Դոգեր Սեդվեթ
Դոգեր Սեդվեթ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 20, 1977 |
Ծննդավայր | Բոգլան, Բինգյոլի մարզ, Թուրքիա |
Մահացել է | մայիսի 2, 2011 (34 տարեկան) կամ մայիսի 3, 2011 (34 տարեկան) |
Մահվան վայր | Վեդենսկի շրջան, Չեչնիա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Դոգեր Սեդվեթ (կեղծանուններ՝ Աբդուլահ Քուրդ[1], Քուրդ, Սալադդին, ապրիլի 20, 1977, Բոգլան, Բինգյոլի մարզ, Թուրքիա - մայիսի 2, 2011 կամ մայիսի 3, 2011, Վեդենսկի շրջան, Չեչնիա, Ռուսաստան), քուրդ իսլամիստ, Հյուսիսային Կովկասի ահաբեկչական շարժման մասնակիցներից մեկը, ավազակախմբի առաջնորդ, եղել է «Ալ-Քաիդայի» հայտնի էմիսար Մուհաննադի տեղակալը, նրա իրավահաջորդը[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբդուլահ Քուրդի մասին շատ բան հայտնի չէ։ Ազգությամբ քուրդ է։ Արմատներով թուրք է, հասակը 170-173 սմ, խոսել է քրդերեն, արաբերեն, անգլերեն, իմացել է նաև ադրբեջաներեն և ռուսերեն։ Հայրենիքում աշխատել է որպես պատմության ուսուցիչ։ Եղել է Աբու Հավսայի խմբի անդամ։ 1990-ականների վերջին մեկնել է Չեչնիա[3] (ըստ ԱԴԾ-ի 1991 թվականին)։ Այնտեղ եղել է արաբ հրամանատարների խմբավորումներում։ Անմիջական մասնակցություն է ունեցել խաղաղ բնակչության և օրինապահ մարմինների դեմ խոշոր ահաբեկչությունների ու սպանությունների։ 2006 թվականին Աբու Հաֆսի ոչնչացումից հետո դարձլ է Մուհաննադի տեղակալը։ 2011 թվականի ապրիլի 1-ին Մուհաննադի մահից հետո դարձավ Հյուսիսային Կովկասում միջազգային ահաբեկչական կառույցների հետ համագործակցող միակ անձը[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Богданов В. Тишина в эфире Արխիվացված 2018-05-16 Wayback Machine // Российская газета, 04.05.2011
- ↑ В Чечне уничтожен эмиссар «Аль-Каиды»(չաշխատող հղում) // Мир/РИА Новости, 04.05.2011
- ↑ Машкин С. В Чечне уничтожили свою "Аль-Каиду" // Газета "Коммерсантъ" №79 от 05.05.2011, стр. 4
- ↑ Главный координатор террористов на Северном Кавказе уничтожен в Чечне // ՌԻԱ Նովոստի, 04.05.2011