Դորթյոլ
Քաղաք | ||
---|---|---|
Դորթյոլ | ||
Երկիր | Թուրքիա | |
Երկրամաս | Հաթայի մարզ | |
Համայնք | Հաթայի մարզ[1][2] | |
Այլ անվանումներ | Դյորդյոլ, Դորտյոլ, Չորք Մարզպա, Չորք-Մարզպանք, Չորք-Մարզվան, Չորք Մարզվան, Չորք-Մարզվանք, Տյորթյոլ (Տէօրթեօլ), Ումրանիե | |
ԲԾՄ | 57 մետր | |
Բնակչություն | ▲128 941 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[3] | |
Ազգային կազմ | Թուրքեր Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Պաշտոնական կայք | dortyol.bel.tr | |
| ||
Դորթյոլ, հայերեն անվանումը՝ Չորք-Մարզպան(ք) կամ Չորք-Մարզվան(ք), ավան (գյուղ, գյուղաքաղաք, քաղաք) Կիլիկիայի պատմական Ադանայի նահանգի[4] Դորթյոլի գավառակում։ Հանդիսանում էր վերջինիս վարչական կենտրոնը։ Այժմ վարչականորեն պատկանում է Թուրքիայի Հանրապետության Հաթայի մարզին։ Գտնվում է Սև լեռների փեշերին, Մարաշ քաղաքից հարավ-արևելք։
Շրջափակված էր նարնջի պարտեզներով։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի նախօրեին հայաբնակ, մարդաշատ բնակավայր էր։ 1908 թվականին ուներ 8000, իսկ Մեծ եղեռնի նախօրեին՝ 12300 հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմանական զբաղմունքը արհեստները, առևտուրը և մերձարևադարձային կուլտուրաների մշակությունն էր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1895 և 1909 թվականին հայերը հերոսաբար դիմադրություն ցույց տվեցին թուրքերին։ Սակայն գերմանացիների աչքի առաջ 1915 թվականին Մեծ եղեռնի ժամանակ թուրքերը հայերի մի մասին կոտորեցին, մնացածն էլ տարագրվեցին։ 1916 թվականին Դորթյոլում գրեթե հայ չէր մնացել։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դորթյոլն ուներ հայկական եկեղեցի։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանում գործում էր հայկական ուսումնարան[5]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ https://hatay.ktb.gov.tr/TR-201543/dortyol.html
- ↑ https://www.webcitation.org/6dkPCfqNI?url=http://rapory.tuik.gov.tr/13-12-2015-17:11:35-178115755513632661731055655955.html
- ↑ «Կիլիկիայի Ադանայի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 140
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորթյոլ» հոդվածին։ |
|