Դմիտրի Գրոմով
Դմիտրի Գրոմով | |
---|---|
Ծնվել է | մարտի 30, 1963 (61 տարեկան) |
Ծննդավայր | Սիմֆերոպոլ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող և գիտաֆանտաստիկ գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Կրթություն | Խարկովի պոլիտեխնիկական ինստիտուտ |
Dmitry Gromov Վիքիպահեստում |
Դմիտրի Եվգենևիչ Գրոմով (ուկրաիներեն՝ Громов Дмитро Євгенович, մարտի 30, 1963, Սիմֆերոպոլ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ֆանտաստ գրող։ Համահեղինակ Օլեգ Լադիժենսկու հետ միասին հայտնի է Հենրի Լայոն Օլդի կեղծանվամբ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դմիտրի Գրոմովը ծնվել է 1963 թվականի մարտի 30-ին Սիմֆերոպոլում։ 1969 թվականին տեղափոխվել է Սևաստոպոլ (Ղրիմ), իսկ 1974 թվականին՝ Խարկով, որտեղ և բնակվում է մինչ օրս։ 1980 թվականին, ավարտելով միջնակարգ դպրոցը, ընդունվել է Խարկովի պոլիտեխնիկական ինստիտուտի անօրգանական նյութերի տեխնոլոգիայի ֆակուլտետ։ 1986 թվականի ինստիտուտն գերազանցությամբ ավարտելուց հետո աշխատանքի է ընդունվել «Կարբոնատ»-ում որպես ինժեներ-քիմիկոս։ 1988 թվականին ընդունվել է Խարկովի պոլիտեխնիկական ինստիտուտի ընդհանուր և անօրգանական քիմիայի ամբիոնի ասպիրանտուրա, որն ավարտել է 1991 թվականին, սակայն ատենախոսություն չի պաշտպանել, քանի որ մինչ այդ գրեթե ամբողջությամբ անցել էր գրական գործունեության։
Ամուսնացել է 1989 թվականին, ունի 1989 թվականին ծնված որդի։
Հետաքրքրություններից է հարդ-ռոք ուղղության երաժշտությունը, մասնավորապես՝ Deep Purple խումբը, որի գործունեության մասին Դմիտրի Գրոմովը գրել և հրատարակել է մենագրություն, ունի կարատեի 2-րդ քյու (շագանակագույն գոտի), «Պելիկան» թատրոն-ստուդիայի դերասան է, որտեղ կատարել է շուրջ մեկ տասնյակ դերեր, որոնց կեսը՝ գլխավոր։
Ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենրի Լայոն Օլդի
[խմբագրել | խմբագրել կոդը]Դմիտրի Գրոմովի գրական ստեղծագործությունների հիմնական մասը ստեղծվել է Հենրի Լայոն Օլդի կեղծանվամբ Օլեգ Լադիժենսկու համահեղինակությամբ։ Նրանց համատեղ ստեղծագործությունների մեծ մասը գրված է ֆանտաստիկայի ժանրում։
Համահեղինակությամբ նրանց գրական գործունեությունն սկսվել է 1990 թվականին։ Նրանց առաջին հրապարակումը «Գրավոր երջանկություն» պատմվածքն է (1991)։
Ինքնուրույն ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆանտաստիկ ստեղծագործություններ պարբերաբար գրում է 1976 թվականից։ Առաջին տպագրված գործը «Մահվան կոորդինատները» (1991) պատմվածքն է։
2004 թվականին թողարկվել է «Broken circle» օպերան[1] Դմիտրի Գրոմովի բանաստեղծությունների հիման վրա։ Օպերան հիմնված է Գրոմովի «Խզված շրջան» պատմվածքի հիման վրա։ Ռոք օպերայի երաժշտությունը գրել է Ալեքսեյ Գորբովը։ Օպերայի սկավառակի թողարկումը զուգադիպել է Դմիտրի Գրոմովի ինքնուրույն պատմվածքների ու վիպակների «Անիծվածների ուղին» ժողովածուի հրատարակմանը, որը լույս է տեսել 2005 թվականին «Էկսմո» հրատարակչությունում։
Դմիտրի Գրոմովը գրել և հրատարակել է մենագրություն՝ նվիրված «Deep Purple» խմբին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Рок-опера на стихи Дмитрия Громова». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Գրոմով» հոդվածին։ |
|