Միջին ցածր °C (°F) | −5.5 (22.1) |
−4.5 (23.9) |
−1.9 (28.6) |
1.6 (34.9) |
6.1 (43) |
9.6 (49.3) |
11.4 (52.5) |
10.8 (51.4) |
7.2 (45) |
3.4 (38.1) |
−0.6 (30.9) |
−4.2 (24.4) |
2.8 (37) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −31.8 (−25.2) |
−36.9 (−34.4) |
−29.6 (−21.3) |
−14.5 (5.9) |
−5.5 (22.1) |
−2.1 (28.2) |
1.8 (35.2) |
0.3 (32.5) |
−5.6 (21.9) |
−8.7 (16.3) |
−22.1 (−7.8) |
−29.5 (−21.1) |
−36.9 (−34.4) |
Տեղումներ մմ (դյույմ) | 39.8 (1.567) |
34.6 (1.362) |
48.1 (1.894) |
41.5 (1.634) |
72.2 (2.843) |
84.0 (3.307) |
110.2 (4.339) |
88.4 (3.48) |
64.6 (2.543) |
47.6 (1.874) |
38.8 (1.528) |
36.8 (1.449) |
706.5 (27.815) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 17.10 | 15.43 | 16.73 | 12.63 | 15.00 | 16.07 | 15.43 | 14.43 | 14.90 | 15.30 | 15.67 | 16.47 | 185.16 |
Միջ. ձնառատ օրեր (≥ 0 cm) | 17.3 | 14.0 | 8.3 | 1.7 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.4 | 5.0 | 12.8 | 59.5 |
% խոնավություն | 82.6 | 79.5 | 76.8 | 71.9 | 73.6 | 75.0 | 75.1 | 76.9 | 81.1 | 82.2 | 84.8 | 84.2 | 78.6 |
Միջին ամսական արևային ժամ | 68.9 | 87.4 | 128.4 | 185.9 | 221.0 | 218.9 | 234.4 | 229.7 | 155.3 | 124.8 | 76.9 | 65.7 | 1797,1 |
Աղբյուր #1: Institute of Meteorology and Water Management[10][11][12][13][14][15][16][17] | |||||||||||||
Աղբյուր #2: Meteomodel.pl (records, relative humidity 1991–2020)[18][19][20] |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ամրոցը
-
Ամրոցը
-
Ամրոցը
-
Ամրոցը
-
Շուկայի հրապարակը
-
Ռատուշան
-
Պալատը
-
Թատրոնը
-
Հին շինություններ
-
Հին շինություններ
-
Հին շինություններ
-
Սբ. Աննա մատուռը
-
Սուրբ Խաչ եկեղեցին
-
Պողոս-Պետրոս ուղղափառ եկեղեցին
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելենյա Գուռան բարեկամական սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[21].
Նախկին քույր քաղաք՝
- Ռուսաստան, Վլադիմիր (բարեկամությունը խզվել է 2022 թվականին՝ Ուկրաինայում Ռուսաստանի ձեռնարկած ռազմական գործողության պատճառով)[22]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Statistics Poland — 1918.
- ↑ E., Christian (2017 թ․ հունիսի 1). «Jelenia Góra: Day Trip to Poland's "Deer Mountain" • Dauntless Jaunter». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ Alina Gierak (2014 թ․ հոկտեմբերի 27). «Stypendia Jelenia Góra. Uczniowie na gali zdolny zDolnyŚlązak» (լեհերեն). Jelenia Góra Nasze Miasto. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.
- ↑ 4,0 4,1 «Local Data Bank». Statistics Poland. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին. Data for territorial unit 0261000.
- ↑ o.o., StayPoland Sp. z. «Jelenia Gora - Tourism - Tourist Information - Jelenia Gora, Poland -». www.staypoland.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Jelenia Góra - Ratusz». ratusze.karr.pl. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ 7,0 7,1 «Historia Jeleniej Góry - Turystyka». turystyka.jeleniagora.pl. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ Kottek, Markus; Grieser, Jürgen; Beck, Christoph; Rudolf, Bruno; Rubel, Franz (2006). «World Map of the Köppen-Geiger climate classification updated» (PDF). Meteorologische Zeitschrift. 15 (3): 259–263. Bibcode:2006MetZe..15..259K. doi:10.1127/0941-2948/2006/0130.
- ↑ Peel, M. C.; Finlayson B. L. & McMahon, T. A. (2007). «Updated world map of the Köppen–Geiger climate classification» (PDF). Hydrol. Earth Syst. Sci. 11 (5): 1633–1644. doi:10.5194/hess-11-1633-2007. ISSN 1027-5606.
- ↑ «Średnia dobowa temperatura powietrza». Normy klimatyczne 1991-2020 (լեհերեն). Institute of Meteorology and Water Management. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Średnia minimalna temperatura powietrza». Normy klimatyczne 1991-2020 (լեհերեն). Institute of Meteorology and Water Management. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Średnia maksymalna temperatura powietrza». Normy klimatyczne 1991-2020 (լեհերեն). Institute of Meteorology and Water Management. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Miesięczna suma opadu». Normy klimatyczne 1991-2020 (լեհերեն). Institute of Meteorology and Water Management. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Liczba dni z opadem >= 0,1 mm». Normy klimatyczne 1991-2020 (լեհերեն). Institute of Meteorology and Water Management. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Średnia grubość pokrywy śnieżnej». Normy klimatyczne 1991-2020 (լեհերեն). Institute of Meteorology and Water Management. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Liczba dni z pokrywą śnieżna > 0 cm». Normy klimatyczne 1991-2020 (լեհերեն). Institute of Meteorology and Water Management. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Średnia suma usłonecznienia (h)». Normy klimatyczne 1991-2020 (լեհերեն). Institute of Meteorology and Water Management. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Jelenia Góra Absolutna temperatura maksymalna» (լեհերեն). Meteomodel.pl. Վերցված է 2022 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Jelenia Góra Absolutna temperatura minimalna» (լեհերեն). Meteomodel.pl. Վերցված է 2022 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Jelenia Góra Średnia wilgotność» (լեհերեն). Meteomodel.pl. Վերցված է 2022 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Współpraca Zagraniczna». jeleniagora.pl (լեհերեն). Jelenia Góra. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Zrywamy współpracę z rosyjskim Vladimirem» (լեհերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- jelenia.pl – Քաղաքի նորություններ Արխիվացված 2021-03-10 Wayback Machine (Լեհերեն)
- jeleniagora24 – Քաղաքի նորություններ (Լեհերեն)
- Ելենյա Գուռայի հրեական համայնք on Virtual Shtetl
- Dolny Śląsk na fotografii – extensive collection of old and new views of the city (Լեհերեն)
- art1900.info Art Nouveau in Jelenia Góra (անգլերեն)
- Jelenia Góra past and present presented on the old, and modern photographs, postcards, maps and plans.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենյա Գուռա» հոդվածին։ |
|