Դիվանագիտական գրագրություն
Արտաքին տեսք
Դիվանագիտական գրագրություն, գրագրություն արտաքին գործերի գերատեսչության և տվյալ երկրում գտնվող օտարերկրյա դեսպանությունների ու միսիաների, ինչպես նաև այդ երկրում գտնվող օտարերկրյա դեսպանությունների միջև։ Տարբերում են դիվանագիտական գրագրությունյան հետևյալ տեսակները՝
- հայտագիր (անձնական և բանավոր)
- հուշագիր
- հուշաթերթիկ
Հայտագիրը արտահայտում է բողոք, իրավունք կամ հավակնություն, կարող է ունենալ նաև զուտ ինֆորմացիոն բնույթ։ Հուշագիրը, որպես կանոն, կազմում է հայտագրի մասը։ Նրանում շարադրվում են փաստեր, առարկություններ կամ վերլուծվում հարցեր։ Հուշաթերթիկը, ըստ էության, համառոտ հուշագիր է, որը լրացնում է բանավոր հայտարարությունը։ Կազմվում է անդեմ, առանց հասցեի ու համարի և, որպես կանոն հանձնվում է զրույցի ժամանակ։ Օգտագործվում է նաև պաշտոնական նամակ, որն ունի անձնական հայտագրի բնույթ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 403)։ |