Դոն Կիխոտի երեխաները
Դոն Կիխոտի երեխաները ռուս.՝ Дети Дон Кихота | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 1965 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Եվգենի Կարելով |
Դերակատարներ | Անատոլի Պապանով, Վերա Օռլովա, Վլադիմիր Կորենև, Լև Պրիգունով, Անդրեյ Բելյանինով և Նատալյա Սեդիխ[1] |
Երաժշտություն | Գեորգի Ֆիրտիչ |
Պատմվածքի վայր | Մոսկվա |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 78 րոպե |
«Դոն Կիխոտի երեխաները» (ռուս.՝ «Дети Дон Кихота»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Եվգենի Կարելովը 1965 թվականին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկաբարձ-գինեկոլոգ Պյոտր Բոնդարենկոն և պլաստիկ վիրաբույժ Վերա Բոնդարեկոն ունեն երեք որդի․ ավագը՝ Վիկտորը, երիտասարդ նկարիչ է, կարևոր մրցույթի սպասումով աշխատում է որպես դիզայներ կինոթատրոնում, միջնեկը՝ Դմիտրին, մանկավարժական տեխնիկումի շրջանավարտ է, փնտրում է իր սիրուն և հույս ունի, որ պետք է գնա աշխատելու Արկտիկայում կամ ծայրահեղ դեպքում՝ տունդրայում, կրտսերը՝ Յուրան, դպրոցական է, որը երազաում է դառնալ Գագարին։ Ավագը մռայլորեն հավատացնում է իրեն և շրջապատին, որ ապաշնորհ է, և ելք է փնտրում ձգձգված ատեղծագործական ճգնաժամից՝ գործի ընթացքում սիրահարվելով իր խիստ ղեկավարին։ Միջնեկն արագ որոշում է ամուսնանալ և կտրականապես հրաժարվում է գնալ աշխատելու մերձմոսկովյան Օզերկիում, քանի որ դա ոչ տունդրա է ոչ էլ Արկտիկա։ Կրտսերի համար իրական կյանքը կինոթատրոնի մութ դահլիճն է դպրոցի փոխարեն․ իր դասընկերոջ հետ նա պատրաստվում է փախչել Աֆրիկա՝ ազատագրելու համար ճնշումների ենթարկվող նեգրերին։
Ընտանիքի հայր Պյոտր Բոնդարենկոյի կյանքի սկզբունքն է՝ եթե դու կարող ես ինչ-որ բանով օգնել մարդկանց, ուրեմն պետք է օգնես՝ չսպասելով պարգևի, չլսելով չարախոսներին ու ծաղրողներին։ Աստիճանաբար պարզ է դառնում, որ չնայած երիտասարդությանը, թեթևամտությանը և հուզմունքին, նրա բոլոր որդիների կյանքի սկզբունքները նույնն են։ Այս ընտանիքի ամբողջ փիլիսոփայությունը հեշտությամբ տեղավորվում է հոր կարճ պատասխանում միջնեկ որդու՝ Դմիտրի հարցին. «Ահա, երբ դու երեք որդի կունենաս, այդ ժամանակ դու նրանց կասես՝ ես շատ էի ուզում աշխատել տունդրայում, իսկ ավելի շատ ուզում էի աշխատել Արկտիկայում։ Բայց ինձ ուղարկեցին Օզերկի, և ես այնտեղ աշխատեցի իմ ողջ կյանքը։ Քանի որ դա անհրաժեշտ էր»։
Ֆիլմի վերջում բժիշկը որդեգրում է ծննդատանը մոր թողած նորածնին։ Հազվադեպ է լինում, որ մայրը լքի իր երեխային. բժիշկ Բոնդարենկոյի քսանամյա պրակտիկայում դա ընդամենը չորրորդ դեպքն է։
«Ընդամենը չորրո՞րդը»։ Եվ այդ ժամանակ էլ բուժքույրը, որը պատրաստվում է դուրս գրել նորածնին, որին նոր մայրն արդեն անվանել է Ալեքսեյ, հանկարծ հասկանում է, որ նրա բոլոր երեք որդիները նույնպես որդեգրված են, և նրանք այն երեխաներն են, որոնցից մայրերը հրաժարվել են ծննդատանը։ Բժիշկը մեղադրում է միայն իրեն, նա չի կարողացել համոզել նրանց չկատարել այդ ճակատագրական սխալը, չի գտել անհրաժեշտ բառեր։ Եվ այսպես, առանց վարանելու պատասխանատվություն է ստանձնում երեխաների ճակատագրի համար։
Բայց արդեն չորս տղաներին «խորթ» անվանել նա չի կարող, քանի որ նրանք բոլորն էլ հարազատ են։ Ամենահարազատը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անատոլի Պապանով - Պյոտր Բոնդարենկո, մանկաբարձ-գինեկոլոգ[2]
- Վերա Օրլովա - Վերա Պետրովնա Բոնդարենկո, պլաստիկ վիրաբույժ
- Վլադիմիր Կորենև - Վիկտոր Բոնդարենկո, ավագ որդի, նկարիչ
- Լև Պրիգունով - Դիմա Բոնդարենկո, միջնեկ որդի, մանկավարժական տեխնիկումի ուսանող-շրջանավարտ
- Անդրեյ Բելյանինով - Յուրա Բոնդարենկո, կրտսեր որդի, դպրոցական[3] (որոշ դրվագներ հնչյունավորել է Մարիա Վինոգրադովան)
- Նատալյա Ֆատեևա - Մարինա Նիկոլաևնա, կինոթատրոնի տնօրեն, Վիկտորի սիրելին
- Նիկոլայ Պարֆյոնով - Աֆանասի Պետրովիչ, կինոթատրոնի գլխավոր հաշվապահ
- Նատալյա Սեդիխ - Մոտյա, արհեստագործական ուսումնարանի շրջանավարտ, Դիմայի հարսնացուն
- Նատալյա Զորինա - Վալյա, հարևանուհի, Դիմայի համակուրսեցին և նրա նախկին ընկերուհին
- Զոյա Վասիլկովա - Զոյա Նիկոլաևնա, Վալյայի և Յուրայի ընկերոջ՝ Անդրեյկայի մայրը
- Վալենտինա Բերեզուցկայա - Մարիա Իվանովնա, բուժքույր
- Բորիս Բատաշև - ինստիտուտի պրոֆեսոր
- Ինգրիդա Անդրինա - «մեջքով նստած աղջիկ»[4]
Անդրեյ Բելյանինովի մասնակցությամբ միակ ֆիլմն է, որը հետագայում (2006-2016թթ.) դարձել է Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավար։
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Նինա Ֆոմինա
- Բեմադրող ռեժիսոր՝ Եվգենի Կարելով
- Գլխավոր օպերատոր՝ Էմիլ Գուլիդով
- Գլխավոր նկարիչ՝ Իրինա Շրետեր
- Կոստյումի նկարիչ՝ Վալենտին Պերելյոտով
- Կոմպոզիտոր՝ Գեորգի Ֆիրտիչ
- Երգերի տեքստի հեղինակ՝ Վիկտոր Օռլով
- Հնչյունային օպերատոր՝ Ռաիսա Մարգաչյովա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Filmography Anatoly Papanov
- ↑ Андрей Бельянинов — биография — юные советские актеры — Кино-Театр. РУ
- ↑ «Роль, сыгранная спиной». Пикабу (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 7-ին.
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1960-ականների ռուսերեն ֆիլմեր
- 1965 ֆիլմեր
- 1966 կինոկատակերգություններ
- 1966 ֆիլմեր
- «Մոսֆիլմ» ստուդիայի ֆիլմեր
- Խորհրդային դրամա ֆիլմեր
- Խորհրդային կինոկատակերգություններ
- Խորհրդային ֆիլմեր
- Ռուսական կինոկատակերգություններ
- Ռուսական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Մոսկվայում
- 1960-ականների խորհրդային ֆիլմեր